Ջոն Ուինթրոպ
Ջոն Ուինթրոպ անգլ.՝ John Winthrop | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1588 |
Ծննդավայր | Edwardstone, Suffolk, Անգլիայի թագավորություն[1] |
Մահացել է | մարտի 26, 1649[2] (61 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Բրիտանական կայսրություն |
Գերեզման | King's Chapel Burying Ground |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Կրոն | Պուրիտանություն |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան և Թրինիթի քոլեջ |
Երկեր | Քրիստոնեական ողորմության օրինակ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, աստվածաբան, գրող, փաստաբան և իրավաբան |
Ամուսին | Մարգարեթ Թինդալ Ուինթրոպ[3], Մարթա Ռեյնսբորո[3], Մերի Ֆորթ[3] և Թոմասինա Կլոպթոն[3] |
Ծնողներ | հայր՝ Ադամ Ուինթրոպ[4][3], մայր՝ Էն Բրաուն[4][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Մասաչուսեթսի ծոցի գաղութի նահանգապետ, Մասաչուսեթսի ծոցի գաղութի նահանգապետ, Մասաչուսեթսի ծոցի գաղութի նահանգապետ և Մասաչուսեթսի ծոցի գաղութի նահանգապետ |
Երեխաներ | Ջոն Ուինթրոփ Կրտսեր, Սթիվեն Ուինթրոպ[4], Հենրի Ուինթրոպ, Մերի Ուինթրոպ[4][3], Ադամ Ուինթրոպ[4], Դին Ուինթրոպ[4] և Սամուել Ուինթրոպ[4][5] |
Ստորագրություն | |
John Winthrop Վիքիպահեստում |
Ջոն Ուինթրոպ (հունվարի 22, 1588, Edwardstone, Suffolk, Անգլիայի թագավորություն[1] - մարտի 26, 1649[2], Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գաղութ, Բրիտանական կայսրություն), ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ, Մասաչուսեթսի գաղութի նահանգապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ադամի և Աննա Ուինթրոպի հարուստ հողատերերի ընտանիքում ՝ Սաֆոլկ կոմսությունում (Անգլիա)։
Երբ հորեղբայր Ջոն Ուինթրոփը (Ադամի եղբայրը) տեղափոխվեց Իռլանդիա, Ուինթրոփ ընտանիքը նույնպես տեղափոխվեց Իռլանդիա՝ Գրոտոն Մանոր։
Կրթություն է ստացել Քեմբրիջում և զբաղվել է իրավաբանությամբ։ Ստացել է Lord of the Manor և Groton կոչումները (Սաֆոլկ)։
Չնայած Ուինթրոպը Մասաչուսեթսի ծոցի գաղութի հիմնադիրներից չէր, 1629 թվականին նա սկսեց մասնակցել գաղութի գործունեությանը։ 1629 թվականի հոկտեմբերին Ուինթրոպն ընտրվեց գաղութի նախագահ, իսկ 1630 թվականի ապրիլին նա գլխավորեց նոր աշխարհի գաղութարարների խումբը, հիմնադրելով մի շարք պուրիտանական համայնքներ Մասաչուսեթսի ծոցի և Չարլզ գետի ափին։ Ամերիկա մեկնող նավի վրա իր քարոզում Ուինթրոպը գաղութների ապագա բնակավայրը անվանեց «քաղաք բլրի վրա», այլ ազգերին օրինակ ցույց տալու համար։
Ուինթրոպը փորձեր է կատարել, ծովի ջրից գոլորշիացման եղանակով աղ ստանալու ձևը, նա 1633 թվականին Մասաչուսեթսի ծոցի գաղութի մետաղագործական գործարանի հիմնադիրներից էր։ Նա նաև հետաքրքրված էր բժշկությամբ և հաջող գործունեություն էր ծավալում։
Ամերիկայում գտնվելու ընթացքում Ուինթրոպը նամակագրական կապի մեջ է եղել Անգլիայի գիտնականների հետ և 1661-1663 թվականներին Անգլիա կատարած այցի ժամանակ ընտրվել է Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ։ 1664 թվականին երբ որ ապրում էր Հարթվորդում ուներ աստղադիտակ և հետևում էր աստղերին։ Ուինթրոպը պնդում էր, որ տեսել էր Յուպիտերի հինգերորդ արբանյակը։ Նա այդ մասին հայտնեց թագավորության, սակայն նրանք թերահավատորեն մոտեցան այդ հարցին։ Միայն 1892 թվականի սեպտեմբերին Էդվարդ Բեռնարդը հաստատեց այս արբանյակի գոյությունը։
Ջոն Ուինթրոպի որդին (1605/06—1676) (կրտսեր) անգլիացի պետական գործիչ և Կոնեկտիկուտի գաղութի նահանգապետն էր։
Ենթադրվում է որ հենց Ջոն Ուինթրոպի ուղեբեռով է առաջին սեղանի պատառաքաղը Անգլիայից հասել ամերիկյան մայրցամաք 1630-ականերին, որն այն ժամանակ հազվադեպ էր բուն թագավորությունում[6][7][8]։
Հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ-ի քաղաքներից ի պատիվ Ջոն Ուինթրոպի անվանվել են՝ Ուինթրոպ (Մասաչուսեթս նահանգ) և Ուինթրոպ (Քենեբեկ շրջան, Մեն)։
- Նրա անունով է կոչվել նաև Հարվարդի համալսարանի Ուինթրոպ Հաուսը։
- Նրա անունով են կոչվել Բոստոնի և Քեմբրիջի հրապարակները, ինչպես նաև Բոստոնի բարձրահարկ շենքերից մեկը։
- Բոստոնում ի պատիվ Ջոն Ուինթրոպի կանգնեցվել է հուշարձան[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.vam.ac.uk/content/articles/m/memory-maps-constables-other-country-jules-pretty/
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Kindred Britain
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Lundy D. R. The Peerage
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Наттинг, 1922, էջ 262
- ↑ Эрл, 1902, էջ 75
- ↑ Петровски, 1992, էջ 16
- ↑ The Oxford Companion to World War II, Oxford University Press, 2001 paperback edition, 0198604467, 'Special Air Service'
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уоллес Наттинг[en] Vermont Beautiful. — Old America Company, 1922. — 300 с. — ISBN 0266255248
- Элис Эрл[en] Customs and Fashions in Old New England. — C. Scribner's sons, 1902. — 387 с. — ISBN 1450519377
- Эдмунд Морган, «Пуританская дилемма» (1958).
- Генри Петровски[en] The Evolution of Useful Things: How Everyday Artifacts-From Forks and Pins to Paper Clips and Zippers-Came to be as They are. — Vintage Books, 1992. — 288 с. — ISBN 0679740392
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уинтроп Джон на «Яндекс. Словари»
- Джон Уинтроп | История США
- John Winthrop (1587—1649)(անգլ.)
- The Winthrop Society(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ուինթրոպ» հոդվածին։ |
|