Թուրբորգ Նեդրեոս
Թուրբորգ Նեդրեոս նորվ.՝ Torborg Nedreaas | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1906[1][2] |
Ծննդավայր | Բերգեն, Նորվեգիա[1] |
Վախճանվել է | հունիսի 30, 1987[1][2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Նեսոդեն, Ակերսհուս, Նորվեգիա[1] |
Մասնագիտություն | հեղինակ և սցենարիստ |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Պարգևներ | |
Թուրբորգ Նեդրեոս Վիքիքաղվածքում |
Թուրբորգ Նեդրեոս (նորվ.՝ Torborg (Aud) Nedreaas, նոյեմբերի 13, 1906[1][2], Բերգեն, Նորվեգիա[1] - հունիսի 30, 1987[1][2], Նեսոդեն, Ակերսհուս, Նորվեգիա[1]), նորվեգացի կին գրող։ Արձակ ստեղծագործությունների, բանաստեղծությունների ու դրամաների հեղինակ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրբորգ Նեդրեոսը ծնվել է պաշտոնյայի ընտանիքում։ Ուսումն ավարտելուց հետո, 1923 թվականին Բերգենում աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ։ Ավելի ուշ տեղափոխվել է Լեյրվիկ, որտեղ գրել է իր ստեղծագործությունների հիմնական մասը։ Առաջին գիրքը՝ «Før det ringer tredje gang» նորավեպերի հավաքածուն հրատարակել է 1945 թվականին։ 1947 թվականին ապրում է որպես անկախ գրող Օսլոյի մոտ գտնվող Նեսոդեն քաղաքում։ Ի լրումն գրական ստեղծագործության՝ համագործակցել է նաև հեռուստատեսության հետ։ Նրա Av Måneskinn gror det ingenting («Լուսնի լույսի տակ ոչինչ չի աճում») վեպի հիման վրա ռեժիսոր Արիլդ Բրինկմանը 1987 թվականին նկարահանել է գեղարվեստական ֆիլմ։
Իր ստեղծագործություններում Նեդրեոսը բազմիցս անդրադառնում է դասային անհավասարության, ժամանակակից հասարակության մեջ կանանց կարգավիճակի թեմաներին, դեռահասների խնդիրներին, աղքատությանն ու պատերազմին։ Նրա ստեղծագործություններում զգալի է Օնորե դը Բալզակի, Մաքսիմ Գորկու, Ալեքսանդր Քիլանդի ազդեցությունը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Før det ringer tredje gang (1945) -պատմվածքներ
- Bak skapet står øksen (1945) -պատմվածքներ
- Av Måneskinn gror det ingenting (1947) - վեպ
- Trylleglasset (1950) -պատմվածքներ
- De varme hendene (1952)
- Stoppested (1953)
- Musikk fra en blå brønn (1960) - վեպ ( հայերեն՝ Կապույտ ջրհորի երգը, 1972)
- Skomakeren og hans lest (1964) - հեռուստատեսային ներկայացում (1968)
- Den siste Polka (1965) -պատմվածքներ
- Stoppested (1965) - սցենար
- Ytringer i det blå (1967)
- Ved neste nymåne (1971) - վեպ
- Det dumme hjertet (1976) - աուդիոպիես
- Vintervår (1982)
- Gjennom et prisme (1983)
- En hage under snøen (1985) - սցենար
- Noveller - og noen essays - էսսեների ժողովածու (1995)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նորվեգացի քննադատների ընկերակցության մրցանակ Trylleglasset ստեղծագործության համար, 1950 թ.
- Բիրգեր Դոբլուգի անվան մրցանակ, 1964 թ.
- Առաջադրվել է Հյուսիսային Եվրոպայի խորհրդի գրական մրցանակի, 1972 թ.
- Նորվեգական ակադեմիայի մրցանակ, 1986 թ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hans Bien (изд.): Meyers Taschenlexikon Nordeuropäische Literaturen, Leipzig 1978
- Gerhard Steiner (изд.): BI Taschenlexikon Fremdsprachige Schriftsteller, Leipzig 1980
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NRK: Lydfiler med Torborg Nedreaas
- Norgeslexi: Torborg Nedreaas Արխիվացված 2012-03-15 Wayback Machine
- Torborg Nedreaas Արխիվացված 2005-05-02 Wayback Machine
- Aftenposten: Profile of the author
- Jan Erik Østlie: Nedreaas Արխիվացված 2001-05-11 archive.today
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրբորգ Նեդրեոս» հոդվածին։ |
|