Նովատիանոս
Նովատիանոս | |
Մասնագիտություն | աստվածաբան, կաթոլիկ քահանա և գրող |
---|---|
Ծնունդ | 220[1] Փռյուգիա, Հռոմեական կայսրություն |
Մահ | 258[1] Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Նովատիանոս (լատին․՝ Novatianus, 220[1], Փռյուգիա, Հռոմեական կայսրություն - 258[1], Հռոմ, Հռոմեական կայսրություն), գիտնական, աստվածաբան, քահանա և հակապապ՝ 251-258 թվականներին[2]։ Որոշ հույն հեղինակներ նրան անվանել են որպես Novatianus[3]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա կյանքի վերաբերյալ քիչ տեղեկություններ են հայտնի։ Նա կրթության նվիրյալ էր, հատկապես՝ գրականության ասպարեզում[4]։
Կոռնելիոս պապը Նովատիանոսին խորապես կրթվելու համար հեգնանքով բնորոշում էր որպես «այդ դոգմաների ստեղծող, այդ եկեղեցական մշակույթի առաջատար», բայց նրա պերճախոսությունը մեծ ազդեցություն է թողնում Սուրբ Կիպրիանոս Կարթագենացի եպիսկոպոսի և ենթադրաբար Փաբիանոս պապի վրա, և վերջինս նրան ձեռնադրում է որպես քահանա։ Սա բողոքի առիթ է հանդիսանում հոգևորականների համար, քանի որ նրանք, ովքեր միայն մկրտվել էին, բայց չէին հաստատվել, չէին կարող դառնալ քահանա։ Ըստ Ալեքսանդրիայի Եվլոգիոս եպիսկոպոսի, Նովատիանոսը եղել է Հռոմի սարկավագ և պապի կողմից ձեռնադրվել է որպես քահանա, որպեսզի կանխվեր նրա պապականության հաջողությունները, ինչին և դեմ էր Կոռնելիոսը։ Դա հիմնված էր Հռոմի պետական գործերի վրա, քանի որ հռոմեական սարկավագները ավելի շատ պետական այրեր էին, քան կրոնական նախարարներ[4]։
Նովատիանոսը մահացել է 258 թվականին[5], հավանաբար Վալերիանոսի հետապնդումների ընթացքում, միևնույն տարում, ինչպես և վերջինիս հակառակորդ Կիպրիանոս Կարթագենցին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Catalogue of the Library of the Pontifical University of Saint Thomas Aquinas
- ↑ "Novatian". Encyclopædia Britannica. 2008. Retrieved 2008-03-09.
- ↑ Allgemeine Geschichte der christlichen Religion, Vol.1, (H.J. Rose, trans.), 1831
- ↑ 4,0 4,1 Chapman, John. "Novatian and Novatianism." The Catholic Encyclopedia Vol. 11. New York: Robert Appleton Company, 1911. 15 February 2016
- ↑ Papandrea, James L., Novatian of Rome and the Culmination of Pre-Nicene Orthodoxy, Wipf and Stock Publishers, 2011 ISBN 9781606087800
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Novatian, de Trinitate in Latin
- Multilanguage Opera Omnia
- Латинский текст трактата «О Троице»
- Новациан Արխիվացված 2007-10-28 Wayback Machine, "Рыцарское объединение «Королевская кровь», osh.ru
|
|