Լյուկ Հարդինգ
Լյուկ Հարդինգ անգլ.՝ Luke Harding | |
---|---|
Ծնվել է | 1968 |
Ծննդավայր | Նոթինգհեմ, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Համալսարանի քոլեջ[2] և Ատլանտյան քոլեջ |
Երկեր | Mafia State?[3], The Snowden Files?[3] և WikiLeaks: Inside Julian Assange's War on Secrecy?[3] |
Մասնագիտություն | լրագրող, գրող և օտարերկրյա թղթակից |
Գործունեություն | լրագրող |
Աշխատավայր | The Guardian[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Luke Harding Վիքիպահեստում |
Լյուկ Հարդինգ (անգլ.՝ Luke Harding, ապրիլի 21, 1968[6], Նոթինգհեմ, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանացի լրագրող, The Guardian-ի օտարերկրացի թղթակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարդինգը ավարտել է Օքսֆորդի համալսարանը և եղել է համալսարանի Cherwell թերթի խմբագիր։ Ավարտելուց հետո նա աշխատել է The Sunday Correspondent, The Agrus և Daily Mail թերթերում։ 1996 թվականին նա սկսեց աշխատել The Guardian-ում։ 2000 թվականից Հարդինգը հարավային Ասիայում եղել է Guardian-ի թղթակից, նա լուսաբանել է Աֆղանստանի պատերազմը և պարգևատրվել է օտարերկրյա մամուլի Ասոցացիայի կողմից, ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Մազարի-Շարիֆ վերցնելու մասին հրապարակումներ անելու համար։
2003 թվականի սեպտեմբերից Հարդինգը թղթկից է աշխատել Բեռլինում։ 2007 թվականից նա եղել է Մոսկվայի թերթերի թղթակից։ 2007 թվականին նա հրապարակեց մի հոդված, որտեղ գնահատում էր Վլադիմիր Պուտինի կարգավիճակը ԱՄՆ-ում 40 մլրդ դոլլարով։
2008 թվականի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը հերքել է այդ պնդումը[7]։ Ռուսաստանի աշխատանքի արդյունքներից հետո Հարդինգը գրել է Mafia State գիրքը, որտեղ նա Ռուսաստանին բնութագրել է որպես մաֆիական պետություն, իսկ երկրի ղեկավարությանը՝ որպես ազգայնակության և սեփական հարստացման երկու փոխբացառական շարժառիթներ[8]։ Հարդինգին արգելված էր մուտք գործել Ռուսաստան 2011 թվականի փետրվարի 8-ից։ ՌԴ-ի ԱԳՆ-ն բացատրեց արգելումը նրանով, որ Հարդինգի վիզան լրացել է, իսկ դրանից առաջ նա խախտել է հավատարմագրման կանոնները և այցելել հակաահաբեկչական գործողության անցկացման գոտի՝ առանց անվտանգության մարմիններին տեղյակ պահելու։ Ինքը՝ Հարդինգը և թերթը համարել են Հարդինգի մասնագիտացված գործունեության հետևանք։ Հարդինգի մուտքի մերժումը դարձել է Ռուսաստանի հետխորհրդային պատմության մեջ արևմտյան լրագրողի արտաքսման առաջին դեպքը[7]։
2011 թվականին Հարդինգը Դեվիդ Լիյի հետ ստեղծեց կենսագրական գիրք՝ WikiLeaks: Inside Julian Assange’s War on Secrecy Ջուլիան Ասսանժեյի մասին։ Որոշ չափով գրքի նյութերի հիման վրա նկարահանվել է «Հինգերորդ իշխանություն» ֆիլմը։
2014 թվականին լույս ընծայվեց Հարդինգի «Դոսյե Սնոուդենա՝ աշխարհի ամենահետախուզվող մարդու պատմությունը» (անգլ.՝ The Snowden Files: The Inside Story of the World’s Most Wanted Man) Էդվարդ Սնոուդենի մասին։ Հարդինգը հատուկ ուշադրություն է դարձրել The Guardian-ի լրագրողների աշխատանքի իրավական ասպեկտներին Սնոուդենի կողմից իրենց փոխանցված նյութերի վրա։ Միտիկո Կակուտանին (The New York Times) բարձր է գնահատել գիրքը, այն բնութագրելով իբրև «Լե Կարրեյի և ինչ-որ մեկի ծիծաղելի ռոման»[9]։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Liar: Fall of Jonathan Aitken (1997), вместе с Дэвидом Ли и Дэвидом Пэллистером.
- WikiLeaks: Inside Julian Assange’s War on Secrecy (2011), вместе с Дэвидом Ли.
- Mafia State: How One Reporter Became An Enemy Of The Brutal New Russia (2011).
- Libya: Murder in Benghazi and the Fall of Gaddafi (2012), вместе с Мартином Чуловом.
- The Snowden Files: The Inside Story of the World’s Most Wanted Man (2014).
- A Very Expensive Poison: The Definitive Story of the Murder of Litvinenko and Russia's War with the West (2016).
- Collusion: Secret Meetings, Dirty Money, and How Russia Helped Donald Trump Win (2011)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.cbdb.cz/autor-97337-luke-harding
- ↑ https://www.londontheatredirect.com/news/spotlight-on-luke-harding-author-of-a-very-expensive-poison
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.faber.co.uk/author/luke-harding/
- ↑ https://reutersinstitute.politics.ox.ac.uk/people/luke-harding
- ↑ https://www.city.ac.uk/about/schools/arts-social-sciences/journalism/james-cameron-memorial-lecture/winners
- ↑ https://twitter.com/lukeharding1968/status/815554389112918016
- ↑ 7,0 7,1 Corcoran, J.; Meyer, H. (8 февраля 2011). «Russia expels U.K. reporter Luke Harding, who covered corruption». The Washington Post. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Miller, A. D. (21 октября 2011). «Mafia State by Luke Harding - review». The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Kakutani, M. (4 февраля 2014). «The Needles in the Monumental N.S.A. Haystack». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)