Jump to content

Դինսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքային շրջան
Դինսի
定西
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՇրջանԳանսու
ՀամայնքԳանսու
Ներքին բաժանումAnding District, Dingxi?, Tongwei County?, Longxi County?, Weiyuan County, Gansu?, Lintao County?, Zhang County? և Min County?
Մակերես19.646 կմ²
Բնակչություն2,93 միլիոն մարդ (2007)
Ժամային գոտիUTC+8, ամառը UTC+9
Հեռախոսային կոդ932
Փոստային դասիչ743000
Ավտոմոբիլային կոդ甘J
Պաշտոնական կայքdx.gansu.cn
Դինսի (Չինաստան)##
Դինսի (Չինաստան)

Դինսի (չինարեն՝ 定西), քաղաքային շրջան ՉԺՀԳանսու նահանգում։ Զբաղեցնում է 19.646 քառակուսի կիլոմետր տարածք: Բնակչության թվաքանակը՝ 2.698.622[1]:

Վարչատարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային շրջանը բաժանված է մեկ ենթաշրջանի և 6 գավառի։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինսին Չինաստանի առավել աղքատ շրջաններից է: Կլիման չորային է, հողերի ոռոգում էլ գրեթե չի կազմակերպվում: Բացի այդ, հողերն զգալի չափով քայքայվել են, էրոզիայի ենթարկվել: Այդուհանդերձ՝ գյուղատնտեսությունը շարունակում է մնալ տնտեսության կարևոր ճյուղերից մեկը: Մեծ տեղ է զբաղեցնում հատկապես կարտոֆիլի և բուժաբույսերի մշակությունը[2]: Դինսին հաճախ պատկերավոր կերպով անվանվում է Չինաստանի կարտոֆիլաբուծության մայրաքաղաք:

Տնտեսության մեջ էական տեղ են գրավում երկաթուղային բեռնափոխադրումները Դինսիից դեպի Ղազախստան: Ընդ որում՝ հիմնականում փոխադրվում են գյուղատնտեսական արտադրանք (այդ թվում՝ հացահատիկ ու բուժաբույսեր), ավտոմեքենաների բաղադրամասեր, կենցաղային էլեկտրատեխնիկա, գործվածքեղեն[3][4]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Main data bulletin of the sixth national census in 2010 Արխիվացված 2014-11-29 Wayback Machine, 2011-05-09 (zh)
  2. «Провинция Ганьсу стремится увеличить производство в индустрии лекарственного сырья ТКМ». Жэньминь Жибао. Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-04-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Из китайской провинции Ганьсу отправлен грузовой поезд в Центральную Азию». Жэньминь Жибао. Արխիվացված է օրիգինալից 2023-03-27-ին. Վերցված է 2023-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Из китайского города Динси в Алматы отправился первый поезд Китай-Центральная Азия». Жэньминь Жибао. Արխիվացված օրիգինալից 2024-01-31-ին. Վերցված է 2024-01-31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինսի» հոդվածին։