Ջեբ Սթյուարտ
Ջեբ Սթյուարտ | |
---|---|
անգլ.՝ James Ewell Brown “J.E.B.” Stuart | |
փետրվարի 6, 1833[1][2] - մայիսի 12, 1864[1][2] (31 տարեկան) | |
Ծննդավայր | Laurel Hill Farm, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահվան վայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Գերեզման | Հոլիվուդյան գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զորատեսակ | Ամերիկայի Կոնֆեդերատիվ Նահանգների բանակ, ԱՄՆ բանակ և Հեծելազոր |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Ամերիկայի քաղաքացիական պատերազմ |
Կրթություն | ԱՄՆ Ռազմական ակադեմիա |
Ստորագրություն |
Ջեյմս Իուել Բրաուն Սթյուարտ, Ջեբ Սթյուարտ (անգլ.՝ James Ewell Brown «J.E.B.» Stuart, փետրվարի 6, 1833[1][2], Laurel Hill Farm, Վիրջինիա, ԱՄՆ - մայիսի 12, 1864[1][2], Ռիչմոնդ, ԱՄՆ), ԱՄՆ բանակի հրամանատար Վիրջինիա նահանգից, ով Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ դարձել է Միացյալ Նահանգների զորամիավորումների գեներալ։ Ընկերների շրջանում հայտնի է եղել Ջեբ անունով, որն իր անվան կրճատ տարբերակն էր։ Սթյուարտը եղել է հեծելազորի հրամանատար՝ հայտնի իր հետախուզական վարպետությամբ և պաշտպանական գործողությունների ժամանակ հեծելազորի հմուտ կիրառմամբ։ Նրա լուրջ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ վստահություն է ներշնչել Ամերիկայի դաշնային նահանգների բանակի գեներալ Ռոբերտ Էդվարդ Լիին և հարավում նա դարձել է բարոյականության մարմնացում[4]։
1854 թվականին Սթյուարտը ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան և ծառայել է Տեխաս ու Կանզաս նահանգներում։ Նա եղել է վետերան՝ բնիկ ամերիկացիների հետ սահմանապահ հակամարտությունների և Կանզաս նահանգի արյունալից բռնությունների ընթացքում։ Մասնակցել է նաև Հարփըրս Ֆերրիում Ջոն Բրաունի ապստամբության ճնշմանը։
Հրաժարական է տալիս, երբ իր նահանգը՝ Վիրջինիան, դուրս է գալիս կազմից, որպեսզի ծառայի Դաշնային բանակում՝ սկզբում Սթոունվել Ջեքսնի հրամանատարության ներքո, հետո՝ Հյուսիսային Վիրջինիա նահանգի բանակի կարևոր նշանակություն ունեցող հեծելազորի հրամանատարության ներքո՝ մինչև իր մահը կարևոր դեր ստանձնելով բոլոր բանակային արշավներում։ Նա ձեռք էր բերել հեծելազորի քաջարի հրամանատարի հեղինակություն։
1864 թվականին Օվերլենդի արշավի ընթացքում գերագույն հրամանատար Ֆիլիպ Շերիդանի հեծելազորը կազմակերպում է գրոհ, որպեսզի պարտության մատնի Սթյուարտին, ով Յելոու Տավերն ճակատամարտում մահացու վիրավորվում է։ Սթյուարտի կինը, ի հիշատակ մահացած ամուսնու, մինչև իր կյանքի վերջ կրում էր սև հագուստ։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթյուարտը ծնվել է Լորել Հիլ Ֆարմում՝ Հյուսիսային Կարոլինային սահմանակից Վիրջինիա նահանգի Պատրիկ տարածաշրջանի պլանտացիաներից մեկում։ Ունի շոտլանդա-ամերիակյան և շոտլանդա-իռլանդական արմատներ[5]։ Եղել է տասնմեկ երեխաներից ութերորդը և հինգ որդիներից ամենափոքրը, ով կարողացել է ողջ մնալ՝ հաղթահարելով մանկական հիվանդությունները[6]։ Նրա նախապապը՝ Մայոր Ալեքսանդր Սթյուարտը, Ամերիկայի հեղափոխական պատերազմի ընթացքում Գալֆրդ Քորթ Հաուզի ճակատամարտին զորագունդ է ղեկավարել[7]։ Հայրը՝ Արչիբալդ Սթյուարտը, եղել է Անգլո-ամերիկյան պատերազմի վետերան, ստրկատեր, փաստաբան և դեմոկրատ քաղաքական գործիչ, ով ներկայացրել է Պատրիկի տարածաշրջանը Վիրջինիայի գլխավոր ասամբլեային։ Մեկ ժամկետով ծառայել է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Նա եղել է Ալեքսանդր Հյուջ Հոումս Սթյուարտի զարմիկը։ Մայրը՝ Էլիզաբեթ Լեչեր Փեննիլ Սթյուարտը, ով հայտնի էր որպես խիստ կրոնապաշտ կին, լավ էր տիրապետում բիզնես գործերին և հաջողությամբ ղեկավարում էր ընտանեկան ֆերման։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև տասներկու տարեկանը Սթյուարտը կրթվել է տանը՝ մոր և մասնավոր ուսուցիչների կողմից։ Կրթությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է Վիրջինիա՝ Վիթվիլ, այնուհետև Դենվիլ, որտեղ ապրել և կրթություն է ստացել հորաքույր Աննայի և նրա ամուսին դատավոր Ջեյմս Իվել Բրաունի կողմից[8]։ 1848 թվականից մինչև 1850 թվականներին Սթյուարտը ընդունվել և սովորել է Իմորի և Հենրի քոլեջը[9]։
1848 թվականի ամռանը Սթյուարտը փորձում է ցուցակագրվել Միացյալ Նահանգների բանակում, բայց տարիքի պատճառով մերժում է ստանում։ 1850 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից Թոմաս Հեմլիթ Էյվրիթը, ով 1848 թվականի ընտրությունների ժամանակ աջակցում էր նրա հորը, վերջապես համաձայնում է թույլատրել Սթյուարտին ընդգրկվել Նյու Յորքի Ուեսթ Փոինթի ռազմական ակադեմիայում[10]։ Սթյուարտը հայտնի ուսանող էր և իրեն շատ երջանիկ էր զգում ակադեմիայում։ Չնայած հմայիչ երիտասարդ չէր, դասընկերները նրան «Գեղեցիկ» մականվամբ էին դիմում, որով փորձում էին նկարագրել նրա պարզությունը՝ համադրելով այն ծայրաստիճան աշխատասիրությամբ[11]։ Նա ուներ կարճ ծնոտ և ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո նա աճեցնում է մորուս։ Այս առիթով երիտասարդ սպան մի անգամ նշում է․ «Միակ մարդն է իր հանդիպածների մեջ, ում դեմքը մորուսն է գեղեցկացրել»[12]։
1852 թվականին ակադեմիայի կառավարիչ է նշանակվում Ռոբերտ Լին, և Սթյուարտը դառնում է Լիի ընտանիքի ընկերը՝ հաճախ հանդիպելով նրանց հասարակական առիթներին։ 1852 թվականին Լիի զարմիկ Ֆիցյու Լին նույնպես ընդունվում է ակադեմիա։ Ավարտելիս Սթյուարտը ձեռք էր բերել ոչ միայն ռազմական կորպուսի կապիտանի կուրսանտի կոչում, այլև ութ կուրսանտներից մեկն էր, ով իր ձիավարության հմտությունների շնորհիվ արժանացել էր հեծելազորի հրամանատարի կոչմանը[13]։ 1854 թվականին 46 հոգանոց իր խմբում տասներեքերորդն էր, ով ավարտեց ակադեմիան։ Հեծելազորային մարտավարության մեջ նա խմբում տասներորդն էր։ Չնայած ակադեմիայում սիրում էր քաղաքացիական շինարարություն առարկան և լավ էր մաթեմատիկայից, նրա նկարչական թույլ հմտությունները խանգարեցին առաջխաղացմանը ինժեներական դասերին և այդ բնագավառում նա քսանիններորդն էր։ Սթյուարտի ընտանիքը պնդում է, որ նա դիտավորյալ է տապալել իր ավարտական քննությունն այդ առարկայից, որպեսզի խուսափեր էլիտար, բայց շատ ձանձրալի ինժեներական ռազմական կորպուսի իր ծառայությունից[14]։
ԱՄՆ բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթյուարտը ստացավ կրտսեր լեյտենանտի կոչում և նշանակվեց ԱՄՆ հեծելազորի հրամանատար Տեխաս նահանգում։ Դժվար ճանապարհորդությունից հետո 1855 թվականի հունվարի 28-ին նա հասավ Ֆորտ Դեվիս և երեք ամիս ղեկավարեց Սան Անտոնիոյից Էլ Պասսո տանող ճանապարհի հետախուզական խմբերին[15]։ Հետո նա տեղափոխվեց Կանզասի տարածաշրջանում ձևավորվող նոր հեծելազորային գունդ, որտեղ Էդվին Սամների հրամանատարության ներքո դարձավ գլխավոր հետախույզ և կոմիսար սպա[16][17]։ 1855 թվականին նա ստացավ լեյտենանտի կոչում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երիտասարդ Սթյուարտը
-
Լորել հիլ Ֆարմ, 2017 թվական
-
Ջեբ և Ֆլորա Սթյուարտների գերեզմանը
-
Ջեբ Սթյուարտի հուշարձանը Ռիչմոնդում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Donald R. Jermann, Civil War Battlefield Orders Gone Awry: The Written Word and Its Consequences in 13 Engagements (McFarland, 2012) p. 129.
- ↑ Life of Jeb Stuart by Mary Williamson. Christian Liberty Press, Jan 1, 1997 page 1
- ↑ Wert, pp. 5–6, lists the children as Nancy Anne Dabney, born in 1818, Bethenia Pannill in 1819, Mary Tucker in 1821, David Pannill in 1823, William Alexander in 1826, John Dabney in 1828, Columbia Lafayette in 1830, James in 1833, an unnamed son who died at the age of three months in 1834, Virginia Josephine in 1836, and Victoria Augusta in 1838. Thomas, p. 7, claims that James was the youngest son of ten [unnamed] children.
- ↑ Thomas, p. 5.
- ↑ Thomas, pp. 11–12; Wert, p. 8.
- ↑ Wert, p. 10.
- ↑ Wert, p. 11; Davis, p. 19.
- ↑ Thomas, p. 18.
- ↑ Davis, p. 33; Wert, p. 15.
- ↑ Wert, p. 18.
- ↑ Thomas, pp. 18–32; Davis, p. 27.
- ↑ Wert, pp. 22–23.
- ↑ Thomas, pp. 40–41.
- ↑ Wert, p. 25.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brown, Kent Masterson. Retreat from Gettysburg: Lee, Logistics, & the Pennsylvania Campaign. Chapel Hill: University of North Carolina Press, 2005. 978-0-8078-2921-9.
- Laino, Philip, Gettysburg Campaign Atlas. 2nd ed. Dayton, OH: Gatehouse Press 2009. 978-1-934900-45-1.
- McClellan, H B. The Life and Campaigns of Major-General J.E.B. Stuart: Commander of the Cavalry of the Army of Northern Virginia. Boston: Houghton, Mifflin and Company, 1885.
- McClellan, Henry B. I Rode with Jeb Stuart: The Life and Campaigns of Maj. Gen. Jeb Stuart. Edited by Burke Davis. New York: Da Capo Press, 1994. 978-0-306-80605-6. First published 1958 by Indiana University Press.
- Mosby, John Singleton. Mosby's Reminiscences and Stuart's Cavalry Campaigns. New York: Dodd, Mead & Company, 1887. OCLC.
- Perry, Thomas D. Laurel Hill Teachers' Guide Արխիվացված 2009-03-25 Wayback Machine, 2005.
- Petruzzi, J. David, and Steven Stanley. The Complete Gettysburg Guide. New York: Savas Beatie, 2009. 978-1-932714-63-0.
- Wittenberg, Eric J., J. David Petruzzi, and Michael F. Nugent. One Continuous Fight: The Retreat from Gettysburg and the Pursuit of Lee's Army of Northern Virginia, July 4–14, 1863. New York: Savas Beatie, 2008. 978-1-932714-43-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջեբ Սթյուարտ կատեգորիայում։ |