Jump to content

անկախ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Ածական

վանկեր՝ ան•կախ 

  1. ուրիշից կախում չունեցող, կախման մեջ չգտնվող ◆ Անկախ ժողովուրդ։
  2. ինքնուրույն, ուրիշ պետությունից կախում չունեցող (քղք․) ◆ Անկախ երկիր։
  3. իրար հետ կապ, հարաբերություն չունեցող ◆ Կը բարձրանա նրա տեղ ազատ, անկախ կինը մարդ։ Հովհաննես Թումանյան
  4. ուրիշների հետ չհամակերպվող, գործողությունների ազատություն պահպանող (կուսակցություն) (հնց․) ◆ Այդ օրենքներն եղել են, կան և կմնան նույնը, անկախ այն բանից, թե ինչ մեկնություն եք տալիս դուք նրանց։ (Նար-Դոս)
  5. չկապված, չպայմանավորված
Հոմանիշներ
[խմբագրել]

ինքնօրեն, ինքնագլուխ, ինքնակամ, ինքնիշխան, ինքնավար, ինքնուրույն, ազատ, անկաշկանդ

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. անկախ պետություն
  2. կամքից անկախ
  • անկախ պետական գնահատում

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։