Jump to content

Կերոսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերոսին
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումկերոսին
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված170 ± 1 զանգվածի ատոմական միավոր գ/մոլ
Խտություն15°C 0,8 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան−48-ից մինչև −26 °C
Եռման ջերմաստիճան150-ից մինչև 300 °C
Այրման ջերմաստիճան162 ℉ և 28 °C[1]
Ինքնաբռնկման ջերմաստիճան220 °C
Գոլորշու ճնշում5 ± 1 mm Hg
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրումչլուծվող գ/100 մլ
Դասակարգում
CAS համար8008-20-6
EINECS համար232-366-4
ЕС232-366-4
RTECSOA5500000
Թունավորություն
R-արժեքներ10, 38, 51/53, 65,
S-արժեքներ23, 24, 37, 61,
NFPA 704
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կերոսին (անգլ.՝ kerosene, հուն․՝ κηρός), հեղուկ, թափանցիկ վառելանյութ, ածխաջրածինների խառնուրդ (C12-ից C15), ստանում են 150—250 °C աստիճանում, նավթի ուղղակի թորմամբ կամ նավթամթերքների կրեկինգով։

Եռում է 140—330 °C-ի տիրույթում։ Թափանցիկ, անգույն կամ դեղնավուն հեղուկ է՝ կապույտ երանգով։ Լուսավորման նպատակով թողարկվող կերոսինը լինում է թեթև և ծանր՝ հրանավթ։ Թեթև կերոսինը (խտությունը՝ 830 կգ/մ3, բռնկման ջերմաստիճանը՝ 40 °C) օգտագործվում է կենցաղում, ծանրը (խտությունը՝ 860 կգ/մ3, բռնկման ջերմաստիճանը՝ 90 °C)՝ կաթսայատները, հանքահորերը, փոքր նավերը, փարոսները լուսավորելու համար։ Մշակվում է նաև կերոսինի հատուկ տեսակ (բռնկման ջերմաստիճանը՝ 40 °C), որն օգտագործվում է քարածուխը հարստացնելու և որպես հումք ջերմաքայքայման համար։

Կերոսինը կիրառվում է նաև ապակյա և ճենապակյա իրերի թրծման, դետալների մաքրման, շենքերի ջեռուցման համար, որպես տրակտորների և հրթիռների վառելանյութ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերոսին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 393