Jump to content

Սեբորեային կերատոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբորեային կերատոզ
Մաշկի բարորակ նորագոյացություն Խմբագրել Wikidata
հիվանդության կարգ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիակերատոզ, մաշկի բարորակ գոյացություն, ականթոմա, հիվանդություն Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն Խմբագրել Wikidata

Սեբորեային կերատոզ, մաշկի ոչ քաղցկեղային (բարորակ) ուռուցք, որն առաջանում է  մասնավորապես կերատինոցիտներից, մաշկի արտաքին շերտում, որը կոչվում է էպիդերմիս: Մաշկի վրա հայտնվում են տարբեր գույներով՝ բաց շագանակագույնից մինչև սև[1]:

Նրանք ունեն կլոր կամ օվալ տեսք,կարող են լինել միայնակ կամ բազմակի, և ​​դրանց չափերը տատանվում են ավելի քան 2,5սմ (1 դյույմ) լայնությամբ[2]: Նրանք հաճախ կապված են մաշկի այլ հիվանդությունների հետ, ներառյալ բազալ բջջային քաղցկեղը[3]: Հազվադեպ, սեբորեային կերատոզը և բազալբջջային քաղցկեղը հայտնվում են նույն տեղում: Կլինիկական հետազոտության ժամանակ դիֆերենցիալ ախտորոշումը տարբերակվում է` գորտնուկ և մելանոմա[1]: Քանի որ ներգրավված են միայն էպիդերմիսի վերին շերտերը, սեբորեային կերատոզները հաճախ ունեն «կպչուն» տեսք: Որոշ մաշկաբաններ սեբորեային կերատոզներն անվանում են «սեբորեային գորտնուկներ», քանի որ դրանք նման են գորտնուկների, բայց «գորտնուկ» տերմինը վերաբերում է մարդու պապիլոմավիրուսի ախտահարմանը[4]:

Պատճառագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբորեային կերատոզի առաջացման պատճառը հայտնի չէ։ Միակ կապն այն է, որ դրա ախտահարման հաճախականությունը տարիքի հետ մեծանում է[1]:

Սեբորեային կերատոզի միկրոլուսանկար (հեմոտոքսիլին-էոզինով ներկում)
Սեբորեային կերատոզ

Արտաքին զննման ժամանակ ախտորոշումը կատարվում է  ներկառուցված «կպչուն» արտաքինով, եղջյուրավոր մարգարիտների կամ կիստաների առաջացմամբ: Մուգ պիգմենտային ախտահարումները կարող են խնդիր առաջացնել տարբերակելու հանգուցային մելանոմայից[5]: Ավելին, դեմքի մաշկի վրա բարակ սեբորեային կերատոզները կարող են շատ դժվար լինել տարբերել մելանոմայից նույնիսկ դերմատոսկոպի միջոցով: Կլինիկորեն էպիդերմալ նևուսները արտաքին տեսքով նման են սեբորեային կերատոզներին: Էպիդերմալ նևուսները սովորաբար արդեն տեսանելի են երեխայի ծննդի ժամանակ: Կոնդիլոմաները և գորտնուկները կարող են կլինիկորեն նմանվել սեբորեային կերատոզներին, և այս դեպքում դերմատոսկոպիան կարող է օգտակար լինել դրանք տարբերելու համար, սակայն սեռական օրգանների մաշկի վրա կոնդիլոմաները և սեբորեային կերատոզները դժվար է տարբերակել նույնիսկ բիոպսիայի ժամանակ:

Կատարվել են ավելի քան 4000 բիոպսիայի ենթարկված մաշկի ախտահարումների ուսումնասիրություններ, որոնք կլինիկորեն ճանաչվել են որպես սեբորեային կերատոզ,  դրանցից մոտ 3.1%-ը չարորակ նորագոյացություններ էին: Դրանցից 2/3-ը տափակ բջջային քաղցկեղ էր[6]: Ներկայումս սեբորեային կերատոզների ախտորոշման ոսկե ստանդարտը մաշկի բիոպսիաների հիստոպաթոլոգիական վերլուծությունն է[7]:

Սեբորեային կերատոզների հեռացման  պատճառները ներառում են գրգռվածություն, արյունահոսություն, էսթետիկ խնդիրներ[8][1]: Ոսպես կանոն դրանց բուժման տարբերակներն են` էլեկտրոկոագուլյացիա և կրիովիրաբուժություն: Սովորաբար սեբորեային կերատոզների գրագետ հեռացումը տեսանելի սպիներ չի առաջացնում[9]:

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբորեային կերատոզը մաշկի ամենատարածված բարորակ գոյացություններից է: Ախտահարման հավանականությունը տարիքի հետ ավելանում է[10]: Ավելի քիչ տարածվածություն կա ավելի մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ[11]: Սովորաբար այն հանդիպում է միջին տարիքում է, թեև դրանք տարածված են երիտասարդ հիվանդների մոտ: Քանի որ դրանք հանդիպում են նաև 15-ից 25 տարեկան հիվանդների 12%-ի մոտ,«ծերունական կերատոզ» տերմին գործածելը սխալ է[12]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Moles, Freckles, Skin Tags, Benign Lentigines, and Seborrheic Keratoses». Cleveland Clinic. Արխիվացված է օրիգինալից 2015-05-22-ին.
  2. «Seborrheic keratosis-Seborrheic keratosis - Symptoms & causes». Mayo Clinic (անգլերեն). Mayo Clinic. Վերցված է 7 August 2023-ին.
  3. Fusco, N.; Lopez, G.; Gianelli, U. (2015). «Basal Cell Carcinoma and Seborrheic Keratosis: When Opposites Attract». International Journal of Surgical Pathology. 23 (6): 464. doi:10.1177/1066896915593802. PMID 26135529. S2CID 206650583.
  4. Reutter, Jason C.; Geisinger, Kim R.; Laudadio, Jennifer (2014). «Vulvar Seborrheic Keratosis». Journal of Lower Genital Tract Disease. 18 (2): 190–4. doi:10.1097/LGT.0b013e3182952357. PMID 24556611. S2CID 26756807.
  5. Luba MC, Bangs SA, Mohler AM, Stulberg DL (2003). «Common benign skin tumors». Am Fam Physician. 67 (4): 729–738. PMID 12613727. «§Seborrheic Keratosis: ... Differentiating between seborrheic keratoses and melanomas is a challenge. Both have variable dark colors, the potential for large size, and irregularity.»
  6. Chen, Tiffany Y.; Morrison, Annie O.; Cockerell, Clay J. (2017-09-01). «Cutaneous malignancies simulating seborrheic keratoses: An underappreciated phenomenon?». Journal of Cutaneous Pathology. 44 (9): 747–8. doi:10.1111/cup.12975. PMID 28589622. S2CID 11350866.
  7. Hanlon, Allison (2018). A Practical Guide to Skin Cancer (անգլերեն). Springer. էջ 80. ISBN 9783319749037. Վերցված է 22 September 2018-ին.
  8. «Seborrheic keratosis-Seborrheic keratosis - Diagnosis & treatment». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 7 August 2023-ին.
  9. «Seborrheic keratoses». American Academy of Dermatology. Վերցված է 22 September 2018-ին.
  10. Zhang, Ru-Zhi; Zhu, Wen-Yuan (2011). «Seborrheic keratoses in five elderly patients: An appearance of raindrops and streams». Indian Journal of Dermatology. 56 (4): 432–434. doi:10.4103/0019-5154.84754. PMC 3179013. PMID 21965858.
  11. Yeatman JM, Kilkenny M, Marks R (September 1997). «The prevalence of seborrhoeic keratoses in an Australian population: does exposure to sunlight play a part in their frequency?». Br J Dermatol. 137 (3): 411–4. doi:10.1111/j.1365-2133.1997.tb03748.x. PMID 9349339.
  12. Gill D, Dorevitch A, Marks R (Jun 2000). «The prevalence of seborrheic keratoses in people aged 15 to 30 years: is the term senile keratosis redundant?». Arch Dermatol. 136 (6): 759–62. doi:10.1001/archderm.136.6.759. PMID 10871940.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ