Ֆինլանդիայի հրետանու թանգարան
Ֆինլանդիայի հրետանու թանգարան | |
---|---|
Տեսակ | artillery museum? և մասնագիտացված թանգարան |
Երկիր | Ֆինլանդիա[1] |
Տեղագրություն | Հյամեէնլիննա |
Վայր | Linnan kasarmit? |
Ղեկավարության նստավայր | Հյամեէնլիննա, Ֆինլանդիա |
Հիմնադրվել է | 1977 |
Կայք | tykistomuseo.fi |
Ֆինլանդիայի հրետանու թանգարան (ֆիններեն՝ Suomen Tykistömuseo), զինվորական մասնավոր թանգարան Ֆինլանդիայի Հյամեենլիննա քաղաքում։ Մինչև 2004 թվականը կոչվել է Հրետանային թանգարան, իսկ 2013 թվականի մայիսի 18-ից՝ Ռազմական թանգարան (ֆիններեն՝ Museo Militaria)։
Թանգարանը նվիրված է հրետան պատմությանը՝ XV դարից մինչև մեր օրերը։ Թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Նիինիսալո քաղաքի Կանկաանպյաա գյուղում։ Հրետանին գյուղում մնացել է մինչև 1997 թվականը, այնուհետև տեղափոխվել Հյամեենլիննա։
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին Նիինիսալո քաղաքի՝ Կանկաանպյաա գյուղում, որ մոտ էր գտնվում հրետանային կայազորին։ Այն բացվել է 1977 թվականի հուլիսի 2-ին։ Թանգարանը գտնվել է լքված տարրական դպրոցում։
1995 թվականին քիչ այցելուներ ունենալու պատճառով, որոշվեց թանգարանը տեղափոխել։ Պարզվել է, որ ազատ է եղել Հյամեենլիննա քաղաքի Զորանոց (Linnankasarmi) թանգարանի շենքը։ Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ստորագրելուց հետո թանգարանը տեղափոխվել է Զորանոց (Linnankasarmi) թանգարանի շենք։ Ավելի քան երկու տարվա ընթացքում կամավորների օգնությամբ զորանոցի հին շենքը վերանորոգվել է։ Ներկայիս Հրետանային թանգարանը բացել է 1997 թվականի մայիսի 2-ին։
Առաջին հարկ՝ 1400-ականներից 1918 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի առաջին հարկի ցուցահանդեսը հիմնականում պատմում էր Ֆինլանդիայի հրետանային պատմությունը՝ 15-րդ դարից մինչև Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմը։ Իրերի հիմանական թեմաներն են՝ Շվեդիայի կառավարություն, ինքնավարություն, անկախության համար պատերազմը։ Ցուցանմուշների շարքում էր 1804 թվականի Շվեդիայի՝ Helvig մոդելի 6 ֆունտ կշռող թնդանոթը։ Այն նաև Հայրենիքի փառքի սրահ է, որտեղ պարգևատրվել են Ֆինլանդիայի պաշտպանները։
Երկրորդ հարկ` 1919-1945 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի երկրորդ հարկի թանգարանը ներկայացնում է Ֆինլանիդայի անկախության պատմությունից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ցուցահանդեսներից մեկը նվիրված է Ֆինլանդիայի հրետանային գեներալ՝ Վիլհո Նենոնենին (Vilho Nenonen (1883-1960)), ով որոշիչ դեր է խաղացել Ֆինլանդիայի հրետանու զարգացման գործում։ Իրերի հիմնական թեմաներն են՝ Ծնունդը անկախ Ֆինլանդիայի հրետանում, Կրակի նոր մեթոդներ, Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940), Պատերազմ Ֆինլանդիայի և Խորհրդային Միության մինչև (1941-1944)։ Կա Ֆինլանիդիայի ամենաբարձր հրետանավոր Վյաիհյնո Մյուլլյուրիննե (ֆիններեն՝ Väinö Myllyrinne) նվիրած ցուցահանդես, նրա բարձրությունը 226 սմ է։ Թանգարանում պահպանվում է նրա ձևը և վերարկուն։
Թանգարանում պահվում է 1927 թվականի 76 մմ տրամագծով հրացանի օրինակ։ Իսկ 1940 թվականի ատրճանակի նմուշը պատրաստված է փայտից, որի վրա զինվորները պատրաստվել են Խորհրդա-ֆիննական պատերազմի ավարտին։
Երրորդ մաս՝ 1945-ից 2000 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի երրորդ հարկում պատմում է Ֆինլանդիայի հրետանային պատմության Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչև 2000-ական թվականներ ընկած ժամանահատվածի մասին։ Իրերի հիմնական թեմաներն են՝ Զինվորական հրետանանին ավանդույթներ, 1812-1960 թվականների զինվորների խաղալիք ցուցահանդես, Հրետանի, 1960-1980 թվականների հրետանու զարգացումը, Զորանիցի և կայազորների կյանքը, Մեխանիկա և էլեկտրոնիկայի գործիքներ։
Հրետանային սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրահը գտնվում է մի շենքում, որը մի ժամանակ ծառայել է կայուն և պարունակում է մոտ մի քանի հարյուր ձի։ Սենյակում կա մոտ երեսուն պատմական արժեքավոր գործիքների հավաքածու։ Սրահում հիմնականում հրացաններ են և ձիաքարշեր։
-
Ռուսական հրտանի 76 K/00
-
Գերմանակ Nebelwerfer հրթիռ
-
Բրիտանակն 114 մմ4.5 Mk2
-
Խորհրդային 122 մմ նմուշ 09 H 37
Հրետանային բակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրահում ցուցադրվում է հրետանային հավաքածուի հիմնական մասը։ Շուրջ մի քանի հարյուր հրետանիներ։ Ի թիվս ցուցանմուշների, որոնք նախագծվել և փորձարկվել են Ֆինլանիդայի կողմից 1940-1944 թվականների ընթացքում 300 մմ ականանետ էր։