Վիտալի Պետրովիչ Ռուբեն (փետրվարի 26, 1914(1914-02-26), Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 2, 1994(1994-01-02), Մոսկվա, Ռուսաստան), սովետական պետ. և կուս. գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1939 թվականից։ Ավատել է մարգագետնային սերմնաբուծության տեխնիկումը (1934) և ՀամԿ(բ)Կ ԿԿ-ին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը (1951)։ 1941 թվականից կատարել է պետական, տնտեսական և կուսակցական պատասխանատու աշխատանք։ 1947-1948 թվականներին Լատվիայի կոմկուսի Դաուգավպիլսի գավարկոմի քարտուղարն էր, 1952 թվականից՝ ՍՍՀՄ կառավարության առընթեր կոլտնտնետսությունների գործերի խորհրդի ներկայացուցչի տեղակալը Լատվիական ՍՍՀ։ 1956-1958 և 1960-1961 թվականներին Ռուբենն աշխատել է Լատվիայի կոմկուսի Կենտկոմի ապարատում։ 1961 թվականին նշանակվել է Լատվիական ՍՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1962 թվականին՝ նախագահ։ 1970 թվականից Լատվիական ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ։ 1974-1984 թվականներին ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետի նախագահն էր։ ՍՄԿԿ ԿԿ ադամության թեկնածու (1966 թվականից), ՍՍՀՄ VI-XI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Վ. Ի. Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան» շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 8)։