Jump to content

«Դմիտրի Չերնիշենկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 65. Տող 65.
[[Կատեգորիա:Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)]]
[[Կատեգորիա:Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)]]
[[Կատեգորիա:Ռուս քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ռուս քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ռուս պետական գործիչներ]]

07:13, 25 Մայիսի 2020-ի տարբերակ

Դմիտրի Չերնիշենկո
 
Կրթություն՝ Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտություն՝ սպորտային գործադիր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1968(1968-09-20) (55 տարեկան)
Ծննդավայր Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան և Սուրբ Սերգի Ռադոնեժսկու 2-րդ աստիճանի շքանշան

Դմիտրի Չերնիշենկո (ռուս.՝ Дми́трий Никола́евич Черныше́нко, սեպտեմբերի 20, 1968(1968-09-20), Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական և քաղաքական գործիչ։ 2020 թվականի հունվարի 21-ից Միխայիլ Միշուստինի կառավարությունում նախագահի տեղակալը թվային տնտեսության և նորարարության, կապի, ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերով[1]։

2007-2014 թվականներին եղել է Սոչիի XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և XI ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը: 2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահ, վարչության նախագահ: «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահը: 2018 թվականի հոկտեմբերի 20-ից ղեկավարում է նաև «GPM entertainment TV» ենթահոլդինգը[2]։

2019 թվականին Դմիտրի Չերնիշենկոն երկրորդ անգամ անընդմեջ ընդգրկվել Է Variety500-ում՝ աշխարհում 500 ամենաազդեցիկ մեդիափերսոնի ցուցակում, որը կազմում է ամերիկյան Variety առաջատար հրատարակությունը[3]։

Կենսագրություն

ՄՕԿ 119-րդ նստաշրջանի բացման արարողությանը

Մեծացել է Մայկոպ[4] և Սոչի քաղաքներում։

Ավարտել է Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարանը՝ ինժեներ-համակարգատեխնիկի մասնագիտությամբ: Այստեղ սովորելու ժամանակ նկարել է ՄՄՄ գովազդային հոլովակի գրաֆիկը, որի համար ստացել է իր առաջին հոնորարը՝ 1500 դոլար[5]։

1989-1991 թվականներին աշխատել է Copris&M Co համատեղ հեռահաղորդակցային ընկերությունում որպես ծրագրավորող։

1989 թվականին «Ստանկին» ՄՀՏ-ի համակուրսեցիների հետ հիմնադրել է «Ինֆորմատիկա Մարքեթինգ Սերվիս» (ԻՄՍ) ընկերությունը՝ ԽՍՀՄ-ում համակարգչային գրաֆիկայի առաջին ստուդիաներից մեկը։ 1991-1992 թվականներին զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

1993 թվականին դարձել է ԻՄՍ-ի հիման վրա ստեղծված Media Arts գովազդային գործակալության համահիմնադիրը, որը շուտով ստացել է Media Arts Group գովազդային հոլդինգի կարգավիճակ: 1994 թվականին զբաղեցրել է ստեղծագործական տնօրենի, 1996 թվականին՝ Media Arts Group-ի փոխնախագահի պաշտոնը[5]։

1998-2002 թվականներին եղել է «ԴԹՎ-Մա» հեռուստատեսային արտադրական ստուդիայի գլխավոր տնօրեն, որը ստեղծվել է Media Arts Group հոլդինգի կողմից։ «ԴԹՎ-Մա»-ի հաճախորդներն էին միջազգային առաջատար բրենդներն ու գովազդային գործակալությունները։ Արժանացել է բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների[6]։

2002 թվականին դարձել է Media Arts Group-ի ավագ փոխնախագահ և գլխավորել Sportima ընկերությունը, որը ստեղծվել է հոլդինգի ներսում սպորտային մարքեթինգի ոլորտում աշխատելու համար[5]։

2005 թվականի նոյեմբերին գլխավորել Է Սոչիի Օլիմպիական և Պարալիմպիկ Խաղերի անցկացման իրավունքի արշավը՝ դառնալով «Սոչի-2014» հայտային կոմիտեի գլխավոր տնօրեն[7]։

2007-2014 թվականներին եղել է Սոչիի 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեի նախագահը[8]։

2007 թվականի սեպտեմբերի 26-ից Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, բարձրագույն նվաճումների սպորտի, XXII ձմեռային Օլիմպիական խաղերի և 2014 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերի նախապատրաստման և անցկացման խորհրդի նախագահության անդամ[9]։

2007 թվականի նոյեմբերի 12-ից «Օլիմպստրոյ» դիտորդական խորհրդի նախագահի տեղակալ[10]։

2014 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր գլխավորել Է Volga Group ներդրումային ընկերությունը, որը գործարար Գենադի Տիմչենկոյի ակտիվների կառավարիչն է[11]։

2014 թվականի նոյեմբերի 28-ից Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահն ու վարչության նախագահը[12]։

2014 թվականի դեկտեմբերի 23-ից Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի խորհրդի անդամ է։

2015 թվականի հունվարի 13-ից «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենն ու վարչության նախագահն է[13]։

2016 թվականից ազգային գովազդային դաշինքի տնօրենների խորհրդի նախագահն է[14]։

2020 թվականի հունվարի 21-ից Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ թվային տնտեսության և նորարարության, կապի և ԶԼՄ-ների, ինչպես նաև մշակույթի, զբոսաշրջության և սպորտի հարցերի գծով[15]: Բացի այդ, պատասխանատու է հատկապես նշանակալի մարզական միջոցառումների անցկացման և կրոնական կազմակերպությունների հետ փոխգործակցության համար[16]։

Տիրապետում է անգլերեն լեզվին[17]։

Մրցանակներ և նվաճումներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի պարգևատրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից (2014 թվականի մարտի 24)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2014 թվականի մարտի 24), Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքականների հաջող ելույթների ապահովման համար[18]։
  • Պատվո շքանշան (2014 թվականի օգոստոսի 6), Սոչիում 2014 թվականի XXII Օլիմպիական և XI Պարալիմպիկ ձմեռային խաղերի նախապատրաստման և անցկացման կազմակերպման գործում ունեցած մեծ ավանդի և Ռուսաստանի հավաքականների հաջող ելույթների ապահովման համար[19]:
  • «Ռուսաստանի սպորտային աստղեր» ազգային մրցանակի դափնեկիր (2008 թվական)[20]։
  • Ոսկե Օլիմպիական շքանշան (2014 թվական)[21]։
  • Պատվարժան Սերգեյ Ռադոնեժսկի II աստիճանի շքանշան (2014 թվականի օգոստոսի 28)[22]։
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2018 թվականի մայիսի 30), ռուսական հասարակության հասարակական-քաղաքական կյանքին ակտիվ մասնակցության համար[23]։
  • Բարեկամության շքանշան (2019 թվականի մայիսի 23)[24]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ծանոթագրություններ

  1. «Мишустин распределил обязанности между своими заместителями» (ռուսերեն). РИА Новости. 20200128T2349+0300. Վերցված է 2020-01-29-ին.
  2. «Газпром-медиа» сменил руководство развлекательного субхолдинга // Коммерсантъ.
  3. viapiuser (2018-08-28). «Dmitry Chernyshenko» (անգլերեն). Variety. Վերցված է 2019-09-09-ին.
  4. Дмитрий Соколов. Как сбывались мечты главы «Газпром-Медиа» Дмитрия Чернышенко Собеседник № 37, 2015 год.
  5. 5,0 5,1 5,2 Ведомости (2007-10-25). ««Все знали, что я из Сочи», - Дмитрий Чернышенко, гендиректор оргкомитета зимних Олимпийских игр Сочи-2014». www.vedomosti.ru. Վերցված է 2019-09-09-ին.
  6. «Визитка компании DTV-MA - Sostav.ru». www.sostav.ru. Վերցված է 2019-05-27-ին.
  7. Ярослав КОРОБАТОВ | Сайт «Комсомольской правды» (2007-09-10). «Дмитрий Чернышенко, глава Заявочного комитета «Сочи-2014»: $12 миллиардов инвестиций окупятся через 5 лет» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2019-05-28-ին.
  8. «В России: Москва: Организационный комитет XXII Олимпийских зимних игр и XI Паралимпийских зимних игр 2014 года в г. Сочи (Москва) // ИА Спортком». sportcom.ru. Վերցված է 2019-09-09-ին.
  9. «Указ Президента Российской Федерации от 05.09.2008 г. № 1311» (ռուսերեն). Президент России. Վերցված է 2019-09-09-ին.
  10. Распоряжение Правительства Российской Федерации от 12 ноября 2007 года № 1604-р // tgost.ru
  11. Кирилл Мельников, Анна Афанасьева (2014-10-06). «Геннадий Тимченко подтянул олимпийский резерв. Volga Group возглавил Дмитрий Чернышенко». Коммерсантъ.
  12. Совет Директоров КХЛ избрал Дмитрия Чернышенко новым Президентом лиги
  13. Дмитрий Чернышенко назначен на должность Председателя Правления ОАО «Газпром-Медиа Холдинг»
  14. «Эксперты ТПП РФ: одна из основных задач рекламного рынка – продвижение положительного образа предпринимателя в информационном пространстве». tpprf.ru. Վերցված է 2019-05-28-ին.
  15. «Дмитрий Николаевич Чернышенко - Правительство России». government.ru. Վերցված է 2020-01-29-ին.
  16. «Мишустин распределил обязанности между своими заместителями» (ռուսերեն). РИА Новости. 20200128T2349+0300. Վերցված է 2020-01-29-ին.
  17. PwC Russia (2012-03-27). «Video from Sochi 2014 President Dmitry Chernyshenko». Վերցված է 2019-05-27-ին.
  18. Награждённые государственными наградами Российской Федерации
  19. «Фонд поддержки олимпийцев России». www.olympians.ru. Վերցված է 2019-09-09-ին.
  20. «В Сочи прошло вручение премии «Спортивные звезды России»» (ռուսերեն). Газета.Ru. Վերցված է 2019-09-09-ին.
  21. «IOC President says Thank You to Sochi». olympic.org. 2014-02-24. Վերցված է 2014-03-03-ին.
  22. «В праздник Успения Божией Матери Предстоятель Русской Церкви совершил Литургию в Успенском соборе Московского Кремля».
  23. Распоряжение Президента Российской Федерации от 30 мая 2018 года № 131-рп «О поощрении»
  24. Алексей Прокин. «Владимир Путин вручил государственные награды в Кремле» (ռուսերեն). НТВ. Վերցված է 2019-09-09-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Չերնիշենկո» հոդվածին։