Jump to content

Կորեայի կենտրոնական հեռուստատեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորեայի կենտրոնական հեռուստատեսություն
ԵրկիրՀյուսիսային ԿորեաՀյուսիսային Կորեա
Հեռարձակման գոտիՀյուսիսային ԿորեաՀյուսիսային Կորեա
Հարավային ԿորեաՀարավային Կորեա
Հեռարձակման սկսման թվականմարտի 3, 1963 թ.
ՍեփականատերԿորեայի բանվորական կուսակցություն
🌐www.elufa.net


Կորեայի կենտրոնական հեռուստատեսություն (կորեերեն՝ 조선 중앙 텔레비죤), Հյուսիսային Կորեայի պետական լրատվական հեռուստաալիք, հեռուստակենտրոնը գտնվում է մայրաքաղաք Փհենյանում։ Հանդիսանում է պաշտոնական լրատվության միակ աղբյուրը երկրի բնակիչների համար։ Ներկայացնում է հյուսիսկորեական իշխանությունների պաշտոնական տեսակետը։ Եթեր է դուրս գալիս աշխատանքային օրերին՝ 17։ 00-ից մինչ 23։ 10, իսկ հանգստյան օրերին՝ ժամը 9։ 00-ից մինչ 23։ 10։

Հեռարձակման ծածկույթը սփռվում է Հյուսիսային Կորեայում և Հարավային Կորեայի զգալի մասում։ Հեռուստաալիքը կարելի է դիտել նաև «Thaicom 5» արբանյակից Ասիայում, Ավստրալիայում, Մերձավոր Արևելքում։

Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը իր լրատվական թողարկումները և հաղորդումների ցանկը կառուցում է պրոպագանդայի և դեմագոգիայի հիման վրա, զբաղվում է «արտաքին թշնամիների» փնտրտուքներով և բացահայտումներով, բնակչության համար քաղաքական տեղեկատվություն իրականացնելով։ Լուրերի ռեպորտաժները հաճախ կենտրոնացված են Կորեայի Ժողովրդական հանրապետության պատմության և նվաճումների մասին, Կորեայի աշխատանքային կուսակցությունը և բանակը գովերգող թեմաներին, ինչպես և երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Ջոնգ Ունի գործողությունների մասին։ Երբեմն ցուցադրվում են հայրենասիրական բովանդակությամբ ֆիլմեր, երաժշտական հաղորդումներ և թատերական բեմադրություններ։

Հեռուստաալիքի հաղորդավարները կրում են նույնատիպ հագուստ, միայն տարբերվում է գունավոր գամման տղամարդկանց և կանանց համար։ Բոլոր հաղորդավարները ունեն խիստ նույնատիպ սանրվածք։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]