Ռաիսա Մինասյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | մարտի 19, 1935 (89 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1958) |
Մասնագիտություն | մանկաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1973) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ռաիսա Մարկոսի Մինասյան (մարտի 19, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973): Պրոֆեսոր (1974):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաիսա Մինասյանը ծնվել է 1935 թվականի մարտի 19-ին, Երևանում։ 1958 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1976-1984 թվականներին և 1990-1996 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական հիվանդությունների ամբիոնի վարիչ, 1996-2003 թվականներին՝ պրոֆեսոր[1]։
Աշխատանքները վերաբերում են վաղ մանկական տարիքի երեխաների ստամոքսաղիքային, երիկամային հիվանդություններին, իմունաբանությանը, նորածնաբանությանը (նեոնատոլոգիա) և Հայաստանում մանկաբուժության պատմությանը[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանկական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում։ Ուսումնական ձեռնարկ, Մինասյան Ռաիսա Մարկոսի, Երևան, «Տիգրան Մեծ», 2000[2]։
- Ինչպես մեծացնել առողջ երեխա։ (Խորհուրդներ ծնողներին), Մինասյան Ռաիսա Մարկոսի, Անջելյան Բորիս Հովհաննեսի, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, «Գիտելիք», 1989[3]։
- Երեխաների գլոմերուլոնեֆրիտ, Մինասյան Ռաիսա Մարկոսի, Երևան, «Հայաստան», 1983[4]։
- О развитии педриатрии в Армении, Ереван, 1990.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 114։
- ↑ Մինասյան, Ռաիսա Մարկոսի (2000). Մանկական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Տիգրան Մեծ.
- ↑ Մինասյան, Ռաիսա Մարկոսի (1989). Անջելյան, Բորիս Հովհաննեսի (ed.). Ինչպես մեծացնել առողջ երեխա։ Խորհուրդներ ծնողներին. ՀԽՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Գիտելիք.
- ↑ Մինասյան, Ռաիսա Մարկոսի (1983). Երեխաների գլոմերուլոնեֆրիտ. Երևան: Հայաստան.
|