Tunak Tunak Tun
«Tunak Tunak Tun» ա.-փենջ.` «ਤੁਣਕ ਤੁਣਕ ਤੁਣ» | |
---|---|
Դալեր Մեհնդիի երգը | |
Թողարկված | 1998 |
Ձայնագրված | 1998 |
Ժանր | բանգրա, փոփ |
Լեզու | փենջաբերեն |
Տևողություն | 4:19 |
Լեյբլ | Magnasound |
Հեղինակ | Դալեր Մեհնդի |
«Tunak Tunak Tun» (ա.-փենջ.` ਤੁਣਕ ਤੁਣਕ ਤੁਣ կամ պարզապես «Tunak»), հնդիկ երաժիշտ Դալեր Մեհնդիի բանգրա-փոփ ժանրի սիրո երգ, որը թողարկվել է 1998 թվականին։ Այդ ժամանակ քննադատները նշել են, որ երգը հայտնի է դարձել տեսահոլովակի շնորհիվ, որտեղ ներկայացված է գեղեցիկ կանանց պար[1]։ Մեհնդիի պատասխանն էր ստեղծել մի տեսահոլովակ, որտեղ կերևար միայն նա։ Երգն ու հոլովակը մեծ հաջողություններ գրանցեցին Հնդկաստանում։ Այն դարձավ նաև միջազգային համացանցային մեմ[2]։ 2012 թվականի ապրիլի դրությամբ՝ երգի բոլոր ներբեռնումներն ՅուԹյուբ կայքում ունեին ընդհանուր 8.2 միլիոն դիտում (ամենաշատ դիտված երգի տարբերակն ուներ 4 միլիոն դիտում)։
Օգտագործելով կապույտ էկրանի տեխնոլոգիան՝ հնարավոր դարձավ երգչի կերպարը ցուցադրել համակարգչով կարգավորվող տարբեր ֆոների վրա (անապատ, սարեր, Վասիլի Երանելու տաճար)[1]։
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեսահոլովակը առաջին անգամ կրկնօրինակվել է Դանել Գոմիլերի կողմից 2000 թվականին։ Տեսահոլովակը մեծ տարածում գտավ համացանցում։ Մեհնդին նույնպես ընդունեց այն[3], և հազարավոր այդպիսի հոլովակներ բեռնվեցին ՅուԹյուբ։ Տեսահոլովակի ռեժիսորն էր Ջեյսոն Քլամը։
- Տեսահոլովակի պարը վերարտադրվել և օգտագործվում է «World of Warcraft» համակարգչային խաղում որպես Draenei ցեղի արական ներկայացուցիչների պար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Tunak Tunak Tun». dalermehndi.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «YouTube search of 'Tunak Tunak Tun'». Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Parody Recognized on Mehndi's Site». http://dalermehndi.com/blog/dalers-track-tunak-tunak-is-still-a-big-hit/. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|work=
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ կայքում