Բրիաննա Բրաուն
Բրիաննա Բրաուն անգլ.՝ Brianna Brown | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Սեյնթ Փոլ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | St. Olaf College? և Apple Valley High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Կայք | brianna-brown.com |
Brianna Brown Վիքիպահեստում |
Բրիաննա Բրաուն (անգլ.՝ Brianna Brown, հոկտեմբերի 2, 1979, Սեյնթ Փոլ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին Բրաունը «Կենդանի մեռյալների 3D գիշերը» սարսափ ֆիլմում խաղացել է Բարբարա գլխավոր դերը։ 2007 թվականին «Օտար անտառ» սարսափ ֆիլմում խաղացել է Շերիլ դերը։ Նրա երկրորդ պլանի ամենանշանակալից դերերից են Ջադ Ապաթոուի «Քառասուն տարեկան կույս» (2005) և «Մի քիչ հղի» (2007) ֆիլմերում։
Բրաունը հաճախ նկարահանվել է հեռուստատեսությունում, այդ թվում՝ «C. S. I. հանցագործության վայրը», «Սմոլվիլի գաղտնիքը», «Անտուրաժ», «Առանց հետքի», «Խուզարկու շուն», «Ջոուի» և «Մտածել ինչպես հանցագործ» սերիալներում[1][2]։ 2010 թվականի հունվարի 6-ին Լիզի Նայլզ դերով առաջնաելույթ է կատարել ABC-ի «Գլխավոր հիվանդանոց» ցերեկային սերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2011 թվականի հունիսը, փոքր ընդմիջումից հետո, 2011 թվականի աշնանը նկարահանվել է մի քանի էպիզոդներում[3][4]։ 2011 թվականին «Հայրենիք» հոգեբանական թրիլլեր ժանրի սերիալում խաղացել է ԿՀՎ-ի գաղտնի տեղեկատուի դեր։ Սերիալը հեռարձակվել է Showtime ալիքով։
2013 թվականին Բրաունը նկարահանվել է Lifetime-ի «Նենգ աղախիններ» սերիալային կատակերգության առաջին էպիզոդում։ 2014 թվականին Լիլի Ռեյբիի հետ ստացել է ABC-ի «Շշուկները» սերիալի հիմնական դերերից մեկը[5], սակայն պիլոտային սերիայի նկարահանումից հետո հեռացվել է[6]։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումների միջև ընկած ժամանակահատվածում Բրաունը զբաղվել է բարեգործությամբ[4] և համագործակցել է խաղաղության դեպարտամենտի հետ (անգլ.՝ The U.S. Department of Peace)[7]։ 2005 թվականին հիմնադրել է կանանց «Նոր Հուլիվուդ» կազմակերպությունը[4], որը զբաղվել է բարեգործությամբ և գումար է հավաքել տարբեր ոչ առևտրային կազմակերպությունների համար[8]։ Խումբը բաղկացած է 26 կանանցից Լոս Անջելեսում, իսկ մասնաճյուղը գտնվում է Նյու Յորքում[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի մայիսի 22-ից ամուսնացած է եղել ռեժիսոր և դերասան Ռիչի Քինի հետ։ Զույգն ունի որդի՝ Չարլի Զեյն Քինը (ծնվ. 18.07.2018)[9]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Կենդանիներ | Freaks and Geeks | շիկահեր / չիրլիդեր |
2001 | ս | Անմաքուր որսորդները | Special Unit 2 | Քենդի |
2003 | ֆ | Հոլիվուդյան կրկնօրինակ | Hollywood Homicide | Շոունա |
2003 | ս | C.S.I. հանցագործության վայրը Մայամի | CSI: Miami | Ամանդա |
2004 | ֆ | Սարդ–մարդ | Spider-Man 2 | գնացքի ուղևոր |
2004 | ս | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Էբիգեյլ Ֆայն |
2005 | ս | Ջոուի | Joey | Էլզա |
2005 | ս | Անտուրաժ | Entourage | վաճառողուհի |
2005 | ֆ | Քառասուն տարեկան կույս | The 40 Year Old Virgin | պարմանուհի |
2005 | ֆ | Արատավոր կապեր | Conversations with Other Women | հարսնացու |
2006 | ֆ | Սիրո բերկրանքը | Love's Abiding Joy | Մելինդա Քլեյն |
2007 | ս | C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք | CSI: NY | Հայդի Պեսկո |
2009 | ս | Խուզարկու շուն | The Closer | Լորեն Քլարկ |
2009 | ս | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Մեգան Քեյն |
2010—2011 | ս | Գլխավոր հիվանդանոց | General Hospital | Լիզա Նայլս |
2012 | ս | Մասնավոր պրակտիկա | Private Practice | Sam's Date |
2012 | ս | Զարթոնք | Awake | Քեյթ Պորտեր |
2013 | ս | Նենգ աղախին | Devious Maids | Թեյլոր Շեփարդ |
2014 | ս | Մենտալիստը | The Mentalist |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alison Prato. «Brown Sugar: Brianna Brown» (անգլերեն). Maxim.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Daniel Phillips. «Babe of the Day: Brianna Brown» (անգլերեն). IGN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Brianna Brown Exits General Hospital» (անգլերեն). Soaps.com. June 21 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Brianna Brown» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Nellie Andreeva (8 мая 2014). «ABC Picks Up 'Selfie', 'Forever', Jeff Lowell, 'Galavant', 'The Whispers', 'How To Get Away With Murder', 'American Crime', 'Black-ish' To Series». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Michael Ausiello (11 июня 2014). «ABC's Alien Thriller The Whispers Makes Major Casting Change». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Brianna Brown Biography» (անգլերեն). IGN.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Tom Stacy. (2011 թ․ մարտի 21). «Gone Hollywood» (անգլերեն). soapoperadigest.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Dynasty Star Brianna Brown Welcomes Son Charlie Zane: 'We Are Overjoyed'