Jump to content

RCR Arquitectes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
RCR Arquitectes
Տեսակarchitectural firm?, ձեռնարկություն և կազմակերպություն
Հիմնադրված է1987
ՎայրՕլոտ, Garrotxa
Երկիր Իսպանիա
Կայքrcrarquitectes.es(իսպ.)
 RCR Arquitectes Վիքիպահեստում
Հանրային գրադարանի շենքը Բարսելոնայում, կառուցվել է ըստ RCR-ի նախագծի

RCR Arquitectes, իսպանական ճարտարապետական բյուրո՝ հիմնված Ռաֆայել Արանդայի, Կարմեն Պիհեմի և Ռամոն Վիլալտայի կողմից[1]: Ճարտարապետների եռյակը 2017 թվականին դարձավ Պրիցկերյան մրցանակի դափնեկիր[2]: Չնայած բյուրոն բազմաթիվ մրցանակներ է ստացել Պրիցկերի ճարտարապետական մրցանակաբաշխության շրջանակներում, նրանք համեմատաբար ավելի անհայտ էին, եթե համեմատենք այլ ֆինալիստների հետ[2]:

Պատմություն

Բյուրոն հիմնվել է Իսպանիայում՝ Օլոտ քաղաքի մոտ, 1988 թվականին[2]:

1987 թվականին Արանդան, Պիհեմը և Վիլալտան ավարտեցին Կատալոնիայի Տեխնիկական համալսարանի ճարտարապետության դպրոցը, իսկ մեկ տարի անց հիմնեցին RCR Arquitectes ստուդիան: Այսօրվա դրությամբ՝ նրանք միասին են աշխատում արդեն 30 տարի:

2012 թվականը ներառյալ՝ ճարտարապետներն աշխատում էին միայն Իսպանիայում, հետագայում նրանց աշխարհագրությունն ընդլայնվեց՝ RCR-ի կառույցները հայտնվեցին Ֆրանսիայում, Բելգիայում, Դուբայում:

Ընտրյալ աշխատանքներ

Բյուրոն նախագծել է Soulages թանգարանի հսկայածավալ շենքը, որը տեղակայված է ֆրանսիական Ռոդեզ քաղաքում: Շենքի նախագծման մրցույթը բյուրոն շահել է՝ հաղթելով 2007 թվականին[3] տեղի ունեցած ճարտարապետական մրցույթում[4]:

Ծանոթագրություններ

  1. Pogrebin, Robin (2017-03-01). «3 Win the Pritzker, Long a Prize for Starchitects». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017-03-02-ին.
  2. 2,0 2,1 2,2 Stott, Rory (1 March 2017). «Who Are RCR Arquitectes? 9 Things to Know About the New Pritzker Prize Winners». archdaily.com. Վերցված է 1 March 2017-ին.
  3. Curtis, William (1 September 2014). «Dark Matter: Musée Soulages in Rodez by RCR Arquitectes». architectural-review.com. Վերցված է 1 March 2017-ին.
  4. «Soulages Museum Official Site».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «RCR Arquitectes» հոդվածին։