Ազնվական ասպետ Բագսը
Ազնվական ասպետ Բագսը անգլ.՝ Knighty Knight Bugs | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | ընտանեկան ֆիլմ |
Գործողության վայր | Անգլիա |
Շարքի մասն է | Looney Tunes |
Ռեժիսոր | Ֆրիզ Ֆրիլինգ |
Սցենարիստ | Ուորեն Ֆոսթեր |
Հնչյունավորում | Մել Բլանկ |
Պրոդյուսեր | John W. Burton? |
Երաժշտություն | Milt Franklyn? |
Խմբագիր | Թրեգ Բրաուն |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros. և Warner Bros. Pictures |
Դիստրիբյուտոր | Warner Bros. |
Տևողություն | 7 րոպե |
Շարք | Looney Tunes |
Թվական | 1958 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ |
Ազնվական ասպետ Բագսը (անգլ.՝ Knighty Knight Bugs), 1958 թվականին նկարահանված ամերիկյան մուլտֆիլմ՝ Looney Tunes սերիայից։ Մուլտֆիլմը այսպես կոչված Արթուրյանիի բազմաթիվ ստեղծագործությունների ծաղրերգությունն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր արքան հավաքում է իր՝ կլոր սեղանի ասպետներին և հայտնում է նրանց, որ այն ժամանակներից սկսած, երբ Սև Ասպետը գողացավ Երգող թուրը, դժբախտությունները հանգիստ չեն տալիս թագավորությանը։ Դրա համար էլ նրանցից մեկը պետք է այն վերադարձնի։ Բոլորը խույս են տալիս վտանգավոր հանձնարարությունից, ուստի Արթուրը հրամայում է դա անել ոչ ճիշտ ժամանակին դահլիճում հայտնված ծաղրածուին՝ Բագս Բանիին։
Բագսը առանց խնդրի ներթափանցում է Սև ասպետի ամրոցը, որի տերը իր հրացայտ վիշապի հետ, որը հիվանդացել է և կրակ է փռշտում, քնած են։ Նապաստակը հեշտությամբ չփակված սնդուկից վերցնում է Երգող թուրը և շարժվում է դեպի մուտքը, բայց թուրը սկսում է «երգել» Cuddle up a Little Closer, Lovey Mine, ինչից Ասպետը արթնանում է և վիշապին հեծնած՝ ընկնում Բագսի հետևից։ Վերջինս խաբելով հետապնդողներին՝ վերադառնում է Սև ասպետի ամրոցը, բարձրացնում է կամուրջը և դառնում է անհասանելի։ Ասպետը փորձում է վերադառնալ իր բնակարան՝ օգտագործելով ինքնանետիչ և օղապարան, բայց երկու դեպքում էլ անհաջող։ Այդ ժամանակ, Ասպետը և վիշապը հասկանալով, որ Նապաստակը վաղ թե ուշ ստիպված է լինելու դուրս գալ ամրոցից, որպեսզի վերադարձնի թուրը Արթուր արքային, ոչ հեռու դարանակալում են։ Բագսը իրոք շուտով լքում է ամրոցը, Ասպետը և վիշապը ընկնում են նրա հետևից, ներթափանցում են ամրոց, բայց Նապաստակը նրանց ծուղակն է գցում պայթուցիկով լցված սենյակում և կողպում է դուռը։ Շուտով վիշապը հերթական անգամ փռշտում է, և ամրոցը վերածվում է հրթիռի, թռչում Լուսին։ Բագս Բանին այդ ժամանակ արդեն բավականին հեռու է գտնվում այդ վայրից, Երգող թուրը ձեռքում ուղևորվում է Արթուր արքայի մոտ. Երգող թուրը այս անգամ «կատարում է» Ալոխա օե։
Դերերը հնչյունավորեցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմում բոլոր դերերը հնչյունավորել է մեկ դերասան
- Մել-Բլանք — Բագս Բանի՝ թագավորական ծաղրածու, Իոզեմիտ Սեմ, Սև Ասպետ, Արթուր արքա, պարոն Օզիս Պեչյոնոչնի[1], պարոն Լոնի Գավյաժին, վիշապ, ասպետ։
Օսկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սա Բանի Բագսի մասին միակ մուլտֆիլմն է, որ արժանացել է «Օսկար» մրցանակին։ Դա եղել է 1959 թվականին «Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար» կատեգորիայում[2]։ Դրանից առաջ Բագսի մասին մոլտֆիլմները՝ «Վայրի Նապաստակ» (1940)[3] և Hiawatha's Rabbit Hunt[en] (1941)[4] անարդյունք նոմինացվել են «Օսկարում»։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմերի ցանկ Բագս Բանիի մասնակցությամբ
- Մուլտֆիլմերի ցանկ Իոզեմիտ Սեմի մասնակցությամբ
- Now Hare This[en] — նախորդ մուլտֆիլմի սերիա
- Pre-Hysterical Hare[en] — հաջորդ մուլտֆիլմի սերիա
- Sahara Hare[en] — նույն ռեժիսորի մուլտֆիլմը, նույն հերոսներով, որոնք նման են էությամբ։ Բագս Բանին գտնվում է շենքում, Իոզեմիտ Սեմը՝ դրսում և անընդհատ ներթափանցելու փորձեր է անում։
- Bugs' White Water Rapids[en] — թեմատիկ ատրակցիոն Six Flags Fiesta Texas[en] (Сан-Антонио, Техас)[5] զվարճությունների այգու «գերանից մակույկի» ոճով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Имя в оригинале — Sir Osis of Liver, что является пародией на Cirrhosis of liver.
- ↑ 1958 Academy Awards (անգլ.) на сайте infoplease.com
- ↑ 1940 Academy Awards (անգլ.) на сайте infoplease.com
- ↑ 1941 Academy Awards (անգլ.) на сайте infoplease.com
- ↑ Bugs’ White Water Rapids (անգլ.) на сайте sixflags.com
|