Jump to content

Էդուարդու Սոուտու դե Մոուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Էդուարդու Սոուտու դե Մոուրա
պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura
Ծնվել էհուլիսի 25, 1952(1952-07-25)[1][2][3] (72 տարեկան)
ԾննդավայրՊորտու[4]
ԿրթությունՊորտուի համալսարան
ԱշխատավայրՀարվարդի համալսարան, Փարիզի համալսարան և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Ուշագրավ աշխատանքներEstádio Municipal de Braga?
Պարգևներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Eduardo Souto de Moura Վիքիպահեստում

Էդուարդու Սոուտու դե Մոուրա (պորտ.՝ Eduardo Elísio Machado Souto de Moura, հուլիսի 25, 1952(1952-07-25)[1][2][3], Պորտու[4]), պորտուգալացի ճարտարապետ։ 2011 թվականին արժանացել է Պրիցկերի[7] և 2013 թվականին՝ Վոլֆի մրցանակներին[8]։

Կենսագրություն

Էդուարդու Սոուտու դե Մոուրան ծնվել է 1952 թվականին՝ Պորտու քաղաքում։ Ճարտարապետություն է սովորել Պորտուի համալսարանի գեղարվեստի դպրոցում` 1980 թվականին ստանալով վկայական։ 1974-1979 թվականներին աշխատել է պորտուգալացի հայտնի ճարտարապետ Ալվարու Սիզա Վիեյրայի գրասենյակում, ում աղջկա հետ հետագայում ամուսնացել է։ 1981-1990 թվականներին դասավանդել է իր ալմա մատերում։

Եղել է ճարտարապետության բնագավառում ամենահեղինակավոր Պրիցկերի մրցանակի ժյուրիի անդամ։ Մոուրան հայտնել է այն տեսակետը, որ ճարտարապետն իր աշխատանքներում կարող է համատեղել այնպիսի հակադիր հասկացություններ, ինչպիսիք են հզորությունն ու զսպվածությունը, խրոխտությունն ու քնքշությունը։ Մորուայի նախագծերից են Պորտուգալիայի Բրագա քաղաքի մարզադաշտը` կառուցված ժայռի վրա, Պաուլա Ռեգոյի թանգարանը` «Պատմության տունը», որի բաղկացուցիչ մասերն են երկու բուրգերը։

Հայտնի գործեր

Պաուլա Ռեգոյի թանգարան, Քաշքայշ, Պորտուգալիա
  • Բրագա մունիսիպալ - մարզադաշտ Բրագա քաղաքում (2003)
  • Պորտու քաղաքի մետրոպոլիտեն (2004)
  • Սերպենտայն պատկերասրահ Լոնդոնում (Ալվարու Սիզայի հետ համատեղ աշխատանք) (2005)
  • Պաուլա Ռեգոյի թանգարան (2010-2011)
  • Դիակիզարան Կորտրեյկում, Բելգիա

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119224895 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
  6. https://wolffund.org.il/eduardo-souto-de-mouro/
  7. Bloomberg. "Portugal's Eduardo Souto de Moura wins 2011 Pritzker Architecture Prize". Retrieved 28 March 2011.
  8. "Award – Eduardo Sousa de Moura a Wolf Prize Laureate". Portuguese American Journal. 3 January 2013. Retrieved 3 January 2013

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդու Սոուտու դե Մոուրա» հոդվածին։