Պարագվայ
Պարագվայի հանրապետություն Tetã Paraguái República del Paraguay |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Paz y justicia "Խաղաղություն և արդարություն" |
||||
Ազգային օրհներգ՝ Paraguayos, República o Muerte "Պարագվայցիներ՝ հանրապետություն կամ մահ" |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ասունցիոն | |||
Պետական լեզուներ | Իսպաներեն Գուարանի[1] |
|||
Էթնիկ խմբեր | 74,5% մեստիզո 20% ճերմակ 3,5% մուլատո 1,5%բնիկ ժողովուրդներ[2] | |||
Կառավարում | Սահմանադրական նախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Ֆերնանդո Լուգո | ||
- | Փոխնախագահ | Ֆեդերիկո Ֆրանկո | ||
Անկախություն | Իսպանիայից | |||
- | դե ֆակտո | Մայիսի 15, 1811 | ||
- | ճանաչված Իսպանիայից | Սեպտեմբերի 10, 1880 | ||
- | Ջրային (%) | 2.3 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 նախահաշիվը | 6,349,000[3] (101րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $28.452 միլիարդ[4] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $4,700[4] | ||
Ջինի (2008) | 50.8[5] (բարձր) | |||
ՄՆԶԻ (2010) | 0.640[6] (միջին) (96րդ) | |||
Արժույթ | Գուարանի (PYG) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ-4) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ-3) | ||
Ազգային դոմեն | .py | |||
Հեռախոսային կոդ | +595 |
Պարագվայ (իսպաներեն՝ Paraguay, գուարանի՝ Paraguái), պետություն Հարավային Ամերիկայում։ Հարավ-արևմուտքում սահմանկցում է Արգենտինայի հետ, հյուսիս-արևմուտքում՝ Բոլիվիայի, իսկ արևելքում և հյուսիս-արևելքում՝ Բրազիլիայի հետ։ Պարագվայը ցամաքով շրջապատված երկիր է։
Բնական պաշարներ
Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ քանակով հանքավայրեր: Կլիման արևադարձային է: Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը: Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է, բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը: Շատ են թռչունները:
Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր: 16-րդ դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թվականին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում:
Բնակչություն
Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են: Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք: Խոշոր քաղաքներն են Ասունսիոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը: Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են: Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է: Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի
Արտադրություն
3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները: Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ: Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ: Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները: Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր):
Վարչական բաժանում
Անվանում | Վարչկենտրոն | Տարածք, կմ² |
Բնակչություն (2002) | Խտություն, մարդ/կմ² | |
---|---|---|---|---|---|
1. | Ալտո Պարագվայ | Ֆուերտե Օլիմպո | 82 349 | 15 008 | 0.2 |
2. | Ալտո Պարանա | Սյուդադ դել Էստե | 14 895 | 536 042 | 36.0 |
3. | Ամամբայ | Պեդրո Խուան Կաբալյերո | 12 933 | 113 888 | 8.8 |
4. | Ասունսյոն մայրաքաղաքային շրջան | Ասունսյոն | 117 | 513 399 | 4 388,0 |
5. | Բոկերոն | Ֆիլադելֆիա | 91 669 | 45 617 | 0.5 |
6. | Կաագուասու | Կորոնել Օվյեդո | 11 474 | 448 983 | 39.1 |
7. | Կաասապա | Կաասապա | 9 496 | 139 241 | 14.7 |
8. | Կանենդիյու | Սալտո դել Գուայրա | 14 667 | 140 551 | 9.6 |
9. | Սենտրալ | Արեգուա | 2 465 | 1 363 399 | 553.1 |
10. | Կոնսեպսյոն | Կոնսեպսյոն | 18 051 | 180 277 | 10.0 |
11. | Կորդիլյերա | Կաակուպե | 4 948 | 234 085 | 47.3 |
12. | Գուայրա | Վիլյարրիկա | 3 846 | 176 933 | 46.0 |
13. | Իտապուա | Էնկարնասյոն | 16 525 | 463 410 | 28.0 |
14. | Միսյոնես | Սան Խուան Բաուտիստա | 9 556 | 103 633 | 10.8 |
15. | Նյեեմբուկու | Պիլար | 12 147 | 76 738 | 6.3 |
16. | Պարագուարի | Պարագուարի | 8 705 | 226 514 | 26.0 |
17. | Պրեսիդենտե Աես | Պոսո Կոլորադո | 72 907 | 81 876 | 1.1 |
18. | Սան Պեդրո | Սան Պեդրո | 20 002 | 318 787 | 15.9 |
Ընհամենը՝ | 406 752 | 5 178 381 | 12,7 |
Տես նաև
Արտաքին հղումներ
Աղբյուրներ
Հայկական Հանրագիտարան
Ծանոթագրություններ
- ↑ «Paraguay - Constitution, Article 140 About Languages» (Document). International Constitutional Law Project.
{{cite document}}
: Unknown parameter|accessdate=
ignored (օգնություն); Unknown parameter|url=
ignored (օգնություն) - ↑ 8 Բնակչություն
- ↑ Department of Economic and Social Affairs
Population Division (2009). «World Population Prospects, Table A.1» (PDF). 2008 revision. Միացյալ ազգերի կազմակերպություն. Վերցված է 2009-03-12-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); line feed character in|author=
at position 42 (օգնություն) - ↑ 4,0 4,1 «Paraguay». Արժույթի միջազգային հիմնադրամի. Վերցված է 2010-04-21-ին.
- ↑ [www.dgeec.gov.py]
- ↑ «Human Development Report 2010» (PDF). Միացյալ ազգերի կազմակերպություն. 2010. Վերցված է Նոյեմբերի 5 2010-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պարագվայ կատեգորիայում։ |
|