ՆԱՏՕ-ի հնչյունական այբուբեն
ՆԱՏՕ-ի հնչյունական այբուբեն, Միջազգային ռադիոհեռախոսային հնչյունական այբուբեն, հայտնի նաև որպես՝ ԻԿԱՕ հնչյունական այբուբեն, ՀՄՄ հնչյունական այբուբեն, աշխարհում առավել լայնորեն կիրառվող հնչյունական այբուբեն։ Այս «հնչյունական այբուբենը», ըստ էության, այբուբենների ուղղագրությունն է սպասարկում և որևէ առնչություն չունի հնչյունագրության (տրանսկրիպտ) համակարգերի հետ, օրինակ, «Միջազգային հնչյունական այբուբեն»-ի հետ։
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) օգտագործվող անգլերեն այբուբենի տառերին ամրացվում են կոդային բառեր, օրինակ, «Ալֆա» A տառի համար, «Բրավո» B տառի համար և այլն։ Դա արվում է, որպեսզի տառերի և թվերի զուգորդումները կարելի լինի արտասանել և հասկանալ տեքսը ստանալուց և փոխանցելուց ռադիոյով կամ հեռախոսով ձայնային հաղորդագրությունների ժամանակ՝ անկախ խոսացողների մայրենի լեզվի։ Դա հատկապես կարևոր է երթևեկության կառավարման, որտեղ կարող է վտանգվել մարդկային կյանքը աղավաղված տեղեկատվության պատճառով։
Միջազգային կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ 1956 թվականին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) մշակեց մի հնչյունական այբուբեն, այն միանգամից ընդունվեց բազմաթիվ այլ միջազգային և ազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում` Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ), Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU), Ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO), ԱՄՆ Ավիացիոն դաշնային վարչության (FAA), Ստանդարտների ամերիկյան ազգային ինստիտուտի (ANSI) և Ամերիկյան ռադիոռելեային լիգայի (ARRL) կողմից։
Թվերը, այբուբենը և արտասանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառերը
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Տառ | Կոդային բառ | Արտասանություն | Կոդային բառի թարգմանություն | |
---|---|---|---|---|---|
ՄՀԱ[1] | Հայերեն[2] | ||||
1) | A | Alfa (ICAO, ITU, IMO, FAA) Alpha (ANSI, FAA) |
ˈalfa | ա՛լֆա | ալֆա (հունական այբուբենի 1-ին տառ), սկիզբ, գլխավոր առարկա |
2) | B | Bravo | ˈbravo | բրա՛վո | «բրավո»; վարձու մարդասպան |
3) | C | Charlie | ˈtʃali or ˈʃali |
չա՛րլի (շա՛րլի) | Չարլի (անուն) |
4) | D | Delta | ˈdɛlta | դե՛լտա | դելտա (հունական այբուբեն-ի 4-րդ տառ) |
5) | E | Echo | ˈɛko | էկո | արձագանք |
6) | F | Foxtrot | ˈfɔks.trɔt | ֆոքսթրո՛թ | ֆոքստրոտ |
7) | G | Golf | ˈɡɔlf | գոլֆ | գոլֆ |
8) | H | Hotel | hoˈtɛl | հոութե՛լ | հյուրանոց |
9) | I | India | ˈɪndia | ի՛նդիա | Հնդկաստան |
10) | J | Juliett (ICAO, ITU, IMO, FAA) Juliet (ANSI, FAA) |
ˈdʒuliˈɛt | ջու՛լիետ | Ջուլիետա (անուն) |
11) | K | Kilo | ˈkilo | քի՛լո | "կիլո-" ածանց |
12) | L | Lima | ˈlima | լի՛մա | Լիմա |
13) | M | Mike | ˈmai̯k | մայք | Մայք (անուն) |
14) | N | November | noˈvɛmba | նովե՛մբը | նոյեմբեր |
15) | O | Oscar | ˈɔska | օ՛սքըր | Օսկար (անուն) |
16) | P | Papa | paˈpa | պապա | հայրիկ |
17) | Q | Quebec | keˈbɛk | քե՛բեք | Քվեբեկ (քաղաք) |
18) | R | Romeo | ˈromio | րո՛ումիո | Ռոմեո (անուն) |
19) | S | Sierra | siˈɛra | սիէ՛րա | թյունիկ |
20) | T | Tango | ˈtaŋɡo | տա՛նգոու | տանգո |
21) | U | Uniform | ˈjunifɔm or ˈunifɔm |
յու՛նիֆորմ (ունիֆորմ) | համազգեստ |
22) | V | Victor | ˈvɪkta | վի՛քթըր | Վիկտոր (անուն) |
23) | W | Whiskey | ˈwɪski | ուի՛սքի | վիսկի |
24) | X | X-ray, Xray | ˈɛks.rei̯ | էքսրեյ | ռենտգեն |
25) | Y | Yankee | ˈjaŋki | յա՛նքի | յանկի |
26) | Z | Zulu | ˈzulu | զու՛լու | զուլուս |
Թվերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Կոդային բառ | Արտասանություն |
---|---|---|
0 | Zero (FAA) Nadazero (ITU, IMO) |
ˈziro ˈnaˈdaˈzeˈro |
1 | One (FAA) Unaone (ITU, IMO) |
ˈwan ˈuˈnaˈwan |
2 | Two (FAA) Bissotwo (ITU, IMO) |
ˈtu ˈbiˈsoˈtu |
3 | Three (FAA) Terrathree (ITU, IMO) |
ˈtri ˈteˈraˈtri |
4 | Four (FAA) Kartefour (ITU, IMO) |
ˈfoa ˈkaˈteˈfoa |
5 | Five (FAA) Pantafive (ITU, IMO) |
ˈfai̯f ˈpanˈtaˈfai̯f |
6 | Six (FAA) Soxisix (ITU, IMO) |
ˈsɪks ˈsɔkˈsiˈsɪks |
7 | Seven (FAA) Setteseven (ITU, IMO) |
ˈsɛvən ˈseˈteˈsɛvən |
8 | Eight (FAA) Oktoeight (ITU, IMO) |
ˈei̯t ˈɔkˈtoˈei̯t |
9 | Nine (FAA) Nine or niner (ICAO) Novenine (ITU, IMO) |
ˈnai̯na ˈnoˈveˈnai̯na |
100 | Hundred | ˈhandrɛd |
1000 | Thousand | ˈtau̯ˈzand |
կոտորակային կետ | Decimal (ITU) | ˈdeˈsiˈmal |
. (վեջակետ) | Stop (ITU) | ˈstɔp |
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնչյունական այբուբենը օգտագործվում է որպեսզի արտասանվի հաղորդագրության այն տառերն ու թվերը, որոնց հաղորդման ժամանակ կարող է փոթություն առաջանալ, քանի որ ձայները շատ նման են միմյանց, օրինակ, "Ն" ու "Մ", "Բ» ու «Դ» և այլն։