Էլբասանի գիր
Էլբասանի գիր | |
---|---|
Տեսակ | այբուբեն, միատառ այբուբեն, գիր և արհեստական գրային համակարգ |
Լեզուներ | ալբաներեն |
Ստեղծման վայր | Էլբասան, կենտրոնական Ալբանիա |
Տարածք | Ալբանիա |
Կազմված է | 53 տառ |
Գրելաձևը | ձախից աջ |
Ժամանակաշրջան | XVIII — XIX դարեր |
Ստեղծվել է | XVIII դարի կես |
Հեղինակ | անհայտ |
Կարգավիճակ | ապակոդավորված |
Անվանվել է | Էլբասան |
ISO 15924 | Elba |
Յունիկոդ | U+10500 – U+1052F |
Էլբասանի գիր, ալբանական այբուբենի տեսակ, որը ստեղծվել է XVIII դարի կեսերին (այլ աղբյուրների համաձայն՝ երկրորդ կեսին[1]) ալբաներեն լեզվի համար։ Իր անվանումը ստացել է Էլբասան քաղաքի անվանումից, որտեղ ստեղծել են այդ գիրը։ Հիմնականում օգտագործվել է Էլբասանի և Բերատի շրջակայքում։ Այս գիրը, ամենայն հավանականությամբ, հիմնված է հունական այբուբենի վրա։ Էլբասանի գրագրության հեղինակն է ալբաներենի ուսուցիչ Թեոդոր Հաջի Ֆիլիպը (Theodhor Haxhifilipi, 1730-1806)[1]: Այս գրատեսակը օգտագործվել է բավականին հազվագյուտ՝ սովորաբար մեկ այլ գրատեսակի հետ, որը կոչվում էր Բյուտակուկյեի այբուբեն[1]։ Դեվիդ Դիրինգերը նշում է, որ, հավանաբար, Ալբանիայում տեղական գրատեսակների ստեղծումը հետապնդում էր մի պարզ նպատակ՝ թաքցնել տեքստերի բովանդակությունը թուրքական իշխանություններից։ Այսպիսով այդ գրատեսակները կատարում էր գաղտնագրի դերը։
Բնօրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ Էլբասանի գիրը օգտագործվել է Էլբասանի Ավետարանի ձեռագրում, որը հայտնի է ալբաներենում որպես Anonimi i Elbasanit (Էլբասանի անանունը)[2]։ Փաստաթուղթը ստեղծվել է Սբ. Ջովան Վլադիմիրի եկեղեցում կենտրոնական Ալբանիայում և այժմ պահպանվում է Ալբանիայի ազգային արխիվում, Տիրանայում։ Այն կազմված է Աստվածաշնչի բովանդակություն պարունակող 59 էջ, գրված 40-տառանոց այբուբենով[2]։
Unicode
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլբասանի այբուբենը (U+10500–U+1052F) ավելացվել է Unicode ստանդարտին 2014 թ. հունիսին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Free Elbasan Unicode font Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Omniglot, a guide to written language - Albanian writing systems
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «SEI: Unicode Scripts Research». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- ↑ 2,0 2,1 Elsie, Robert (1995). «The Elbasan Gospel Manuscript ("Anonimi i Elbasanit"), 1761, and the Struggle for an Original Albanian Alphabet» (PDF). Südost-Forschungen. Regensburg: Südost-Institut. 54: 105–159. ISSN 0081-9077.
- Trix, Frances. 1997. Alphabet conflict in the Balkans։ Albanian and the congress of Monastir. International Journal of the Sociology of Language 128։1-23.
- Trix, Frances. 1999. The Stamboul alphabet of Shemseddin Sami Bey։ precursor to Turkish script reform. International Journal of Middle Eastern Studies 31։255-272.
- West, Andrew. «What's New in Unicode 7.0». BabelStone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
- Everson, M.; R. Elsie (2011). «"N3985: Proposal for encoding the Elbasan script in the SMP of the UCS"».
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն); External link in
(օգնություն)|title=