Ջոն Ստյուարտ Քերրի
Ջոն Ստյուարտ Քերրի (անգլ.՝ John Steuart Curry նոյեմբերի 14, 1897[1][2][3][…], Dunavant, Ջեֆերսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ - օգոստոսի 29, 1946[1][2][4][…], Մեդիսոն, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի նկարիչ։ Համարվում է ամերիկյան կերպարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը[6]։ Աչքի է ընկել հատկապես հայրենի Կանզաս նահանգի գյուղական կյանքը պատկերող աշխատանքներով։ Ոչ միայն կտավներ է վրձնել, այլև ստեղծել է որմնանկարներ, պլակատներ, կատարել ամսագրերի, գրքերի նկարազարդումներ։ Ջոն Ստյուարտ Քերրին քսաներորդ դարի առաջին կեսին ամերիկյան կերպարվեստում դրսևվորված ռիջիոնալիզմի ուղղության հիմնասյուներից մեկն է՝ Թոմաս Հարթ Բենտոնի (Thomas Hart Benton) և Գրանթ Վուդի (Grant Wood) հետ մեկտեղ։ Նրա լավագույն աշխատանքներից են համարվում «Օձին սատկացնող խոզերը» («Hogs Killing a Snake», (1930)[7] կտավը, «Բաց թողնված ոստյուն» (The Missed Leap (1934) լիտոգրաֆիան, «Ողբերգական նախերգանք» («Tragic Prelude») որմնանկարը[8]...
Ջոն Ստյուարտ Քերրի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1897[1][2][3][…] |
Ծննդավայր | Dunavant, Ջեֆերսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ |
Վախճանվել է | օգոստոսի 29, 1946[1][2][4][…] (48 տարեկան) |
Մահվան վայր | Մեդիսոն, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կանզասի արվեստի ինստիտուտ, Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Geneva College? |
Մասնագիտություն | նկարիչ և վիմագրող |
Ոճ | Regionalism? |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Erosion and Dust? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
John Steuart Curry Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել ու մեծացել է կանզասյան Դունավան ագարակում, որտեղ նրա մանկությունը զարդարել են Պիտեր Պաուլ Ռուբենսի և Գյուստավ Դորեի նկարների վերատպությունները (դրանցով լի էր նրանց գյուղական տունը)։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ հենց այս արվեստագետներն էլ նշանակալի դեր են խաղացել նրա ոճի ձևավորման գործում[9]։
Նկարչության իր առաջին դասը Ջոնն առել է տասներկու տարեկան հասակում։ 1916 թվականին ընդունվել է Կանզաս Սիթիի արվեստի ինստիտուտ, մեկ ամիս անց տեղափոխվել Չիկագոյի արվեստի ինստիտուտ, որտեղ ուսանել է երկու տարի։ 1918 թվականից սովորել է Փենսիլվանիայի նահանգի Բիվր Ֆոլս քաղաքի Ժնևյան քոլեջում, որն ավարտելուց հետո՝ 1921-1926 թվականներին որպես պատկերազարդող աշխատակցել է Boys' Life, St. Nicholas, County Gentleman, The Saturday Evening Post և այլ ամսագրերի[10]։ 1926 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է շուրջ մեկ տարի, ուսումնասիրել Գյուստավ Կուրբեի, Օնորե Դոմիեի գործերը, խորամուխ է եղել նաև Ռուբենսի ու Տիցիանի՝ գունօգտագործման տեխնիկայի նրբություններում։ Վերադառնալով հայրենիք՝ կերպարվեստի գործեր ստեղծելու հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական աշխատանքով. եղել է առաջին artist-in-residence-ը Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի գյուղատնտեսական քոլեջում։
Մահացել է 48 տարեկան հասակում՝ 1946 թվականին, ինֆարկտից։ Թաղվել է Վինչեսթրի գերեզմանատանը[11][12]։
Պատկերասրահ
խմբագրել-
Այաքսը (1936-1937)
-
Նախրապանը (1929)
-
Ողբերգական նախերգանք
-
Օկլահոմյան սլացք
Գրականություն
խմբագրել- John Steuart Curry: Rural America, edited by Mongerson Wunderlich. Chicago: ACA Galleries, 1991.
- John Steuart Curry: A Catalogue of Reason, edited by Sylvan Cole Jr. New York: Basso Printing Corporation, 1976.
- Czestochowski, Joseph S. John Steuart Curry and Grant Wood: A Portrait of Rural America. Columbia: University of Missouri Press and Cedar Rapids Art Association, 1981.
- Dennis, James M. Renegade Regionalists: The Modern Independence of Grant Wood, Thomas Hart Benton, and John Steuart Curry. Wisconsin: University of Wisconsin Press, 1998.
- Junker, Patricia. John Steuart Curry: Inventing the Middle West. Arizona: Traditional Fine Arts Organization Inc., 2005.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 5,0 5,1 5,2 The Capital Times — Madison: 1917. — ISSN 0749-4068
- ↑ (անգլերեն) John Steuart Curry (1897 - 1946) Արխիվացված 2020-07-05 Wayback Machine Biographie sur le site du Musée d'art du Wisconsin.
- ↑ Hogs Killing a Snake. The Art Institute of Chicago. Läst 22 augusti 2014.
- ↑ The Missed Leap. Smithsonian American Art Museum. Läst 22 augusti 2014.
- ↑ Patricia Junker, ed. (1998). John Steuart Curry: Inventing the Middle West. New York: Hudson Hills Press in association with the Elvehjem Museum of Art, University of Wisconsin-Madison. էջեր 95, 134, 147n2, 212. ISBN 1-55595-139-2.
- ↑ Wunderlich, Mongerson. John Steuart Curry: Rural America. New York: ACA Galleries, 1991
- ↑ Kansas Historical Society. «John Steuart Curry» (անգլերեն). www.kshs.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Schmeckebier, Laurence. "John Steuart Curry Obituaries", College Art Journal. College Art Association v.6.1(1946): 59–60.
Արտաքին հղումներ
խմբագրել- McQuillen, Charles (2017 թ․ մարտի 25). «Cross-Curricular Connect: Tragic Prelude». Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին. «Teach close reading skills, symbolism, and shifting historical 'truths' with John Steuart Curry's Tragic Prelude.»
- John Steuart Curry and Curry family papers, 1848-1999 from the Smithsonian Archives of American Art
- John Steuart Curry / Baptism in Kansas / 1928 at www.davidrumsey.com| The AMICA Library- John Steuart Curry
- PBS Online News Hour – John Steuart Curry Արխիվացված 2014-01-22 Wayback Machine
- Muskegon (Michigan, USA) Museum of Art housing Tornado Over Kansas (1929)
- John Steuart Curry boyhood home & museum
- John Curry Artwork Examples on AskART.
- Don Anderson papers relating to John Steuart Curry, 1942–1973 from the Smithsonian Archives of American Art
Աղբյուրներ
խմբագրել- Kendall, M. Sue. Rethinking Regionalism: John Steuart Curry and the Kansas Mural Controversy. Washington, D.C.: Smithsonian Institutian Press, 1986.
- Mayer, Lance and Gay Myers. "Old Master Recipes in the 1920s, 1930s, and 1940s: Curry, Marsh, Doerner, and Maroger." Journal of the American Institute for Conservation 41, no. 1 (Spring, 2002): 21–42.
- Schmeckebier, Laurence. "John Steuart Curry" Obituaries, College Art Journal. College Art Association v.6.1 (1946): 59–60.
- Schmeckebier, Lawrence E. John Steuart Curry's Pageant of America. American Artists Group Inc., 1943.
- KSHS."Curry's Statehouse Studies" Kansas State Historical Society.
- PBS. "Online News Hour: John Steuart Curry Արխիվացված 2014-01-22 Wayback Machine" PBS.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ստյուարտ Քերրի» հոդվածին։ |