Վիլնավ դ’Օռնոն ( ֆր.՝ Villenave-d'Ornon ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասի, Ժիրոնդի դեպարտամենտում։ Բորդո քաղաքի մեծությամբ չորրորդ արվարձանն է՝ ընկած նրա հարավային կողմում, Գառոնա գետի արևմտյան ափին։ Երկաթուղով կապված է Բորդոյի և Լանգոնի հետ։ Զբաղեցնում է 21,26 քառակուսի կիլոմետր տարածք։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 28 469: