Նիկի Բլոնսկի
Նիկի Բլոնսկի անգլ.՝ Nikki Blonsky | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1988[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | John L. Miller Great Neck North High School?, Village School? և William A. Shine Great Neck South High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, մանկական դերասան, պարուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, դիմահարդար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Նիկի Բլոնսկի (անգլ.՝ Nikki Blonsky, նոյեմբերի 9, 1988[1], Գրեյթ Նեկ, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի, որը «Լաք մազերի համար» ֆիլմում կատարած Թրեյսի Թյորնբլադի դերի համար «Կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր» կատեգորիայում արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլ Մարգարեթ Բլոնսկին ծնվել է Նյու Յորքում՝ աշխատավորների ընտանիքում։ Նրա հայրը, որը հրեա է, չի արգելել, որ մայրը դստերը դաստիարակաի կաթոլիկ հավատով։ 2006 թվականին Նիկին ավարտել է միջնակարգ դօպպրոցը։ Այն բանից հետո, երբ նա Բրոդվեյում նայել է «Լաք մազերի համար»-ը, ցանկացել է խաղալ համանուն ֆիլմի Թրեյսի Թյորնբլադի դերը։ «Լաք մազերի համար» ֆիլմի նկարահանումներից առաջ Նիկին աշխատել է Cold Stone Creamery ընկերությունում, որն արտադրում է պաղպաղակ։
2011 թվականին Բլոնսկին ստացել է լիցենզիա և Գրեյթ Նեք քաղաքում սկսել է աշխատել վարսավիր[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հունիսի 29-ին Նիկին որպես լեսբուհի կատարել է քամինգ աութ[3][4][5][6]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2007 | ֆ | Լաք մազերի համար | Hairspray | Թրեյսի Թյորնբլադ |
2008 | ֆ | Թագավորական չափ | Queen Sized | Մեգի Բեյքեր |
2008 | ֆ | Հարոլդ | Harold | Ռոնդա Բաքսթեր |
2009 | ս | Տգեղ Բեթթին | Ugly Betty | Թերի Օ'Շոնեսի |
2009 | ս | Վալմոնթ | Valemont | Փոփի |
2010 | ֆ | Հավերժության ակնկալիքով | Waiting for Forever | Դոլորես |
2010 | ս | Հաստլիկներ | Huge | Վիլամինա Ռեդեր |
2013 | ս | Սմեշ | Smash | Մարգո |
2013 | ֆ | Աշխարհագրական ակումբ | Geography Club | Թերեզա |
2013 | ֆ | Անգլերենի ուսուցչուհին | The English Teacher | Շեյլա Նասբաում |
2017 | ֆ | Վերջին կինոաստղը | The Last Movie Star | Ֆեյթ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 - «Երիտասարդ Հոլիվուդ» («Լաք մազերի համար»)
- 2007 - լավագույն դերասանական անձնակազմի համար «Հոլիվուդյան կինոփառատոն» մրցանակ («Լաք մազերի համար»)
- 2008 - «Լաք մազերի համար» ֆիլմում հաջող դերի համար «Կինոքննադատների հասարակություն» մրցանակ
- 2008 - «Լավագույն երիտասարդ դերասանուհի» կատեգորիայում Հեռուստատեսային կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ («Լաք մազերի համար»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1011854023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Nikki Blonsky: No beauty school dropout Newsday December 12, 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Nikki Blonsky on TikTok» (անգլերեն). Nikki Blonsky TikTok account. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
- ↑ VanHoose, Benjamin Hairspray Star Nikki Blonsky Comes Out as Gay While Lip-Syncing Diana Ross' 'I'm Coming Out'(անգլ.) // People : magazine. — Mark Allen Group, 2020.
- ↑ Nikki Blonsky on Coming Out as Gay: "It Was a Long Time Coming" | Hollywood Reporter
- ↑ 'Hairspray' star Nikki Blonsky comes out as gay to Diana Ross song
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկի Բլոնսկի» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք նահանգում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի երեխա երգիչներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պարուհիներ