Ճամբարակ, համայնք Գեղարքունիքի մարզում։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականիհունիսի 9 -ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ճամբարակ գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ավագանին բաղկացած է 21 անդամներից, որոնք Դեմոկրատական այլընտրանք կուսակցության անդամներ են[3]։ Համայնքի ղեկավարը Վազգեն Ադամյանն է։