Պրոֆիտրոլ
Ենթատեսակ | աղանդեր և թխվածք |
---|---|
Առաջացման երկիր | Ֆրանսիա |
Հիմնական | գանաշ և Եփովի խմոր |
Profiterole Վիքիպահեստում |
Պրոֆիտրոլ (ֆր.՝ profiterole, profit՝ շահույթ, օգուտ ) ոչ մեծ, (4 սմ-ից փոքր տրամագիծ ունեցող) ֆրանսիական խոհանոցի խոհարարական ուտեստ՝ պատրաստված եփովի խմորից և տարբեր միջուկներից (ինչպես քաղցր, այնպես էլ ոչ քաղցր)՝ եփովի կրեմով, աղցանով, սնկով, մսով և այլն[1][2]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսերենում ի սկզբանե «profitrole» բառը նշանակել է ոչ մեծ չափի դրամական շահույթ, արժեքավոր ձեռքբերում («Մանրուք է, բայց հաճելի»)[3]։ Ավելի ուշ այդ բառով անվանեցին փոքրիկ, բայց, ընդհանուր կարծիքի համաձայն, շատ համեղ կարկանդակները[4]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղցր պրոֆիտրոլները կարելի է մատուցել որպես առանձին աղանդեր[5], բայց կարելի է նաև մատուցել կաթնային ապուրի հետ, մսային կամ սնկային միջուկներով պրոֆիտրոլները՝ արգանակի։ Ամենահայտնին համարվում է պրոֆիտրոլով արգանակը․ այս դեպքում առանց որևէ միջուկի պրոֆիտրոլները ավելացվում են արգանակին՝ մատուցելուց անմիջապես առաջ։ Դրանցից պատրաստվում են նաև այլ հրուշակեղեններ, օրինակ՝ կրոկեմբուշ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Carole Bloom (2007 թ․ մարտի 2). The Essential Baker: The Comprehensive Guide to Baking with Chocolate, Fruit, Nuts, Spices, and Other Ingredients. John Wiley and Sons. էջեր 433–. ISBN 978-0-7645-7645-4. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Профитроли с заварным кремом – классика жанра | Elle-Craft — творчество со вкусом!». www.elle-craft.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Профитроли». Food. Photo. Life. 2010 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Профитроли — Институт русского языка имени В. В. Виноградова РАН и компания «Словари.ру»
- ↑ world_cuisine (25 янв, 2011). «Профитроли со взбитыми сливками и двойным шоколадом». Кухня народов мира. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.