Jump to content

Ֆիլիպ Լըռուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Լըռուա
ֆր.՝ Philippe Leroy
Ծնվել էհոկտեմբերի 15, 1930(1930-10-15)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5]
Մահացել էհունիսի 1, 2024(2024-06-01)[6][7][5] (93 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[7]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, սպա, հեռուստատեսային դերասան և դերասան
Ծնողներհայր՝ Paul Leroy-Beaulieu?, մայր՝ Marie-Thérèse de Gailhard-Bancel?[8]
Ամուսին(ներ)Silvia Tortora?[4]
Երեխա(ներ)Ֆիլիպին Լըռուա-Բոլյո
Պարգևներ և մրցանակներ

Ֆիլիպ Լըռուա, նաև՝ Ֆիլիպ Լըռուա-Բոլյո (ֆր.՝ Philippe Leroy, ֆր.՝ Philippe Leroy-Beaulieu, հոկտեմբերի 15, 1930(1930-10-15)[1][2][3][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4][5] - հունիսի 1, 2024(2024-06-01)[6][7][5], Հռոմ, Իտալիա[7]), ֆրանսիացի ժամանակակից կինոդերասան։ Կինոֆիլմերում սկսել է նկարահանվել 1960 թվականից և արդեն հասցրել է մարմնավորել հարյուր հիսունից ավելի կինոկերպար։ Հիշարժան են հատկապես նրա մարմնավորած Լեոնարդո դա Վինչին («Լեոնարդո դա Վինչիի կյանքը», 1971 թ.) Յանեզ դե Գոմերան («Սանդոկան», 1976 թ.)։ Երկար տարիներ ապրել է Իտալիայում և ֆրանսիականին հավասար չափով նկարահանվել է նաև իտալական ֆիլմերում։ Դերասանուհի Ֆիլիպին Լըռուա-Բոլյոյի հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1930 թվականին, Ֆրանսիայում։ 1947 թվականին մեկնել է Նյու Յորք, շուրջ մեկ տարի ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1954 թվականին ֆրանսիական լեգեոնի կազմում մասնակցել է Հնդկաչինում ֆրանսիացիների մղած կռիվներին։ 1958 թվականին էլ, որպես պարաշյուտիստների ջոկատի սպա, ֆրանսիական զորքերի կազմում մարտնչել է Ալժիրում։

Կինոդերասանի իր կարիերան սկսել է 1960 թվականին։ 1962 թվականին մեկնել է Իտալիա, նկարահանվել մի ամբողջ շարք իտալական ֆիլմերում։ 1970-ականների սկզբից հաճախակի հանդես է եկել հեռուստաֆիլմերում[10] (հիշատակության է արժանի հատկապես Յանեզ դե Գոմերայի դերի կատարումը 1976 թվականին նկարահանված «Սանդոկան» հեռուստասերիալում)։ Իր երկարամյա և բեղուն գործունեության ընթացքում Ֆիլիպ Լըռուան աշխատել է հանրաճանաչ այնպիսի կինոռեժիսորների հետ, ինչպես՝ Ժան Լյուկ Գոդարը, Ժակ Դերեն, Դարիո Արջենտոն, Լյուկ Բեսոնը, Ալբերտո Լատուադան, Լուիջի Մանյին...

Նրան լավագույնս բնութագրում է նաև հետևյալ փաստը. նույնիսկ ծեր տարիքում չի թողել իր մոլեգին հրապուրանքը պարաշյուտային սպորտի հանդեպ, որով զբաղվել է երիտասարդ տարիքից[11]։ 2010 թվականին Հռոմի Ուրբե օդանավակայանում անցկացված Պարաշոուի ժամանակ Ֆիլիպ Լըռուան նշանավորել է իր 80-ամյակը՝ պարաշյուտով համարձակորեն ցատկելով զգալի բարձրությունից և օդում ճախրելիս կատարելով բավականին վտանգավոր վարժանքներ։ 2011 թվականի ապրիլին էլ, իտալական ռազմական կոնտիգենտի կազմում, 81-ամյա կինոդերասանը 12 օր անցկացրել է Աֆղանստանում և նույնիսկ մասնակցել խաղաղապահական ռիսկային գործողությունների։

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Le trou (1960), ռեժիսոր՝ Ժակ Բեկեր ....դերը՝ Մանու Բորելլի
  • Chaque minute compte (1960) ....դերը՝ Պատրիկ
  • Pleins feux sur l'assassin (1961), ռեժիսոր՝ Ժորժ Ֆրանյո] ....դերը՝ Անդրե
  • Les filles sèment le vent (1961) ....դերը՝ Արման
  • I briganti italiani (1961), ռեժիսոր՝ Մարիո Կամերինի ....դերը՝ Օ Զելուսո
  • Leoni al sole (1961) ....դերը՝ Միմի
  • Caccia all'uomo (1961) ....դերը՝ Մացցարո
  • Senilità (1962), ռեժիսոր՝ Մաուրո Բոլոնյինի ....դերը՝ Ստեֆանո Բալլի
  • La loi des hommes (1962) ....դերը՝ Դանդյո
  • Solo contro Roma (1962) ....դերը՝ Սիլա
  • Il giorno più corto (1962) ....դերը՝ Սոլդատո
  • L'attico (1963) ....դերը՝ Տոմազո
  • 55 Days at Peking (1963) ....դերը՝ Ջուլիարդ
  • Le quatrième sexe (1963) ....դերը՝ Պոլ
  • Il terrorista (1963) ....դերը՝ Ռոդոլֆո Բոսկովիչ
  • Frenesia dell'state (1964), ռեժիսոր՝ Լուիջի Ձամպա ....դերը՝ Մանոլո
  • Il treno del sabato (1964) ....դերը՝ Պաոլո Տրավերսի
  • Amore in 4 dimensioni (1964) ....դերը՝ Ֆրանկո Լամպրեդի
  • Le voci bianchi (1964) ....դերը՝ Դոն Ասկանիո
  • Llanto por un bandido (1964), ռեժիսոր՝ Կարլոս Սաուրա ....դերը՝ Պեդրո Սանչես
  • Castle of the Living Dead (1964) ....դերը՝ Էրիկ
  • Une femme mariée (1964), ռեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար ....դերը՝ Պիեռ
  • Amore facile (1964) ....դերը՝ Ջովաննի Բոլլատի
  • L'idea fissa (1964) .... ("Sabato 18 luglio" դրվագում)
  • Una storia di notte (1964) .... դերը՝ Ջիմմի
  • Le ore nude (1964) ....դերը՝ Մասիմո
  • La donna del lago (1965) ....դերը՝ Մարիո
  • 7 uomini d'oro (1965) ....դերը՝ Ալբերտ
  • La mandragola (1965), ռեժիսոր՝ Ալբերտո Լատուադա ....դերը՝ Կալլիմակո
  • Il grande colpo dei 7 uomini d'oro (1965) ....դերը՝ Ալբերտ
  • Una vergine per il principe (1966) ....դերը՝ Իպոլիտո
  • Delitto quasi perfetto (1966), ռեժիսոր՝ Մարիո Կամերինի ....դերը՝ Պաոլո Ռեսպիգի
  • Yankee (1966) ....դերը՝ Յանկի
  • Che notte ragazzi! (1966) ....դերը՝ Տոնի
  • Lo scandalo (1966) ....դերը՝ Դավիդ
  • Non faccio la guerra, faccio l'amore (1966) ....դերը՝ Նիկոլա
  • L'occhio selvaggio (1967) ....դերը՝ Պաոլո
  • La notte è fatta per... rubare (1968) ....դերը՝ Ժորժ
  • La matriarca (1968) ....դերը՝ հրահանգիչ
  • Buona Sera, Mrs. Campbell (1968) ....դերը՝ Վիտտորիո
  • Ecce Homo (1968) ....դերը՝ Ժան
  • Cuore di mamma (1969) ....դերը՝ Անդրեա Ֆրանտի
  • La sua giornata di gloria (1969) ....դերը՝ հրամանատար
  • Come, quando, perché (1969) ....դերը՝ Մարկո
  • Senza sapere niente di lei (1969) ....դերը՝ Նաննի Բրա
  • Femina ridens (1969) ....դերը՝ դոկտոր սայեր
  • Mr. Superinvisible (1970)
  • Senza via d'uscita (1970) ....դերը՝ Գիլբերտ
  • Un omicidio perfetto a termine di legge (1971) ....դերը՝ Մարկո Բրեդա
  • Roma bene (1971), ռեժիսոր՝ Կառլո Լիցցանի ....դերը՝ Ջորջո Սանտի
  • The Life of Leonardo da Vinci (1971, miniserie) ....դերը՝ Լեոնարդո դա Վինչի
  • Stanza 17-17 palazzo delle tasse, ufficio imposte (1971) ....դերը՝ Ռոմոլո Սարտանա Մորետտի
  • Ettore lo fusto (1972), ռեժիսոր՝ Էնցո Կաստելլարի ....դերը՝ Էտտորե
  • Panhandle 38 (1972) ....դերը՝ գեներալ Բրիսկո
  • Caliber 9 (1972) ....դերը՝ Շինո
  • Raggaza tuta nuda assassinata nel parco (1972) ....դերը՝ Մարտին
  • Gang War in Milan (1973) ....դերը՝ Ռոջեր Դավերտի
  • La mano nera (1973) ....դերը՝ պրոֆեսոր
  • R.A.S. (1973) ....դերը՝ հրամանատար Լեկո
  • La mano spietata della legge (1973) ....դերը՝ կոմիսար Ջիաննի Դի Կարմինե
  • Una vita lunga un giorno (1973) ....դերը՝ Ֆիլիպ
  • Cebo para una adolescente (1974), ռեժիսոր՝ Ֆրանսիսկո Լարա Պոլոպ ....դերը՝ Իգնասիո
  • Il portiere di notte (1974), ռեժիսոր՝ Լիլիանա Կավանի ....դերը՝ Կլաուս
  • Fatevi vivi, la polizia non interverrà (1974) ....դերը՝ պրոֆեսոր
  • La svergognata (1974) ....դերը՝ Ֆաբիո Լորենցի
  • Libera, amore mio... (1975), ռեժիսոր՝ Մաուրո Բոլոնյինի ....դերը՝ Ֆրանկո Տեստա
  • La nuora giovane (1975) ....դերը՝ Ֆրանկո
  • Il soldato di ventura (1976) ....դերը՝ Շառլ Լա Մոտտ
  • La linea del fiume (1976) ....դերը՝ Ջիակոմինոյի հայր
  • Puttana galera! (1976) ....դերը՝ գնդապետ Ռեմի
  • Mannaja (1977), ռեժիսոր՝ Սերջիո Մարտինո ....դերը՝ Էդվարդ ՄաքԳովան
  • Beyond Good and Evil (1977) ....դերը՝ Փիթեր Գասթ
  • The Cat (1977) ....դերը՝ Դոն Պոցցոլա
  • La tigre è ancora viva: Sandokan alla riscossa! (1977, հեռուստաֆիլմ) ....դերը՝ Յանեզ դե Գոմերա
  • Quella strana voglia d'amare (1977)
  • Gli ultimi angeli (1978) ....դերը՝ Մասսիմո
  • Sono stato un agente C.I.A. (1978), ռեժիսոր՝ Ռոմոլո Գեռիերի ....դերը՝ Ռադի Ստավրոպուլոս
  • Courage fuyons (1979), ռեժիսոր՝ Իվ Ռոբեր ....դերը՝ Էրիկ Սիլվեն դը Շալամոն
  • Il medium (1980)
  • Qua la mano (1980) ....դերը՝ Հռոմի պապ
  • Tranquille donne di campagna (1980) ....դերը՝ Գվիդո Մալդինի
  • Bello di mamma (1980) ....դերը՝ դուքս Վիլյամ Տրինակրիա
  • Peccato originale (1981)
  • Il tango della gelosia (1981) ....դերը՝ Ջուլիո Լովանելլի
  • Teste di quoio (1981) ....դերը՝ հրամանատար Բարտոլի
  • State buoni se potete (1983) ....դերը՝ Իգնասիո դի Լոյոլա
  • Windsurf - Il vento nelle mani (1984) ....դերը՝ Լուպո
  • Quo Vadis (1985, miniserie) ....դերը՝ Պաբլո դե Տարսո
  • The Berlin Affair (1985), ռեժիսոր՝ Լիլիանա Կավանի ....դերը՝ Հերբերտ Գեսլեր
  • Juke box (1985)
  • A Man and a Woman: 20 Years Later (1986), ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ ....դերը՝ պրոֆեսոր Տևանին
  • La donna del traghetto (1986) ....դերը՝ Պրիմո (Վիոլայի հայր)
  • Incidente di percorso (1986)
  • Montecarlo Gran Casinò (1987) ....դերը՝ բարոն Դյուրոկ դը Ռոտշիլդ
  • Umi e (1988)
  • Don Bosco (1988) ....դերը՝ Լեոն XIII
  • Deux (1989) ....դերը՝ Մ. Մյուլլեր
  • Un uomo di razza (1989) ....դերը՝ Ջուլիո Ռոմանի
  • Hiver 54, l'abbé Pierre (1989) .... դերը՝ Ժակ
  • Nikita (1990) ....դերը՝ Գրոսման
  • The Man Inside (1990) ....դերը՝ Բորջես
  • L'Autrichienne (1990) ....դերը՝ Դ'Էստեն
  • Il volo di Teo (1990)
  • Netchaïev est de retour (1991) ....դերը՝ Լուիս Պերես
  • The Return of Casanova (1992) ....դերը՝ էմիսար
  • Adelaide (1992) ....դերը՝ Կոլլեր
  • Alibi perfetto (1992) ....դերը՝ ոստիկանապետ
  • Berlin '39 (1993) ....դերը՝ Ռոստոկ
  • Mario and the Magician (1994) ....դերը՝ Գրացիանո
  • Io e il re (1995) ....դերը՝ Կոնտե
  • In Love and War (1996), ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո ....դերը՝ Կոնդե Սերջիո Կարաչչոլո
  • L'ombre du pharaon (1996)
  • Cous-cous (1996) ....դերը՝ Իսայա
  • Le déménagement (1997) ....դերը՝ հայրենադարձ #1
  • Il pesce innamorato (1999) ....դերը՝ աուտիստ

* La ville est tranquille (2000), ռեժիսոր՝ Ռոբեր Գեդիգյան ....դերը՝ Ռենե

  • Un giudice di rispetto (2000) ....դերը՝ Ինգ. Բալդասարի
  • Teste di cocco (2000) ....դերը՝ Él mismo / Յանեզ
  • Vajont (2001) ....դերը՝ Ջորջո դել Պիաց
  • Apri gli occhi e... sogna (2002)
  • Joy - scherzi di gioia (2002)
  • The Accidental Detective (2003) ....դերը՝ Մարիո դել Մառո
  • Five Moons Square (2003) ....դերը՝ Բարիստա
  • Le Cou de la girafe (2004) ....դերը՝ Մաքսիմ
  • Father of Mercy (2004, telefilm) ....դերը՝ Պիոս XII
  • La terza madre (2007) ....դերը՝ Գիլիելմո Դե Վիտտ
  • La rabbia (2008) ....դերը՝ Նոննո
  • Il sangue dei vinti (2008), ռեժիսոր՝ Միքելե Սոավի ....դերը՝ Ումբերտո Դոլյանի
  • Le premier cercle (2009) ....դերը՝ Հալամի
  • Nient'altro che noi (2009) ....դերը՝ ջութակահար
  • Vorrei averti qui (2010) ....դերը՝ Պակկոտո
  • La strada di Paolo (2011) ....դերը՝ Լուչիո
  • Breve storia di lunghi tradimenti (2012) ....դերը՝ Ժոզեֆ Միլտոն-Դումոնիե
  • Questione di Karma (2017) ....դերը՝ Լյուդովիկո Ստեռն
  • Chi salverà le rose? (2017) ....դերը՝ Էուջենիո
  • Una gita a Roma (2017) ....դերը՝ Ժան
  • Hotel Gagarin (2018) ....դերը՝ Վիրգիլ

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Curti, Roberto (2015). Italian Gothic Horror Films, 1957-1969. McFarland. ISBN 1476619891.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 Philippe Leroy
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 E' morto l'attore francese Philippe Leroy (իտալ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Philippe Leroy, morto a Roma il celebre attore francese: malato da tempo, aveva 93 anni (իտալ.)
  8. 8,0 8,1 8,2 Pas L. v. Genealogics — 2003.
  9. https://lpksaar.de/goldene-ente
  10. Enrico Lancia, Artikel Philippe Leroy, in: Roberto Chiti, Enrico Lancia, Andrea Orbicciani, Roberto Poppi: Dizionario del cinema italiano. Gli attori. Rom, Gremese 1998. S. 273/274
  11. http://www.airtoair.it/2008/10/22/tanti-auguri-philippe/titolo=Tanti(չաշխատող հղում) auguri Philippe|editore=airtoair.it|data=22 ottobre 2008|accesso=27 agosto 2016|urlmorto=sì}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Լըռուա» հոդվածին։