Երգեցողություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/%28Les_chanteurs.%29_%28NYPL_Hades-575095-1227151%29.tiff/lossy-page1-220px-%28Les_chanteurs.%29_%28NYPL_Hades-575095-1227151%29.tiff.jpg)
Երգեցողություն, երաժշտության կատարումը երգչական ձայնով, ստեղծագործության գաղափարական-կերպարային բովանդակությունը ձայնի արտահայտչամիջոցներով հաղորդելու արվեստ։ Զուգակցվում է խոսքի հետ, երբեմն կիրառվում առանց խոսքի։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգեցողությունը լինում է մեներգային, անսամբլային և խմբական, որոնք հանդես են գալիս նաև զուգորդված՝ նվագակցությամբ և առանց նվագակցության։ Օպերայում, օպերետում և մի շարք անսամբլներում ուղեկցվում է նաև բեմական գործողությամբ, դերասանական խաղով, պարով։
Ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն երգեցողության տարբեր ոճեր, եղանակավոր՝ երբ գերակշռում է սահուն-երգեցիկ կատարումը (կանտիլենա), արտասանական՝ այս կամ այն չափով նմանակում է խոսակցության ելևէջներին (ասերգ) և կոլորատուրային՝ նմանակում է գործիքային զարդոլորուն նվագին։ Երգեցողությունը երաժշտա-կատարողական արվեստի առավել հին տեսակն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 544)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգեցողություն» հոդվածին։ |
|