Պիեռ Նարսիս Գերեն
Պիեռ Նարսիս Գերեն ֆր.՝ Pierre-Narcisse Guérin | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1774[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | հուլիսի 16, 1833[5][2][6][…] (59 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1806)[7] |
Երկեր | The Return of Marcus Sextus? |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Pierre-Narcisse Guérin Վիքիպահեստում |
Բարոն Պիեռ Նարսիս Գերեն (ֆր.՝ Pierre-Narcisse Guérin; մարտի 13, 1774[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - հուլիսի 16, 1833[5][2][6][…], Հռոմ, Պապական մարզ[4]), ֆրանսիացի նկարիչ, եղել է Ժան Բատիստ Ռենոյի աշակերտը[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերենը իր առաջին մրցանակը ստացել է 1796 թվականին։ Փարիզյան սալոնում 1800 թվականին նրա «Մարկ Սեքստ» նկարը (որը պատկերում է իր կնոջը մահվան մահճում) մեծ տպավորություն է թողել և արվեստի պատմության մեջ աննախադեպ հաջողություն է ունեցել։ Պոետները բանաստեղծություններ են ձոնել նրան, ցուցահանդեսի ողջ ընթացքում հասարակությունը չի հեռացել կտավի մոտից։
1810 թվականին Գերենը Փարիզում բացել է ժամանակակից արվեստանոց։ Ճիշտ է, այդ արվեստանոցը ընդունում էր միայն անտիկ գեղեցկությունը, բայց այնտեղ կրթվել են ֆրանսիացի հայտնի ռոմանտիկներ․ Ժերիկո, Արի Շեֆֆեր, Լեոն Կոնյե, Օրսել, Անրիկել-Դյուպոն և ուրիշներ։
1822 թվականին Գերենը դարձավ Հռոմի ֆրանսիական ակադեմիայի տնօրեն։ 1829 թվականին Գերենը ստացավ բարոնի տիտղոս։
Ամպիր դարաշրջանի նշանավոր նկարիչ Գերենը պատկերել է անտիկ աշխարհի տեսարաններ՝ շրջապատի և հանդերձանքի զգալի նմանությամբ[9]։ Ինչպես իր ժամանակակից նկարիչ Ժակ Լուի Դավիդը, Գերենը ևս անտիկ արվեստը համարում էր լակոնիկի և նրբագեղության դրսևորում։ Հենց ֆրանսիական ամպիր դարաշրջանի նկարիչները գեղանկարչության պատմության մեջ հայտնաբերեցին հնությունը պատկերելու ռեալիստական (դարաշրջանի արտաքին նշանների փոխանցման առումով) դպրոց, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջաններում գոյություն ունեցող պատկերացումների, երբ կերպարների հագուստը և այլ մանրամասներ կարող են ունենալ բացարձակապես ֆանտաստիկ բնույթ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մորփեոս և Իրիդա (1811), Էրմիտաժ
-
Անդրոմաքե և Պիռ, Ժան Ռասինի «Անդրոմաքե» ողբերգության մոտիվներով։ Լուվր
-
Ֆեդրա և Իպոլիտ։ Լուվր
-
Բոնապարտները ներում էն շնորհում կահիրյան ապստամբներին, Վերսալ
-
Վանդեական պատերազմների առաջնորդներից մեկի՝ Լուի դե Լարոշժակլենի դիմանկարը, Շոլեի պատմության և արվեստի թանգարան
-
Վանդեական պատերազմների առաջնորդներից մեկի՝ Լուի դե Լարոշժակլենի եղբոր՝ Անրի դե Լարոշժակլենի դիմանկարը, Շոլեի պատմության և արվեստի թանգարան
-
Կլիթեմնեստրա։ Լուվր
-
Մարկ Սեքստի վերադարձը։ Լուվր
-
Պրիամոսի վախճանը։ Անժեի կիրառական արվեստի թանգարան
-
Սաֆոն Լեֆկադյան ժայռի վրա, Էրմիտաժ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://runeberg.org/salmonsen/2/10/0377.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pierre-Narcisse Guérin (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Pierre Narcisse Guerin (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #120956705 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Pierre Narcisse Guérin — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ AGORHA (ֆր.) — 2009.
- ↑ «Pierre-Narcisse, Baron Guerin». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: Text "Biography, Works, & Facts" ignored (օգնություն); Text "Britannica" ignored (օգնություն) - ↑ https://artsandculture.google.com/entity/pierre-narcisse-gu%C3%A9rin/m03f47z
- Մարտի 13 ծնունդներ
- 1774 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1833 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Փարիզի գեղարվեստի ազգային բարձրագույն դպրոցի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի նկարիչներ
- Ֆրանսիացի մանկավարժներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆրանսիացի գրաֆիկներ
- Ֆրանսիացի ռոմանտիստ նկարիչներ