Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

պաղել

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պաղել

վանկեր՝ պա•ղել 

Ստուգաբանություն

պաղ + -ել

Բայ

  1. սառչել, սառույց դառնալ, սառցանալ, սառցային զանգվածի վերածվել
  2. ջերմությունը պակասել, տաքությունը նվազել ◆ Ուշքի որ գամ՝ ի՜նչ տեսնեմ լավ,- երկինքը թուխպ, երկիրը սև, դառը քամի, սառը անձրև, արար աշխարհ պաղել, փոխվել: Հովհաննես Թումանյան
  3. նվազել՝ թուլանալ՝ դադարել՝ հանգչել (հոգեկանի՝ տրամադրության և այլնի մասին) ◆ Այն օրից, ինչ որ նրան թաղեցին, բերկրանք, խնդություն իմ մեջ պաղեցին: Հովհաննես Թումանյան
  4. (փխբ․) թուլանալ, նվազել ◆ Սմբատը չթողեց, որ տպավորությունը պաղի: (Շիրվանզադե)
  5. (փխբ․) զարմանքից ապշել, ապուշ կտրել ◆ Պաղած մնաց Արեգնազ, բայց գնաց պագավ մեծ հոր ձեռքերը: (Ղազարոս Աղայան)
  6. (փխբ․) կենսական ջերմությունից զրկվել, սառչել ◆ Մարմինն արդեն պաղել էր:
  7. (փխբ․) կյանքից՝ գոյությունից զրկվել, անկենդան դառնալ, մեռնել, անշնչանալ ◆ Գրողը անգութ այնպես ծիծաղեց, խեղճ մարդը իսկույն դալկացավ, պաղեց: Հովհաննես Թումանյան ◆ Գտնում է միշտ... և աշխարհքներ, որ պաղել են վաղուց իրենց ողջ կյանքով, և աշխարհքներ, որ տակավին այրվում են հուր երկունքով: Հովհաննես Թումանյան
  8. մի բանի կամ որևէ մեկի նկատմամբ ունեցած սերը՝ հետաքրքրությունը կորցնել, մեկի նկատմամբ անտարբեր դառնալ ◆ Թե որ սա մեր միասին անցուցած երկու տարվան մեջ շատ չսիրեիր զիս՝ չպիտի պաղեիր հիմա ինե: (Գրիգոր Զոհրապ)
  9. (փխբ․) նվաղել ◆ Խեղճի սիրտը պաղեց:
  10. (բրբ․) տեղում կանգնած պարել

Հոմանիշներ

  1. սառչել, սառնանալ, սառցանալ, սառույց կտրել, պաղ կտրել
  2. մրսել, (փխբ․) դողալ, դողդողալ, դողդողացնել, (ժղ․)՝ կոնկոռնալ, սռսռալ, սռսռացնել, սռսռթալ, սռսռթացնել, ատամ ատամի զարկել, ատամ ատամի չբերել, ղասաբխանի շան պես դողալ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը