Քուրդաշահի խաչքար (Մայր Աթոռ)
Քուրդաշահի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Քուրդաշահի եղբոր Գրիգորին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն Քուրդաշահն է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1215 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում |
Քուրդաշահի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից վեցերորդը։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.7)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայր Աթոռի արևելյան կողմում՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի և Գրիգոր Լուսավորչի դարպասի հարևանությամբ՝ քանդակազարդ երեսով դեպի հարավ, ձախից վեցերորդը։ Կանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում[2]։
Խաչքարի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Աչքի է ընկնում քանդակային հորինվածքում խաղողի ողկույզների ու նռան պտուղների համադրությամբ, որն իր հիմքում ուներ երկուսից էլ գինի ստանալու ընդհանրական պատկերացումը[3]։
Վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միատող վիմական արձանագրությունը երիզում է խաչքարը, ստորին մասում՝ 2 տող[4]։
Արձանագրություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին 1 տող ելնդատառ վիմական արձանագրություն.
- ՈԿԴ. (1215) ԵՍ` ՔՈՒՐԴԱՇԱՀ, ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ Ի ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻ[ՒՆ] ԳՐԻԳՈՐՈ` ԵՂԲԱՒՐ ԻՄՈՅ, ՈՐ ԿԻՍԱՒՐԵԱ ՓՈ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է 1215 թվականին։ Պատվիրատուն Քուրդաշահն է, ով խաչքարը կանգնեցրել է ի հիշատակ իր եղբոր՝ Գրիգորին։
Արձանագրություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի աջ կողմում 2 տող խորագիր վիմական արձանագրություն.
- ԽԵՑԱՒ Ի ՔՍ, ՈՐՔ ԸՆ
- Թ[ԵՌՆՈՒՔ] ՅԻՇԵՍՋԻՔ Ի ՔՍ
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արձանագրությունը Ս. Բարխուդարյանը գրի է առել մինչ Վաղարշապատ բերվելը, երբ խաչքարը կիսով չափ թաղված է եղել Թանահատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հարավային կողմում, որի հետևանքով արձանագրությունը հրատարակվել է մասնակի։ Վիմագրի սկզբնամասը Ս. Բարխուդարյանը լրացրել է ենթադրաբար` խաչքարը կանգնեց նողին նույնացնելով եկեղեցու ավանդատան շինության ծախսերը հոգացած Ամիրշահի հետ։ Նա կարծում էր, որ արձանագրության վերջում կարող է թվական լինել, սակայն թաղված մասերը բացելու հնարավորություն չի եղել[5]։
- Վասակի և Խաթունի որդի ոմն Քուրդաշահ հիշվում է նաև Սանահնի վանքի եռանավ սրահի վիմագրերից մեկում[6], ապա նույն վանքի մեծ գավթի մի տապանագրում[7], որը հավանաբար նույն անձն է։
- Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքից Մայր Աթոռ տեղափոխվել է նաև Դեղոյնի խաչքարը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 349
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967 թ., էջ 90, արձանագրություն 250
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 9. Լոռու մարզ / Կազմեցին` Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան ; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ. - Երևան ։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, էջ 52, արձանագրություն 59
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 9. Լոռու մարզ / Կազմեցին` Ս. Գ. Բարխուդարյան, Կ. Գ. Ղաֆադարյան, Ս. Տ. Սաղումյան ; ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ին-տ. - Երևան ։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012, էջ 70, արձանագրություն 104