Jump to content

Airbnb

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Airbnb
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, կայք, ձեռնարկություն, հանրային ընկերություն և hotel booking website?
Երկիր ԱՄՆ[1]
Հիմնադրված2008[2]
Գլխադասային գրասենյակՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Անվանված էair mattress? և նախաճաշ
Անձնակազմ5597 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[4]
ՀիմնադիրԲրայան Չեսքի, Joe Gebbia? և Nathan Blecharczyk?
Կայքairbnb.am

Airbnb (հայերեն՝ Էյրբիէնբի), օնլայն հարթակ՝ ամբողջ աշխարհում կարճաժամկետ վարձակալության, մասնավոր բնակարաններ առաջարկելու և գտնելու համար։

Կոնցեպցիա

Airbnb-ից օգտվողները հնարավորություն ունեն ճանապարհորդներին վարձակալությամբ տրամադրել իրենց բնակարանն ամբողջությամբ կամ մասնակի։ Կայքը հարթակ է տրամադրում տանտիրոջ ու հյուրի միջև կապի հաստատման համար, ինչպես նաև՝ պատասխանատու է փոխհամաձայնության համար։ Airbnb-ն կացարան է առաջարկում աշխարհի 65.000 քաղաքներում 191 երկրից։ 2008 թվականի օգոստոսին հիմնադրումից հետո[5] մինչև 2017 թվականի ապրիլ Airbnb կայքի միջոցով կացարան է գտել ավելի քան 150 միլիոն մարդ։ Իր գործունեության համար կայքը վերցնում է որոշակի տոկոս՝ տանտիրոջից գումարի 3 տոկոսը, իսկ պատվիրողից՝ 6-12 տոկոսը (ըստ 2017 թվականի ապրիլի տվյալների)[6]։

Պատմություն

Airbnb-ի գրասենյակը Տորոնտոյում

Airbnb-ն (ի սկզբանե՝ AirBed&Breakfast[7], «փչած ներքնակ և նախաճաշ») հիմնադրվել է 2008 թվականի օգոստոսին, Սան Ֆրանցիսկոյում։ Դրա հիմնադիրները Բրայան Չեսքին, Ջո Գեբբիան և Նեյթան Բլեչարզիկն են։ Ի սկզբանե ֆինանսավորումն ստացվում էր Y Combinator բիզնես-ինկուբատորից։ Ավելի ուշ Greylock Partners-ը, Sequoia Capital-ն և Էշթոն Քաթչերը նույնպես ներդրում են կատարել ընկերությունում[8][9]։

Հիմնադրումից մինչև 2017 թվականի ապրիլ նախագծում կատարվել է մոտ 3.4 միլիարդ դոլար ներդրում։ Ներդրողներից մեկը դարձել է ռուս գործարար Յուրի Միլների DST Global հիմնադրամը[6]։

Բացի Սան Ֆրանցիսկոյի գլխամասից, ընկերությունն ունի 10 տարածաշրջանային գրասենյակներ Բարսելոնայում, Բեռլինում, Համբուրգում, Կոպենհագենում, Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Սան Պաուլոյում, Սինգապուրում և Սիդնեյում[10]։

Անվտանգություն

Airbnb-ի օգտագործողների պրոֆիլները (ինչպես հյուրերինը, այնպես էլ՝ հյուրընկալներինը) պարունակում են վարկանիշ, խորհուրդներ և ակնարկներ, որոնք թողնում են այլ օգտատերեր։ Օգտատերերի անձը կարող է հաստատվել սոցիալական ցանցերում պրոֆիլների միջոցով։ Կայքը հնարավոորություն է տալիս տանտիրոջն ու պոտենցիալ հյուրին առանձին շփվել՝ պատվերն իրականացնելուց առաջ[11]։

Պատվիրման համար վճարումը կատարվում է Airbnb կայքի միջոցով, գումարը պահվում է ընկերության կողմից 24 ժամ՝ հնարավորություն տալով հյուրին համոզվել, որ կացարանը համապատասխանում է նկարագրությանն ու լուսանկարներներին, որից հետո միայն գումարը փոխանցվում է տանտիրոջը[12]։

Այցելությունն ավարտելուց հետո հյուրն ու տանտերը կարծիք են թողնում միմյանց մասին և գնահատում են իրար՝ ըստ որոշակի չափանիշների, ինչն արդյունքում ձևավորում է նրանց երկուսի վարկանիշը։ Առցանց վարկանիշի կառավարման նմանատիպ համակարգ է օգտաործում նաև Իբէյ ինտերնետ աճուրդը։

Ծանոթագրություններ

  1. CrunchBase — 2007.
  2. https://www.airbnb.com/about/about-us
  3. The Unicorn List — 2016.
  4. Airbnb Annual Report 2020 10-K
  5. Об Airbnb
  6. 6,0 6,1 Роман Рожков. Airbnb отказалась от российской прописки // Коммерсантъ, № 62 (6056), 11 апреля 2017
  7. «AirBed And Breakfast Takes Pad Crashing To A Whole New Level» (անգլերեն). techcrunch.com. 2008 թ․ օգոստոսի 11.
  8. blog.airbnb.com: No, We’re Not Punking You – Ashton Joins the Airbnb Team!
  9. crunchbase.com: Airbnb
  10. Careers at Airbnb
  11. Հյուրընկալողների AirCover. ամբողջական պաշտպանություն։
  12. Ինչպես է գործում գնանշումը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Airbnb» հոդվածին։