Jump to content

թռչել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Բայ

Արտասանություն

[խմբագրել]

վանկեր՝ թ(ը)ռ•չել 

  1. թևերի օգնությամբ օդով գնալ, մի տեղից մյուսը փոխադրվել ◆ Թռչունները թռչում են։
  2. մեխանիկական ուժով օդի միջև տեղափոխություն կատարել ◆ Սավառնակը ամպերից վերև է թռչում:
  3. անցնել օդի միջով որոչ արագությամբ, ճանապարհ կտրել ◆ Սավառնակը թռչում էր ժամում հազար կիլոմետր։
  4. որևէ ուժի օգնությամբ օդով սլանալ ◆ Աջուձախ կենդանիներ են թռչում: (Գրական թերթ)
  5. արագ և աննկատելիորեն անցնել (փխբ․)
  6. արագորեն ընթանալ, ուժգին հոսանքով շարժվել, սուրա ◆ Թռչում է քամին… սրբում–տանում է ամեն ինչ իր հետ…(փխբ․)
  7. արագավազ ընթանալ, վազել, սլանալ ◆ Տղան իսկույն թռավ տուն ու ետ եկավ։ (փխբ․)
  8. ցատկել, ոստյուն գործել ◆ Մարզիկը 5 մ թռավ: (փխբ․)
  9. ցատկելով վերևից ներգև կամ ներգևից վերև ցատկել ◆ Տղան ճարպկորեն թռավ վերև։
  10. նստած կամ կանգնած տեղից շեշտակիորեն պոկվել ◆ Սահակը խայթվածի պես թռավ անկյունը։
  11. օդի մեջ դեպի վերև նետվել, բարձրանալ ◆ Բահից հողը երկինք էր թռչում։ (Ա. Նավոյի)
  12. գնալ, հեռանալ, անհետանալ ◆ Ձեր բալեքը, ընկերները… մեր սրտերն ելան ու թռան։ (Ավետիք Իսահակյան)
  13. մի բանից պոկվելով, բխելով շեշտակիորեն այս ու այն կողմ նետվելով, ցայտել ◆ Պայտերից կայծակ էր թռչում:
  14. պաշտոնից հանվել, ընկնել ◆ Այս վարիչն էլ թռավ:
  15. նետվել դեպի դուրս, թափով դուրս գալ ◆ Առանց մի խոսք ասելու տանից թռավ փողոց։
  16. կորչել, անհետանալ, չքանալ ◆ Քթի տակից ճամպրուկը թռավ: (փխբ․)
  17. ձգտել, մի բանի ետևից ընկնել ◆ Ուր՞ ես թռչում խև դև սիրտ, հազար բանի ետև սիրտ։Հովհաննես Թումանյան (փխբ․)
  18. արագորեն տարածվել, հռչակվել (լուրի, բամբասանքի և այլն մասին) (փխբ․)
  19. խոտի, բանջարի քաղի ժամանակ անցնել, դահանել (ժղ․)
  20. բերանից թռչել (գաղտնիք, անհայտ խոսք և այլն) (հզվդ․)
  21. դիմել, երևակայությամբ, մտքով, հոգով դիմել, ճախրել, սավառնել ◆ Ու, թևերն ահա փռած տիրաբար, թռչում է ոգիս, թռչում դեպի տուն։ Հովհաննես Թումանյան (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. թռնել, սավառնել, խոյանալ, ճախրել, սուրալ, թևածել, թևել, թևահանել, թևանալ, թևապարել, թևարկել, թևին անել (հնց․)
  2. ցատկել, ոստնել
  3. վերանալ, հեռանալ, գնալ, անցնել (փխբ․)
  4. ցնդել, գոլորշիանալ
Արտահայտություններ
[խմբագրել]


Աղբյուրներ

[խմբագրել]