Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

ուրիշ

Հայերեն

վանկեր՝ ու•րիշ 

Դերանուն

  1. այլ, ոչ նույն ◆ Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, ինչ որ ես չեմ ասե- նա կասի վաղը: Եղիշե Չարենց
  2. տարբեր, այլ հատկանիշներով բնորոշվող ◆ Հիմա ուրիշ եմ ես, հիմա ուրիշ ես դու: (Գարեգին Սևունց)
  3. ինչ-ինչ, որոշ, այլ ◆ Ուրիշ հանգամանքներում նա գուցե և լռեր, բայց այս դեպքում նա չկարողացավ իրեն զսպել: Եր
  4. հոգնակի` ուրիշներ: թվարկվածներից բացի նաև այլ անձինք ◆ Մի քանիսը նստել էին, մի քանիսը դեռ շարունակում էին կանգնած վիճել, ուրիշները նայում էին խաղացողներին:
  5. կողմնակի` օտար մարդ(իկ) ◆ Ինչո՞ւ մեզ վերաբերող գործերը ուրիշներին ես պատմում:
  6. գործածվում է եղանակավորող բառի իմաստով` հիացմունք արտահայտելու համար ◆ Սանամի աղջիկն ուրիշ էր: (Խաժակ Գյուլնազարյան)

Հոմանիշներ

  1. այլ, մյուս
  2. տարբեր
  3. այլ, որոշ, ինչ-ինչ
  4. կողմնակի, օտար

Արտահայտություններ

  1. ուրշի ապուրին աղ գցել - տե՛ս օգնել, սատարել
  2. ուրիշ բան է
    1. խնդիրը տարբեր է` այլ բնույթ կստանա, եթե
    2. արտակարգ բան է, հիանալի է, սքանչելի է
  3. ուրիշ բան է, եթե - խնդիրը տարբեր է` այլ բնույթ կստանա, եթե
  4. ուրիշ խոսքով - այլ խոսքերով ասած, այլ կերպ արտահայտվելով` բացատրելով
  5. ուրիշ կերպ
    1. այլ կերպով` եղանակով
    2. այլ բնույթ` վախճան` ելք ունենալով
  6. ուրիշ տեղ
    1. այլ վայրում
    2. այլ միջավայրում, այլ մարդկանց մոտ
    3. կողմնակի` օտար մարդկանց միջավայրում` մոտ
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը