Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետ
Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետ անգլ.՝ Fredrick Charles Bartlett | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1886[1][2][3] Stow-on-the-Wold, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | սեպտեմբերի 30, 1969[1][2][3] (82 տարեկան) Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | հոգեբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | հոգեբանություն |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և British Psychological Society? |
Ալմա մատեր | Սուրբ Ջոնի քոլեջ և Քեմբրիջի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Գիտական ղեկավար | Charles Samuel Myers? և James Ward? |
Պարգևներ |
Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետ (անգլ.՝ Fredrick Charles Bartlett, հոկտեմբերի 20, 1886[1][2][3], Stow-on-the-Wold, Քոսթուոլդ դիստրաքթ, Գլոստերշիր, Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 30, 1969[1][2][3], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի հոգեբան[5][6][7][8][9], Քեմբրիջի համալսարանի փորձարարական հոգեբանության առաջին պրոֆեսոր, ժամանակակից կոգնիտիվ հոգեբանության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեդերիկ Չարլզ Բարտլետը ծնվել է 1886 թվականի հոկտեմբերի 20-ին Վյոլդի Ստոուում։ Ուսումնասիրել է սոցիալական գիտություններ Քեմբրիջի Սուրբ Հովհաննես քոլեջում, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել տեղի հոգեբանության լաբորատորիայում, որը հետագայում ղեկավարել է 1931-1951 թվականներին։ 1944 թվականին եղել է Կիրառական հոգեբանության հետազոտությունների խմբի հիմնադիրներից մեկը, գլխավորելով այն 1945 թվականին[10]։ 1932 թվականին ընտրվել է Թագավորական միության անդամ, իսկ 1948 թվականին նրան շնորհվել է ասպետի կոչում։
1952 թվականին գիտության մեջ ունեցած մեծ ներդրման համար պարգևատրվել է Լոնդոնի թագավորական ընկերության Թագավորական մեդալով[11]։
1958 թվականին ընտրվել է Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի արտասահմանյան պատվավավոր անդամ[12]։
Ֆրեդերիկ Չարլզ Բարտլետը մահացել է 1969 թվականի սեպտեմբերի 30-ին Քեմբրիջում։
Բարտլետի առավել հայտնի աշխատանքները վերաբերում են հիշողության գործընթացների ուսումնասիրության բնագավառին․ նա փորձարկվողի համար ընթերցել է մի քանի դեպքերի անտրամաբանորեն հերթականությամբ կարճ պատմություններ, իսկ հետո՝ որոշ ժամանակ անց, նրանց խնդրել է հիշել այդ պատմությունները առավելագույնս ճշտորեն։ Նա հայտնաբերել է, որ մարդկանց մեծամասնության համար ծայրահեղ դժվար է հիշել այդպիսի պատմություները, անգամ բազմաթիվ անգամ ընթերցելուց հետո, և նա առաջ է քաշել այսպես կոչված հիշողության սխեմայի տեսությունը, որի համաձայն՝ պատմության այն տարրերը, որոնք չեն գրանցվում լսողի հիշողության սխեմայում, արդյունքում բացառվել էին նրա հիշողությունից կամ վերափոխվել են[13].
Բրիտանական էրգոնոմիական միությունը Բարտլետի պատվին շնորհում է նրա անունը կրող մեդալ, իսկ Փորձարարական հոգեբանության միությունը անցկացնում է Բարտլետի անվան ամենամյա դասախոսություններ։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ CONOR.Sl
- ↑ Бартлетт / М. В. Фаликман // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 75. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
- ↑ *«Frederic Charles Bartlett Kt., C.B.E., M. A. Cantab., F.R.S». Lancet. 2 (7625): 855–856. 1969. doi:10.1016/s0140-6736(69)92319-8. PMID 4186318.
- ↑ Oldfield, R. C. (1972). «Frederic Charles Bartlett: 1886-1969». The American Journal of Psychology. 85 (1): 133–140. PMID 4553309.
- ↑ «Obituary Notices». BMJ. 4 (5676): 175–179. 1969. doi:10.1136/bmj.4.5676.175. PMC 1629959. PMID 4898567.
- ↑ «Sir Frederick Bartlett (1886–1969), An Intellectual Biography». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Dalgleish, Tim. «The thinking person's emotion theorist: A comment on Bartlett's 'Feeling, imaging, and thinking'». British Journal of Psychology. British Journal of Psychology. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ Royal Medal (անգլ.).
- ↑ «Book of Members, 1780-2010: Chapter B» (PDF). American Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 23-ին.
|
- Հոկտեմբերի 20 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Սեպտեմբերի 30 մահեր
- 1969 մահեր
- Քեմբրիջ քաղաքում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի հոգեբաններ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ