Զդենեկ Նեհոդա
Քաղաքացիությունը | Չեխոսլովակիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 9, 1952[1][2][3][…] (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Hulín կամ Կրոմերժիժ, Կրոմերիժի շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[4] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Զդենեկ Նեհոդա (չեխ․՝ Zdeněk Nehoda, մայիսի 9, 1952[1][2][3][…], Hulín և Կրոմերժիժ, Կրոմերիժի շրջան, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[4]), չեխոսլովակացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է եկել երկրի ազգային հավաքականում։ Չեխոսլովակիայի ռեկորդակիր է հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով (90)։ 1976 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրո 1980-ի բրոնզե մեդալակիր։
Կարերիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է «Սպարտակի» և «Գոթվալդների» երիտասարդական թիմերում։ 1969 թվականին դարձել է «Գոթվալդների» հիմնական թիմի խաղացող։ 1970 թվականին դարձել է Չեխոսլովակիայի գավաթակիր։ 1971 թվականին տեղափոխվել է Պրահայի «Դուկլա»։ Ակումբում նա խաղացել է 12 տարի, երեք անգամ նվաճել է երկրի առաջնությունը, երկու անգամ՝ գավաթը, երկու անգամ ճանաչվել է երկրի լավագույն խաղացող[5][6]։ 1971 թվականին Յոզեֆ Ադամցի հետ դարձել է առաջնության լավագույն ռմբարկու, իսկ 1979 թվականին տիտղոսը կիսել է Կարել Քրոուպի հետ։ Ազգային հավաքականում Նեհոդան հանդես է եկել 1971-1987 թվականներին և անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 31 գոլի հեղինակ[7]։ 1976 թվականին դարձել Է Եվրոպայի չեմպիոն[5][8][9], 1980 թվականին՝ բրոնզե մեդալակիր։ 1983 թվականին տեղափոխվել է գերմանական «Դարմշտադտ»։ Մեկ տարի անց բելգիական «Ստանդարտ»։ Նույն 1984 թվականին մեկնել է Ֆրանսիա և դարձել «Գրենոբլի» խաղացող։ Ֆրանսիաական ակումբի կազմում հանդես է եկել երկու տարի, որից հետո մեկնել է Ավստրիա կարիերան ավարտելու։
Կարիերայի ավարտից հետո աշխատել է որպես սպորտային գործակալ Զդենեկ Գրիգերաայի[10] և Թոմաշ Նեցիդի մոտ[11]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխոսլովակիայի չեմպիոն (3)՝ 1976/77, 1978/79, 1981/82
- Չեխոսլովակիայի գավաթի գավաթակիր (3)՝ 1969/70, 1980/81, 1982/83
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության չեմպիոն՝ 1976
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ (2)՝ 1978, 1979
- Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու (2)՝ 1971, 1979
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.footballdatabase.eu/football.joueurs.zdenek.nehoda.16510.fr.html
- ↑ 2,0 2,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 4,2 Evidence zájmových osob StB
- ↑ 5,0 5,1 «FK Dukla Praha». www.fkdukla.cz (չեխերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Czechoslovakia - Player of the Year». www.rsssf.org. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Profil hráče na stránkách Fotbalové asociace ČR
- ↑ «Zdenek Nehoda - Career stats». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ UEFA.com. «Season 2020 | UEFA EURO 2020». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Грыгера подписал пятилетний контракт с «Ювентусом» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
- ↑ Агент Нецида: «От предложений ЦСКА не принято отказываться» Արխիվացված 2021-01-03 Wayback Machine(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զդենեկ Նեհոդա» հոդվածին։ |
|