Ինգեր Յուել
Ինգեր Յուել | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1926[1] Յոնչյոպինգ, Շվեդիա |
Երկիր | Շվեդիա |
Մահացել է | օգոստոսի 12, 1979 (52 տարեկան) |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[2][3] |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Ամուսին | Ulf Björkman? և Jan-Öjvind Swahn? |
Inger Juel Վիքիպահեստում |
Ինգեր Յուել (շվեդ.՝ Else Maren Dorthe Inger Wibeke Nielsdotter Juel Swahn, սեպտեմբերի 18, 1926[1], Յոնչյոպինգ, Շվեդիա - օգոստոսի 12, 1979), շվեդ երգչուհի, թատրոնի և կինոյի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինգեր Յուելը ծնվել է 1926 թվականին, Յոնչյոպինգում։ Նրա մայրը շվեդ դերասանուհի էր, երգիչ և գրող Կարին Յուելը, հայրը` ՀՕՊ-ի սպա Նիլս Յուելը։ 1944-1947 թվականներին նա հաճախել է Dramatens elevskola դերասանական դպրոց։ 1947 թվականին առաջին անգամ նկարահանվել է ռեժիսոր Անդերս Հենրիկսոնի Det vackraste på jorden ֆիլմում։ Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 27 ֆիլմերում։ 1948 թվականին նա ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը։ Երգել է երաժշտական եռյակի հետ, որտեղ իրենից բացի ընդգրկված էին մայրը և խորթ եղբայրը` Բենգթ Յարրելը։
Բեմում Ինգեր Յուելը խաղում էր հիմնականում մյուզիքլներում, օպերետներում, այդ թվում «Երեք գրոշանոց օպերա»-ում, Oh, mein Papa-ն (Södra Teatern-ում, 1954), No, No, Nanette-ը (Oscarsteatern-ում, 1957), Det dr aldrig f sent-ը (Intiman-ում, 1961)։
Ինգեր Յուելը նկարահանվել է նաև Ryck mej i snöret-ի (Odéonteatern, Stockholm, 1964) և Slaget om Andersson (1967) ակնարկներում։ Ինգեր Յուելը ամուսնացել է մի քանի անգամ, 1948-1953 թվականներին` օդաչու Ուլֆ Բյորքմանի հետ, 1954 թվականին՝ Թորդ Անդերսենի հետ, 1962 թվականին՝ դանիացի լրագրող Մոգենս Լինդի հետ, իսկ 1968 թվականին այրիանալուց հետո՝ Յան-Էյվինդի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունեցել է դուստր` երգչուհի և ռադիոհաղորդավար Թերեզա Յուելին, 1960 թվականին նա ունեցել է որդուն` Միխայելին։
Նա մահացել է 1979 թվականին, թաղված է Ստոկհոլմում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Det vackraste på jorden (1947)
- Vart hjärta har sin saga (1948)
- Jungfrun på Jungfrusund (1949)
- Vi flyger på Rio (1949)
- Kvinnan som försvann (1949)
- Fängelse (1949)
- Oppåt med Gröna Hissen (1952)
- En fästman i taget (1952)
- De röda hästarna (1954)
- Dans på rosor (1954)
- Café Lunchrasten (1954)
- Farligt löfte (1955)
- Giftas (1955)
- Linje sex (1958)
- Guldgrävarna (1959)
- Tre önskningar (1960)
- Karneval (1961)
- Prins Hatt under jorden (1963)
- Nattmara (1965)
- Den vassa eggen (1967)
- Vindingevals (1968)
- Dumbo (röst) (1972)
- Tom Sawyers äventyr (1973)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jerry Vermilye. Ingmar Bergman: His Life and Films. McFarland, 2002.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգեր Յուել» հոդվածին։ |
|