Լա Ասունսիոն
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լա Ասունսիոն | |||||
| |||||
Երկիր | Վենեսուելա | ||||
Համայնք | Nueva Esparta? | ||||
ԲԾՄ | 42 մետր | ||||
Բնակչություն | 117 513 մարդ (2011)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
| |||||
Լա Ասունսիոն (իսպ.՝ La Asunción), քաղաք Վենեսուելայում։ Արիսմենդի համայնքի և Նուևա Էսպարտա նահանգի վարչական կենտրոնն է[2], նահանգ, որի կազմի մեջ մտնող երեք կղզիներից մեկի՝ Մարգարիտա կղզու կենտրոնական մասում էլ տեղակայված է։ Բնակչության թվաքանակը 36 806-ից[3] 2011 թվականին հասել է 117.513-ի[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել և ամրություններով զորացվել է 1565 թվականին, նավապետ Պեդրո Գոնսալեսի նախաձեռնությամբ։ Բազմիցս ենթարկվել է ծովահենների հարձակումներին; 1648 թվականին նրա գրեթե բոլոր բնակիչները արևադարձային համաճարակի զոհ են դարձել։
Լա Ասունսիոնի հին քաղաքամասում պահպանվել են գաղութային ժամանակների ճարտարապետության մի շարք հուշարձաններ. «Հին կամուրջը» (իսպ.՝ El Puente Viejo), արդի կերպարվեստի ու քանդակագործության Նուևա Կադիս (իսպ.՝ Nueva Cadiz) թանգարանի շենքը, Բոլիվարի հրապարակի (Plaza Bolívar) վրա գտնվող La Iglesia de Nuestra Señora de La Asunción եկեղեցին, որը համարվում է Վենեսուելայի հնագույն և ամենագեղեցիկ պատմա-մշակութային հուշարձաններից մեկը (կառուցվել է 1570-1617 թվականներին), նախկին վանքը (1593-1617), որտեղ ներկայումս տեղավորված է նահանգային վարչակազմը, և նիստեր է գումարում օրենսդիր ժողովը։ Քաղաքից հյուսիս ընկած բլրի վրա բարձրանում է 17-րդ դարի վերջերին կառուցված Castillo de Santa Rosa ամրոցը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գաղութային ժամանակներից պահպանված փողոց
-
Տեսարան Cerro el Copey ազգային պարկից
-
Սանտա Ռոզա ամրոցը
-
Սանտա Ռոզա ամրոցը
-
Տաճարը
-
Բոլիվարի հրապարակը
-
Լուիզա Կասերես դե Արիսմենդիի հրապարակը
-
Արհեստագործության նմուշներ
-
5 de Julio բուլվարը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Instituto Nacional de Estadística — 1871.
- ↑ citar web|URL=http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Ctítulo=Censo do 2011|autor=|data=|publicado=Instituto Nacional de Estadística (INE)|acessodata=|arquivourl=https://web.archive.org/web/20150924085357/http://www.redatam.ine.gob.ve/vencgibin/RpWebEngine.exe/EasyCross?&BASE=CPV2011&ITEM=PIRAMEDAD&MAIN=WebServerMain.inl%7Carquivodata=2015-09-24%7Curlmorta=yes
- ↑ World-gazetteer.com
- ↑ Cita publicación |url=http://www.ine.gov.ve/index.php?option=com_content&view=category&id=98&Itemid=51 Արխիվացված 2019-01-07 Wayback Machine |título=Proyección de la población al 30 de junio, según entidad federal, municipios y parroquias (quinquenal)|apellidos=Instituto Nacional de Estadística Venezuela (INE) |fecha=2011 |publicación=2012 |fechaacceso=23 de enero de 2017 |ubicación=Caracas, Venezuela
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «La Asunción». Encyclopædia Britannica. 2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Ասունսիոն» հոդվածին։ |
|