1944 (երգ)
«1944» | |
---|---|
![]() | |
Ջամալայի սինգլը | |
Թողարկված | 2016 թվականի փետրվարի 5 |
Ֆորմատ | Digital download |
Ձայնագրված | 2016 |
Ժանր | ռիթմ-ն-բլյուզ, սոուլ, ֆոլկ[1] |
Երգահան | Սուսանա Ջամալադինովա |
Տևողություն | 3:00 |
Լեյբլ | Enjoy Records |
Պրոդյուսեր | Եվգենի Ֆիլատով, Սուսանա Ջամալադինովա |
«1944», ուկրաինացի երգչուհի Ջամալայի երգն է, որով երգչուհին ներկայացրել է Ուկրաինան Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում և ճանաչվել հաղթող։
Ստեղծում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի առաջին տողերը գրվել են 2014 թվականին ուկրաիներենով։ Երգում խոսվում է 1944 թվականի Ղրիմի թաթարների արտաքսման մասին։ Այդ իրադարձության մասին Ջամալան լսել է իր տատ Նազիլխանից, որն ապրել է արտաքսումը։ Կրկներգում որոշ հատվածներ երգչուհին վերցրել է իր տատիկի բառերից։ 2016 թվականին Ուկրաինայի Եվրատեսիլ մրցույթին մասնակցության համար Արտ Անտոնյանի հետ նրանք երգի տեքստը թարգմանել են անգլերեն։ Բացի այդ, երգի ստեղծմանը մասնակցություն են ունեցել Արմեն Կոստանդյանը և Եվգենի Ֆիլատովը։
Երգն ունի բարդ վոկալային մասեր կիսատոների և մուղամների հետ[2]։ Արդյունքում երգչուհին ծրագրել էր ներկայացնել երգի ուկրաինալեզու տարբերակը ղրիմա-թաթարական կրկներգով «Հոգիներ» անվամբ։
Գնահատականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եզրափակիչ փուլի շեմին երգը ստացել է 10-ից 8,3 բալ Եվրատեսիլի «Wiwibloggs» ժյուրիի կողմից՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով առաջին հորիզոնականը բոլոր ուկրաինացի մասնակիցների մեջ[3]։
Եվրատեսիլի շեմին ռուս երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանը արտահայտել է կարծիքը[4].
Հարց քաղաքական ենթատեքստի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարյան լուրն այն մասին, որ Ուրկաինան «Եվրատեսիլ» մրցույթում կներկայացնի Ջամալան, քննարկվել է եվրոպական СМИ-ի կողմից՝ կապված նրա երգի քաղաքական ենթատեքստի հետ[5][6][7][8]։ Մարտի 9-ին Եվրոպական ռադիոհաղորդողը հայտնել է, որ երգի ոչ անվանումը, ոչ էլ նրա խոսքերը չեն պարունակում քաղաքական ենթատեքստ և, այդ կերպ, չեն խախտում «Եվրատեսիլ» մրցույթի կանոնները[9]։ Մրցույթի նախաշեմին The Guardian ամսագրի հարցազրույցում Ջամալան խոստովանել է. «Իհարկե, երգը 2014 թվականին էլ է վերաբերում»[10][11], սակայն մրցույթում հաղթանակից հետո նա հայտարարել է, որ սխալ է երգում քաղաքական տարրերի առկայության մասին կարծիքը[12]։
Ջամալային Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու արարողության ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատմել է լրագրողներին, որ երգը սկզբից ունեցել է «Ղրիմը մերն է» քաղաքական նշանաբան[13], այդ ժամանակ, երբ ինքը երգչուհին, հաստատել է պրանկերների հետ սկանդալային հեռախոսազրույցի փաստը և բացառել է երգում ենթատեքստի առկայությունը, արել է հայտարարություն այն մասին, որ երգը նվիրված է.
![]() |
Քանի որ այն ոչ միայն Ղրիմի թաթարների մասին է, այլ նաև այս աշխարհի ցավի մասին։ Դա հոլոքոսթի մասին է, ցեղասպանության մասին, պատժամիջոցների մասին։ Եվ Եվրատեսիլ մրցույթի բացման հետ, ինչպես ասում է իմ պապիկը, եղել է պերֆոմանս «The Grey People»-ից («Մոխարգույն մարդիկ»), որոնք ցույց են տվել, թե ինչպես է Շվեդիան ընդունել փախստականներին։ Այդիսկ պատճառով «ավելին, քան դուք մտածում եք»` դա 1944 թվականի մասին չէ, դա հասցեավորված է բոլոր մարդկանց, թե ինչպես ապրել և ինչպես զրկել նրանց կյանքից[14]։ | ![]() |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mikhail Vasilyev. (21.02.2016). «Ukraine: Jamala will sing "1944" at Eurovision 2016» (անգլերեն). Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ Ексклюзивне інтерв’ю з Джамалою: «Скоро почну писати альбом із Мішелем Леграном» // Сегодня, 20.02.2016. (ուկր.)
- ↑ «Wiwi Jury: Ukraine's Jamala with "1944"». Wiwibloggs. 2016 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ ESCKAZ in Stockholm: Мнение Артура Гаспаряна (МК) о репетиции Украины
- ↑ Eurovision: Ukraine’s entry aimed at Russia // BBC News, 22.02.2016. (անգլ.)
- ↑ Avec la victoire d’une chanteuse tatare, la Crimée s’invite à l’Eurovision // Le Monde, 22.02.2016. (ֆր.)
- ↑ Jamala singt für die Ukraine und gegen Moskau // Wiener Zeitung, 22.02.2016. (գերմ.)
- ↑ Oekraïne op politieke toer bij Songfestival // Trouw, 22.02.2016. (նիդեր.)
- ↑ «EBU on Twitter». Twitter. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ Shaun Walker (2016 թ․ մայիսի 15). «Anger in Moscow, joy in Kiev, after Ukraine's Eurovision triumph». theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին. «She admitted her song was highly politically charged in an interview with the Guardian the day before the contest»
- ↑ Shaun Walker (2016 թ․ մայիսի 13). «Ukraine's Eurovision singer urges voters to show Crimea solidarity». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
- ↑ «Джамала считает неуместным говорить о наличии политики в ее песне». РИА Новости. 2016 թ․ մայիսի 14.
- ↑ Порошенко поблагодарил Джамалу за «Крым наш»
- ↑ «Не спровоцировали»: Джамала рассказала о звонке пранкеров из РФ, которые представились помощниками Порошенко
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրատեսիլի պաշտոնական կայքի տեսահոլովակից ՅուԹյուբում
- Профиль Джамалы Եվրատեսիլի պաշտոնական կայքէջում
|