Պորտալ:Բյուզանդական կայսրություն
|
Բյուզանդական կայսրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Flag_of_Palaeologus_Emperor_-_Libro_del_conos%C3%A7imiento_de_todos_los_rregnos.svg/50px-Flag_of_Palaeologus_Emperor_-_Libro_del_conos%C3%A7imiento_de_todos_los_rregnos.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/Byzantine_Palaiologos_Eagle.svg/50px-Byzantine_Palaiologos_Eagle.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/40/Byzantine_Empire_animated.gif/250px-Byzantine_Empire_animated.gif)
Բյուզանդական կայսրություն (նաև՝ Արևելյան Հռոմեական կայսրություն), Հռոմեական կայսրության արևելյան մասում 4-րդ դարում առաջացած և մինչև 15-րդ դարը գոյատևած պետության պատմագրության մեջ ընդունված անվանում: Միջին դարերում պաշտոնապես անվանվել է «Հռոմեացիների կայսրություն» (հուն․՝ Βασιλεία των Ῥωμαίων): Բյուզանդական կայսրության տնտեսական, վարչական և մշակութային կենտրոնը Կոստանդնուպոլիս քաղաքն էր, որը տեղակայված էր երկրի եվրոպական և ասիական նահանգների միջև, կարևորագույն տնտեսական և ռազմավարական ճանապարհների խաչմերուկին:մանրամասն
Ընտրված հոդված
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0a/ConquestOfConstantinopleByTheCrusadersIn1204.jpg/300px-ConquestOfConstantinopleByTheCrusadersIn1204.jpg)
Չորրորդ խաչակրաց արշավանք, թվով չորրորդ խաչակրաց արշավանքը: Սկզբնապես նախատեսված էր հարձակվելով Եգիպտոսի վրա, ազատագրել մուսուլմանների կողմից վերագրաված Երուսաղեմը: Հակառակ դրան խաչակիրները նվաճեցին Բյուզանդական կայսրության մայրաքաղաք` Կոստանդնուպոլիսը: Սա համարվում է այն քայլը, որով վերջնականապես տարանջատվեցին Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները: Խաչակիրները բյուզանդացիներից նվաճված տարածքի մի մասի վրա հիմնեցին Լատինական կայսրությունը (1204–1261), իսկ մնացած հատվածում ձևավորվեցին Էպիրոսի բռնակալությունը, Նիկեայի կայսրությունը և Տրապիզոնի կայսրությունը:(մանրամասն)
Ընտրված պատկեր
Նոր հոդվածներ
- Ավելացրեք այստեղ Բյուզանդիայի մասին ձեր գրած նոր հոդվածը՝
Ինչպ՞ես կարող եմ ես օգնել
Հոդվածներ, որոնք պետք է ստեղծել.
Նախագծեր
Ընտրված անձ
Թեոդոս I Մեծ (Ֆլավիոս Թեոդոսիոս, լատին․՝ Flavius Theodosius, Theodosius Magnus, հուն․՝ Θεοδόσιος Α΄, Θεοδόσιος ο Μέγας, 346—395 թթ.) — միասնական Հռոմեական կայսրության վերջին կայսրը:
379թ. որպես Գրացիանոս կայսեր գահակից ստացել է Արևելյան Հռոմեական կայսրության նկատմամբ իշխանությունը, 394թ. ստանձնել է ամբողջ Հռոմեական կայսրության միանձնյա կառավարումը: 395թ. նրա մահից հետո կայսրությունը վերջնականապես կիսվել է երկու մասի` արևելյան (Բյուզանդական կայսրություն) և արևմտյան: Թեոդոսը օրենքով հաստատեց քրիստոնեության Նիկիական դավանանքը որպես միասնական պետական կրոն` սկիզբ դնելով արիոսականության մարմանը: Սկսել է հետապնդել (առանց կտրուկ միջոցների) հեթանոսությունը և քրիստոնեության մեջ հերետիկոսական ուղղությունները: Արգելել է հեթանոսական ծեսերը, ինչի հետևանքով 393 թվականից հետո դադարել է Օլիմպիական խաղերի անցկացումը: Թեոդոսի գործունեությունը կանխորոշել է Եվրոպայի և քրիստոնյա արևելքի կրոնական զարգացման ընթացքը, ինչ համար նա քրիստոնյա պատմիչների կողմից ստացել է Մեծ հորջորջումը:
Գիտե՞ք դուք արդյոք...
- ...Բյուզանդիայի հայտնի զորավար հայազգի Նարսեսը բյուզանդական կայսրի կողմից նշանակվել է Իտալիայի եքսարքոս (փոխարքա):(նկ.)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ed/Narses.jpg/120px-Narses.jpg)
- ...Հուստինիանոս I կայսրը համարվում է վերջին հռոմեացի կայսրը, որովհետև նա նախաձեռնել է լայնածավալ արշավանքներ, Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունը և մեծությունը:
- ...Արաբների դեմ պատերազմներում բյուզանդացիները օգտագործել են հունական կրակը:
Կատեգորիաներ