Վայբեր (Viber, արտասանությունը vaɪbə[3][4]) սմարթֆոնների համար նախատեսված VoIP ծրագիր, աշխատում է Անդրոիդ, BlackBerry OS, iOS, Symbian, Windows Phone, Bada ապրանքանիշերի հեռախոսների վրա։ Աշխատում է նաև Windows, OS X և Linux[5] ապրանքանիշերի համակարգիչների վրա։ Ինտեգրվում է հասցեային գրքում և իրավազորվում է հեռախոսահամարների հիման վրա։ Կարելի է կատարել անվճար զանգեր Wi-Fi-ի, 3G-ի և 4G-ի օգնությամբ։ Կարող եք ուղարկել տեքստային, ձայնային եւ տեսային հաղորդագրություններ, փաստաթղթեր, պատկերներ, տեսանյութեր եւ ֆայլեր, ինչպես նաեւ անցանց։

Վայբեր
Изображение логотипа
ՏեսակVoIP - սերվիս, սոֆտֆոն, IM
ՀեղինակԻգր Մագազիննիկ, Թալմոն Մարկո
Նախագծումը՝Rakuten Group, Inc.?
Գրված է՝Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուրիշ 25 լեզու
ՕՀiOS, Անդրոիդ[1], BlackBerry OS, Windows Phone, բազմապլատֆորմ, Windows, Լինուքս և մաքՕՍ
Լույս տեսավ՝2010 թվականի դեկտեմբերի 2-ին[2]
ՊլատֆորմiOS, Անդրոիդ[1], Windows, Լինուքս և մաքՕՍ
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքviber.com
 Viber Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Viber ծրագրի գաղափարը պատկանում է Թալմոն Մարկոյին և Իգր Մագազիննիկին[6]։

Առաջին անգամ Viber ծրագիրը բաց է թողվել iPhone հեռախոսի մեջ 2010 թվականի դեկտեմբերին։

Android ապրանքանիշերի սմարտֆոնների մեջ դուրս է եկել 2011 թվականի մայիսին ունենալով 50000 օգտվողներ, վերջնական տարբերակը դուրս է եկել 2012 թվականի հուլիս ամսին[7]։

Viber-ը BlackBerry, Bada և Windows Phone ապրանքանիշերի սմարթֆոնների համար դուրս է եկել 2012 թվականի մայիսին։ Մեկ տարուց հետո՝ 2013 թվականին թարմացվում է iOS ապրանքանիշերի համար հասնելով մինչև 3.0 վերսիային, որը թույլատրեց Viber ծրագիրը տեղադրել Windows-ի և OS XDesktop-ների վրա։

2014 թվականի հունվարի 14-ին Rakuten ճապոնական ընկերությունը միանում է Viber-ին 900 000 000 դոլլլարով[8][9]։

Սակայն 2014 թվականի փետրվար ամսին ավարտվում է նրանց գործարքը։

Համաձայն Rakuten ընկերության ֆինանսական հաշվետվությանը, 2013 թվականին նա մեսենջերը տալիս է որպես օգնություն $ 1,5 000 000-ով[10]։

Ընկերություն

խմբագրել

Մեսենջերի տնօրենը ունի Լյուքսեմբուրգում գտնվող միջազգային Viber Media ընկերության գլխավոր գրասեյակը[11]։ Ինչպես նաև Բելառուսիայում (Մինսկ[12], Բրեստ) և Իսրայելում գտնվող մի քանի կետեր[13]։ Ընկերությանը հովանավորել են հենց մեսենջերի ստեղծողները[14]։ Սկսած 2014 թվականի փետրվարից ամբողջ ընկերությունը պատկանում է Rakuten ճապոնական ընկերության միլարդատեր՝ Հիրոսի Միկիտանիին[15]։

Ժամանակագրություն

խմբագրել
  • 2013 թվականից կա մի այլ ծրագիր՝ ViberOut, որով զանգելը Viber-ի նման անվճար չեն, այլ՝ վճարովի և այն ընդհանրապես կապ չունի Viber-ի հետ։
  • 2013 թվականի օգոստոսի սկզբին ծառայությունը ունեցել է ավելի քան 200 000 000 օգտվողներ՝ 193 տարբեր երկրներում, այդ թվում 300 000 Լիվանում և մի քանի միլիոն Եգիպտոսում[16]։ 2014 թվականի նոր տնօրենը հայտարարում է, որ Viber-ով օգտվողների քանակը՝ պլանշետներում, սմարթֆոններում, համակարգիչներում կազմում է 280 000 000, որից 100 000 000 հաղորդակցվում են իրար հետ մեսենջերի օգնությամբ՝ գոնե ամիսը մեկ անգամ[15]։ 2015 թվականի օգոստոսում Viber-ը հայտարարում է, որ իր օգտվողների քանակը կազմում է 600 000 000։ 2015 թվականի հոկտեմբերին Ռուսաստանում օգտվողների քանակը կազմում էր 50 000 000 մարդ[17]։
  • Viber Support ընկերության օգնողներից մեկը՝ Սիրիական Էլեկտրոնային Բանակն է, որը 2013 թվականի հուլիսին հեռացվել է[18]։
  • 2015 թվականին, համաձայն «Անձնական տվյալների» օրենքի, Ռուսաստանի տարածքում բոլոր տվյալները մնում են և ոչ մի այլ երկիր չի կարողանում իմանալ[19]։
  • 2016 թվականին Western Union ընկերությունը Viber-ի համաձայնությամբ, մի օրենք մտցրեց, որ կարող են նաև մեսենջերով կատարել դրամային թարգմանություններ ամբողջ աշխարհում։
  • 2016 թվականի ապրիլին մտցվել է Viber-ի մեջ մի ծրագիր՝ «Փակ չատ» անվանումով, որը հնարավորություն է տալիս հաղորդագրությունները թաքուն պահել[20]։
  • 2016 թվականին ընկերությունը գնել է նոր անուն՝ Viber.ru , Ռուս ձեռնարկատեր՝ Վյաչեսլավա Սեմենչուկայից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Viber Messenger Android app
  2. Viber comes to Symbian, adds HD voice calling and group messaging to Nokia Lumia handsets
  3. Официальный видеоролик Viber(անգլ.)
  4. Игорь Магазинник, со-основатель Viber — произношение [vaɪbə] на 2:10, 4:46 и др.
  5. «Viber for Linux».
  6. «Это такая штука, где можно подглядывать за другими в замочную скважину»
  7. The Wait Is Over: Viber Releases Android App, Boasts 12 Million Active Users|TechCrunch
  8. Популярный сервис может быть выставлен на продажу
  9. «Японцы оценили израильскую фирму в 900 миллионов долларов». Վերցված է 2014 թ․ փետրվարի 14-ին.
  10. Настя Черникова. Игорь Магазинник: «Поколение Z не обсуждает новости» Արխիվացված 2017-01-20 Wayback Machine «Секрет фирмы», 26.03.2015
  11. «Viber — DMCA Policy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  12. Viber — Minsk
  13. Top 10 iPhone Apps from Israel
  14. The Skype Killers of Belarus, Brett Forrest // BusinessWeek, August 23, 2012: «Talmon Marco and Igor Magazinik co-founded Viber just under two years ago.»
  15. 15,0 15,1 Звонок за $ 900 млн // Ведомости, № 26 (3530), 17 февраля 2014
  16. «Власти Египта опасаются израильской аппликации для мобильников». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  17. Viber догоняет WhatsApp, Alphabet отчитался за III квартал. Вести.net, 26.10.2015
  18. Viber support page hacked by Syrian Electronic Army, most user info remains safe
  19. Viber перенёс персональные данные пользователей в Россию — The Village — The Village — поток «Новости»
  20. Ъ-Новости — Viber вводит функцию «скрытого чата»

Արտաքին հղումներ

խմբագրել