Ֆրենսիս Ադամս
Ֆրենսիս Ադամս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1862[1] |
Ծննդավայր | Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 4, 1893[1] (30 տարեկան) |
Վախճանի վայր | Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | լրագրող և բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Շրյուսբերի դպրոց |
Ֆրենսիս Ուիլյամ Լաուդերդեյլ Ադամս (անգլ.՝ Francis William Lauderdale Adams, սեպտեմբերի 27, 1862[1], Մալթա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - սեպտեմբերի 4, 1893[1], Մարգեյթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլոավստրալիական արձակագիր, բանաստեղծ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մալթայում, զինվորական վիրաբույժ Անդրեյ Լիթա Ադամսի ընտանիքում։ Ավարտել է Շրոսբերրիի դպրոցը, հետո սովորել է Փարիզում։ Ուսումն ավարտելուց հետո Ուայթ կղզում աշխատել է որպես ուսուցիչ, որտեղ դասավանդել է երկու տարի։ 1882-ին ամուսնացել է Հելեն Աթթլիի հետ և միասին տեղափոխվել են Ավստրալիա։
Ավստրալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1884-ին Ֆրենսիս Ադամսը հրատարակում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ Henry and Other Poems։ 1885 թվականին լույս է տեսնում նրա ինքնակենսագրական գիրքը` «Leicester»։ Քանի դեռ Ադամսն ապրում էր Սիդնեյում, աշխատակցում է մի քանի ավստրալիական պարբերականների, մասնավորապես՝ «The Bulletin» օրաթերթին։ 1886 թվականին Ադամսը տեղափոխվում է Բրիսբեն, որտեղ հրատարակում է «Poetical Works» բանաստեղծական ժողովածուն։ Նույն տարում մահանում է Ադամսի կինը, իսկ նա Բրիսբենում ապրում է մինչև 1887 թվականի սկիզբը։ 1887 թվականին Սիդնեյում տպագրվում է Ադամսի «Madeline Brown's Murderer» վեպը։ Կյանքի վերջին տարիներին լույս է տեսնում Ադամսի մի քանի վեպեր, մասնավորապես՝ «Songs of the Army of the Night» (1888), որը հռչակվում է Սիդնեյում և երեք հրատարակության արժանանում Լոնդոնում։ Ադամսը կրկին ամուսնանում է և մինչև 1889 թվականի վերջ ապրում է Բրիսբենում, հանդիսանում Brisbane Courier թերթի թղթակիցներից։ 1899 թվականին վերադառնում է Անգլիա, որտեղ հրատարակվում են Ադամսի ևս երկու վեպ՝ «John Webb's End, a Story of Bush Life» (1891) և «The Melbournians» (1892)։ Այդ ընթացքում նկատելիորեն վատթարանում է Ֆրենսիս Ադամսի առողջությունը, նա տառապում էր թոքախտով։ 1892 թվականի դեկտեմբերից մինչև փետրվար Ադամսը տեղափոխվում է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ փութաջանորեն ավարտում է Եգիպտոսի բրիտանական օկուպացիայի մասին գիրքը։ 1893 թվականին տեղափոխվում է Մարգեյթ (Մեծ Բրիտանիա)։
Ինքնասպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր անհույս հիվանդության տագնապով՝ Ադամսը ընկնում է դեպրեսիայի մեջ։ 1893 թվականի սեպտեմբերին ինքնասպան է լինում։ Նա խնդրում է իր կնոջը՝ Էդիթին, իր աշխատասենյակ բերել ատրճանակը և կրակում է իր վրա՝ ատրճանակի փողը տեղավորելով բերանի մեջ։ Հետագայում նրա այրին, որը ներկա էր եղել ինքնասպանությանը և փաստացի օգնել էր դրա իրագործմանը, խոստովանել է, որ հնարավորություն է ունեցել ինքնասպանությունը կանխելու, բայց դա չի արել գիտակցաբար։ Նրան մեղադրանք չի ներկայացվել։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bell M. Representative Novelists of the Ninteenth Century: Being Passages from Their Works with Brief Biographies and Introductions and a Critical Essay — L. MacVeagh, The Dial Press, 1927. — Vol. 1.
|