Jump to content

Երեխաների վաճառքի և սեռական շահագործման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Երեխաների վաճառքի և սեռական շահագործման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող (անգլ.՝ Special Rapporteur on the Sale and Sexual Exploitation of Children), աշխատում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անունից՝ ուսումնասիրելու աշխարհում երեխաների շահագործումը և առաջարկություններ է անում կառավարություններին՝ ինչպես վերջ տալ նման պրակտիկային[1]։

Պաշտոնը ստեղծվել է 1990 թվականին ՄԱԿ-ի նախկին Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից երեխաների առևտրային սեռական շահագործման և երեխաների վաճառքի հետ կապված աճող միջազգային անհանգստության պայմաններում։ Դրան հաջորդել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայիյի կողմից 1989 թվականի նոյեմբերի 20-ին Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունումը։ Այս միջազգային փաստաթղթում նշված է, որ «աշխարհի բոլոր երկրներում կան երեխաներ, ովքեր ապրում են բացառապես ծանր պայմաններում, և որ այդպիսի երեխաներին հատուկ ուշադրություն է պետք»։ 2000 թվականին աշխարհի գրեթե բոլոր երկրները ստորագրել և համաձայնել են կիրառել Կոնվենցիայի դրույթները։

Հատուկ զեկուցողը պարտավոր է հետաքննել ամբողջ աշխարհի երեխաների շահագործման դեպքերը և արդյունքների վերաբերյալ զեկույցներ ներկայացնել Գլխավոր ասամբլեային և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին՝ առաջարկություններ ներկայացնելով այդ երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Այս առաջարկությունները հիմնականում ուղղված են կառավարություններին, ՄԱԿ-ի այլ մարմիններին և հասարակական կազմակերպություններին։

2014 թվականի մայիսի 8-ին հատուկ զեկուցող է նշանակվել Մոդ դե բուր Բուկիկիոն, որի պաշտոնավարման ժամկետը 2017 թվականի մարտին երկարացվել է ևս երեք տարով[2]։

Նախկին հատուկ զեկուցողներ[1]՝

  • Նաջաթ Մաալլա Մջիդ (2008-2014)
  • Խուան Միգել Պետիտ (2001-2008)
  • Օֆելյա Կալսետաս-Սանտոս (1994-2001)
  • Վիտիտ Մունտարբհորն (1991-1994)

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Special Rapporteur on the sale of children, child prostitution and child pornography». OHCHR. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  2. «Biography of the Special Rapporteur on the sale of children, child prostitution and child pornography, Ms Maud de Boer-Buquicchio». OHCHR. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ