Jump to content

բառ

Վիքիբառարան-ից

Հայերեն

«բառ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Արտասանություն

ՄՀԱ: []

վանկեր՝ բառ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. լեզվի միավոր, հնչյուն կամ հնչյունախումբ, որ ունի իմաստ և ինքնուրույն գործածություն ◆ Նրա շուրթին, պաղ, կարկամած, ասես մեռած ժամանակ սառել էին երկու բառ «Ա՜խ, Թամար»։ Հովհաննես Թումանյան ◆ Ինձ համար մի բառն էլ, մի ամենաթեթև ակնարկն էլ բավական էր։ (Նար-Դոս)
  2. նախադասություն, խոսք ◆ Մի՛ վախեցիր, ինչո՞ւ ես վախենում… ամոթ չի՞… բայց նա իմ բառերը չէր լսում։ Հովհաննես Թումանյան
  3. (բրբ․) երգելու կերպը, եղանակավորումը ◆ Երբ խալխի քեֆերին անուշ տաղերս ասի՝ Ամառվա մրգերի նման անուշ է քո բառը ասին։ Եղիշե Չարենց
  4. աննշանակ, անհասկանլի խոսք, բառերի կույտ (հգն.)
  5. Կաղապար:հգն ոչ իրական, իրականության չհամապատասխանող խոսք, պնդում, խոստում (ի հակադրություն գործի) ◆ Բառեր, ինչքան ուզեք, իսկ արդյունք չկա։
  6. Ղարաբաղ՝ խոսք, զրույց ◆ Վարդապետին ասին՝ «Որդիդ մեռնի»․․․ Ասաց․— Ես որդի չունեմ, համա բառդ բառ չի։ ◆ Ընդոր բառը շատ քաղցր է։ Սահակ Ամատունի
Հոմանիշներ
[խմբագրել]

խոսք, բան, առասություն (հնց․)

Արտահայտություններ
[խմբագրել]
  1. բառն անուշ - խոսքը կամ երգածը հաճելի, դուրեկան ◆ Ժամը դու ու Սեփանն ասեք, ձեր բառը անուշ ա։ Սահակ Ամատունի
  2. բառը կակուղ, կոշտ - խոսքով՝ վերաբերմունքով փափուկ՝ մեղմ (կոշտ ու կոպիտ)
  3. բառի լայն իմաստով - բառի ամենաընդարձակ առումով, կատարելապես, լիակատար, կատարյալ, իսկական, լիովին ◆ Անժելն առաքինի էր բառի լայն իմաստով, ոչ մի կին այս աշխարհում այնքան հավատարիմ չէր եղել դեպի իր ամուսինը, որքան Անժելը։ (Վահան Թոթովենց)
  4. բառի նեղ առումով - բառի մասնավոր, սահմանափակ իմաստով
  5. բառ փոխանակել - զրուցել, խոսակցել, քիչ խոսել ◆ Նա այլևս ոչ ոքի հետ որևէ բառ չփոխանակեց։ Անահիտ Սեկոյան
  6. բառակեսից հասկանալ - խոսքի կեսից հասկանալ խոսողի միտքը, ցանկությունը, խոսողին հասկանալ դեռ խոսքը չվերջացրած
  7. բառային կազմ - լեզվի ունեցած բառերի ամբողջությունը, բառապաշար, բառագանձ (լեզվբ․)
  8. բառային հիմնական ֆոնդ - նույնն է` հիմնական բառաֆոնդ (լեզվբ․)
  9. բառ առ բառ -
    1. բառացի ճշտությամբ, առանց որևէ բառ փոխելու ◆ Դա բառ առ բառ նույն խոսքերն են։ (Շիրվանզադե)
    2. ընդհատ-ընդհատ, հատ-հատ, յուրաքանչյուր բառն առանձին
    3. մանրամասնորեն
  10. բառերը կուլ տալ - բառերը լրիվ չարտասանել, որոշ բառեր բաց թողնել
  11. բառիս բուն իմաստով, նշանակությամբ - նույնն է բառի լայն իմաստով ◆ Բառիս բուն նշանակությամբ նա լրացնում էր հորն ու մորը, և, կարծես մխիթարվում էր նրանց արտասուքով։ (Նար-Դոս)

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Մալաթիա՝ բեռ, ծանրություն ◆ Ոչխարի դմակը իրեն բառն է։ Արշակ Ալպոյաճյան

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. Պապեն՝ քրդական կոշտ կարպետ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. տե՛ս փառ

Հոմանիշներ

[խմբագրել]

Արտահայտություններ

[խմբագրել]

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]