Թմրանյութերի վաճառքն ԱՄՆ-ում ահագնացող չափերի է հասնում։ Ազգի գենեֆոնդը վտանգի տակ է գտնվում և երբեմնի հզոր էկանոմիկայից հետք իսկ չի մնացել։ Այս ամենի մեղավորը խորհրդավոր թմրաբարոնն է՝ հանցավոր աշխարհի թագավոր դոկտոր Կանանգան։ Չարագործին կանգնեցնելու գործն իր վրա է վերցնում հատուկ գործակալ Ջեյմս Բոնդը։ Նրա համար ոչ մի անհնարին բան չկա, քանի որ նա հանդերձավորված է լրտեսական նորագույն հանդերձանքով ու սպառազինությամբ։ Իսկ կանանց հետ հմտորեն շփվելու հմտությունը նրան թույլ է տալիս իմանալ իրեն հետաքրքրող ցանակացած ինֆորմացիա։ Իսկ ինչպես հայտնի է, մաֆիան չի ներում վիրավորանքները և հիմա ամենահաջողակ գործակալի կյանքը վտանգի տակ է։