Ֆրանկլին շրջան (Տեխաս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկլին շրջան (այլ կիրառումներ)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Մաունտ Վեռնոն |
Բնակչություն (2010) | ▲10.605 |
Խտություն | 14 |
Տարածք | 741 |
Հիմնադրված է | 1875 թ. թ. |
Սահմանակցում է | Դելտա շրջան, Հոպկինս շրջան, Քեմպ շրջան, Թիտուս շրջան, Ռեդ Ռիվեր շրջան և Վուդ շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Benjamin Cromwell Franklin?[1] |
co.franklin.tx.us(անգլ.) | |
Ֆրանկլին շրջան (անգլ.՝ Franklin County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2009 թվականին բնակչության թիվը կազմում էր 10 841 մարդ[2], իսկ 2010 թվականին՝ 10 605 մարդ։ Շրջկենտրոնն է Մաունտ Վեռնոն (անգլ.՝ Mount Vernon) բնակավայրը[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1875 թվականին Թիտուս շրջանի որոշ հատվածից[4]։ Իր անվանումը ստացել է Տեխասի Հանրապետության առաջին դատավոր Բենջամին Կրոմվել Ֆրանկլինի պատվին[5][6]։
Ֆրանկլին շրջանը մտնում էր Տեխասի 46 շրջանների թվի մեջ[7], որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ ալկոհոլային խմիչքների սահմանափակումը[8], սակայն 2013 թվականի մայիսին շրջանի բնակիչները կողմ են քվեարկել այդ սահմանափակումները հանելու համար[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Ֆրանկլին շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 760 կմ², որից 740 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 26 կմ²-ն կամ 3,5 %-ը՝ ջրային տարածքները[9]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեդ Ռիվեր շրջան (հյուսիս)
- Թիտուս շրջան (արևելք)
- Քեմպ շրջան (հարավ-արևելք)
- Վուդ շրջան (հարավ)
- Հոպկինս շրջան (արևմուտք)
- Դելտա շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 10 605 մարդ։ ԲՆակչության խտությունը կազմում էր 14 մարդ/կմ²։
2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 9 458 մարդ։ Առկա էր 3754 տնային տնտեսություն և 2732 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 13 մարդ/կմ²։ Հաշվվում էր 5132 բնակելի շինություն՝ 7 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 89,19 %, աֆրոամերիկացիներ – 3,94 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,63 %, ասիացիներ – 0,21 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,14 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 0,88 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 8,90 %-ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 24,30 % - մինչև 18 տարեկան, 7,30 % - 18-24 տարեկան, 24,80 % - 25-44 տարեկան, 25,00 % - 45-64 տարեկան և 18,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,30 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,80 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[10][11]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
6 257 | ▼5 101 | ▲5 291 | ▲6 893 | ▲7 802 | ▲9 458 | ▲10 605 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Texas State Historical Association, Barkley R. R., Tyler R. C. Handbook of Texas — Texas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Alvarez, Elizabeth Cruce (2011 թ․ նոյեմբերի 8). Texas Almanac 2012–2013. Texas A&M University Press. էջեր Contents. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 131.
- ↑ http://www.tshaonline.org/handbook/online/articles/ffr02
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանկլին շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |