Ամոլ (պարս.՝ آمل[ɒˈmol]), քաղաք Իրանի հյուսիսում՝ Մազանդարան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 237 528 մարդ (2016)[1][2]։
Ամոլը տեղակայված է Կասպից ծովից մոտ 18 կմ հարավ, Հերազ գետի ափին։ Քաղաքից մոտ 10 կմ հարավ սկսվում են Էլբուրսի հյուսիսային նախալեռները։ Գտնվում է Մազանդարանի վարչական կենտրոն Սարիից մոտ 60 կմ արևմուտք, երկրի մայրաքաղաք Թեհրանից մոտ 115 կմ հյուսիս-արևելք։ Շրջանը, որտեղ գտնվում է քաղաքը, ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 237 528 մարդ, որոնք կազմում էին 78 597 տնտեսություն։ Ամոլը Մազանդարան օսթանի բնակչությամբ երրորդ ամենախոշոր քաղաքն է Սարիից և Բաբոլից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Ամոլի հիմնադրման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ, սակայն հստակ է, որ քաղաքը գոյություն ուներ և կարևոր դեր էր խաղում Սասանյանների ժամանակաշրջանում։
Արաբական նվաճումներից հետո քաղաքը հանդիսանում էր Թաբարիստանի (Մազանդարանի հին անվանումը) վարչական և տնտեսական կենտրոնը[11]։