Անարխիստական սիմվոլիկա
Շրջանագծի մեջ ներառված А տառն այսօր անարխիայի ամենատարածված նշաններից է։ Այդ մոնոգրամը բաղկացած է մեծատառ «А»-ից, որը շրջապատված է մեծատառ «O»-ով։ «А»-ն առաջացել է բազմաթիվ եվրոպական լեզուներում անարխիա և անարխիզմ բառերի սկզբնատառից, որը նույն տեսքն ունի ինչպես լատիներենում, այնպես էլ կյուրեղագրում։ «О» տառը նշանակում է «կարգ» (ֆր.՝ ordre)։ Միասին դրանք նշանակում են «Անարխիան կարգուկանոնի մայրն է», որը Պրուդոնի հանրաճանաչ արտահայտությունն է։
Այդ նշանագրի Unicode-ի կոդը՝ (Ⓐ) — U+24B6։
Անարխիստական սև խաչ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Անարխիստական սև խաչ» կազմակերպության գլխավոր խնդիրը բոլոր բանտերի լիկվիդացումն է։ Այն առաջին անգամ առաջացել է Ցարական Ռուսաստանում որպես կազմակերպություն, որն աջակցում է քաղաքական բանտարկյալներին։ Նրանց խորհրդանիշը սև խաչն է, որը պսակված է սեղմված բռունցքով, խորհրդանշով, որը նույնպես կապված է անարխիզմի հետ և նշանակում է իշխանության ժխտում։ Բռունցքը նաև նշանակում է միություն, քանի որ «թույլ մատները, միանալով, առաջացնում են ամուր բռունք»։
Սև կատու
[խմբագրել | խմբագրել կոդը]Սև (նաև վայրի), կորացված մեջքով և դուրս ցցված եղունգներով կատուն, սերտ կապված է անարխիզմի, հատկապես՝ անարխոսինդիկալիզմի հետ։ Խորհրդանիշի դիզայնը մշակել է Ռալֆ Չապլինը, որը կարևոր դեր էր խաղում «Աշխարհի արդյունաբերական աշխատավորներ» (Industrial Workers of the World — IWW) կազմակերպությունում։
Փայտե կոշիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փայտե կոշիկը օգտագործվել է անարխիստների կողմից որպես խոհրդանիշ 19-րդ և 20 դարասկզբին։ Այժմ խորհրդանիշը գրեթե մոռացված է։ «Սաբոտաժ» բառը հավանաբար առաջացել է ֆրանսիական կոշիկի սաբո անվանումից։ Այդպես է կոչվել հոլանդական արհմմիութենական գործիչների մարտավարությունը։ Նրանք շպրտում էին փայտե կոշիկները գործարանային հաստոցների մեխանիզմի մեջ՝ խաթարելով դրանց աշխատանքը։
Դրոշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անարխիստական կազմակերպությունների դրոշները, որպես կանոն, կամ սև են, կամ էլ հավասարապես բաժանված են սևով և այլ գույնով՝ նշելով անարխիզմի այս կամ այն ուղղության պատկանելիությունը։ Ավելի հաճախ դրոշը բաժանված է հորիզոնական գծով երկու մասի, որից մեկը սև է, իսկ մյուսը կարմիր, կանաչ և այլն։
Սև դրոշ
[խմբագրել | խմբագրել կոդը][1]Սև գույնը ասոցացվում է անարխիզմի հետ 1880 թվականից։ Շատ անարխիստական խմբավորումների անունը պարունակում է «սև» բառը։
Սև դրոշը օգտագործվում է նաև ծովահենների կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Anarchopediani. «Bandiera Nera». Anarchopedia italiana (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ Per Bylund. «The Classical Symbol of Anarchism». anarchism.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2005 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.