Jump to content

խուզել

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ խուզել

վանկեր՝ խու•զել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական «կտրել, անջատել քերել, փորփրել, քչփորել» արմատից, որտեղից նաև՝ խզել (խուզ-) ձայնադարձային ձևը։

Բայ

  1. մկրատով, խուզիչ գործիքով, մեքենայով մազերը, բուրդը կտրել, կնտել
  2. մազերը կարճացնելով հարդարել, սարքել
  3. մազերը, բեղերը, մորուքը որոշ ձևի հարդարանք տալ ◆ Գլուխը «բոքս» էր խուզել:
  4. տակից հնձել, հարել, քաղել (փխբ․)
  5. ավելորդ ճյուղերը, ոստերը, թփերը կտրատել, էտել
  6. կտրել հատել ◆ թևերը խուզել (հզվդ․), (փխբ․)
  7. պլոկել, գջլել, փողը, ունեցվածքը և այլն խլել, կորզել (փխբ․)
  8. հասանելիքից պահել, հասանելիքը կտրել, նվազեցնել, պակասեցնել ◆ Շահույթի հետևից ընկնելով, կապիտալիստը խուզում է բանվորի աշխատավարձը։ (փխբ․)
  9. հետախուզել, խուզարկել, հետախուզել ◆ Մարդն խուզեց հողին արգանդը խավար։ (Ռուբեն Սևակ) (փխբ․)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. կտրել, կնտել, կարճացնել, վեր առնել (ժղ․),
  2. տե՛ս հարդարել
  3. տե՛ս հնձել
  4. տե՛ս էտել
  5. տե՛ս պակասեցնել
  6. տե՛ս խուզարկել
  7. տե՛ս կորզել

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]